«Վանաձորի դրամատիկական թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 40.
Հետպատերազմյան տարիների լավագույն ներկայացումներից են՝ Բ. Լավրենյովի «Ի պատիվ նրանց, ովքեր ծովում են», Կ. Սիմոնովի «Ռուսական հարց», [[Ալեքսանդր Կոռնեյչուկ]]ի «Մակար Դուբրավա», [[Հակոբ Պարոնյան]]ի «[[Պաղտասար աղբար (պիես)|Պաղտասար աղբար]]», [[Շեքսպիր]]ի «Ձմեռային հեքիաթ», [[Գուրգեն Բորյան]]ի «Նույն հարկի տակ», 1960-ական թվականներին՝ [[Ալեքսանդր Օստրովսկի|Ալեքսանդր Օստրովսկու]] «Եկամտաբեր պաշտոն», [[Արամ Պապայան]]ի «Աշխարհն, այո, շուռ է եկել», Գ. Գևորգյանի «Կապույտ ձիավոր», [[Գաբրիել Սունդուկյան]]ի «Էլի մեկ զոհ», Կ. Բուաչիձեի «Բակում կատաղի շուն կա», Դե Ֆիլիպոյի «Ծննդյան տոնը սինյոր Կուպելլոյի տանը»։
 
== Վանաձորի դրամատիկական թատրոնի պատմությունը, ստեղծագործական առաջընթացհամապատկերը ==
 
[[Վանաձոր]]ի դրամատիկական թատրոնի ստեղծագործական առաջընթացին նպաստել են ռեժիսորներ Աշ-Մաթը, Հ. Կարապետյանը, Ս. Աքմաքչյանը, Գ. Կոտովը, Մ. Ռաֆայելյանը, նկարիչներ [[Միքայել Արուտչյան]]ը, [[Ռոբերտ Նալբանդյան]]ը, Ռ. Վանյանը, Թ. Բերբերյանը, դերասան-դերասանուհիներ Ա. Շագաֆյանը, Ա. Հովհաննիսյանը, Ա. Վաչյանը, [[Հասմիկ Նաղաշյան]]ը, Մ. Հովհաննիսյանը, Ա. Արշակունին, Ա. Հարությունյանը, Ա. Հովհաննիսյանը, Հ. և Ա. Մսրյանները, Մ. Խառատյանը, Գ. Գևորգյանը և ուրիշներ։
 
1970-ական թվականներին թատրոնը համալրվել է երիտասարդ դերասան-դերասանուհիներով։ [[1972]] թվականից գլխավոր ռեժիսորն է Վ. Շահվերդյանը։ 1970-ական թվականներին հետաքրքիր բեմադրություններից են՝ Ն. Դումբաձեի «Մի՛ վշտանա, մայրիկ», [[Գաբրիել]] Սունդուկյանի «Ամուսիններ», Վ. Ռոզովի «Երջանկություն որոնելիս», Ա. Չխաիձեի «Ազատ թեմա», [[Շիրվանզադե]]ի «[[Քաոս (ֆիլմ)|Քաոս]]», Վ. Էֆտիմիուի «Մահ տեսած մարդը», [[Միքայել Շաթիրյան]]ի «Կովկասի արտակարգ կոմիսարը»։ Թատրոնում ստեղծագործում էին նախկին [[ՀԽՍՀ]] ժողովրդական արտիստ Վոլոդյա [[Գրիգորյան]]ը, [[ՀԽՍՀ]] վաստակավոր արտիստներ Լ. Փաշինյանը, Ռոզա Մխիթարյանը, Հ. Ազիզյանը, Լ. Սարգսյանը, Ա. Հովհաննիսյանը, Մ. Տիրոսյանը, Մ. Հակոբյանը, դերասաններ Ալֆրեդ Զաքարյանը, Գրետա Մեջլումյանը, [[Էլինա Աղամյան]]ը, Ն. Քալաշյանը, Գ. Պապյանը, Հ. Ալեքսանյանը, [[Ռազմիկ Խոսրոև]]ը և ուրիշներ։
 
   1931թ. հունվարի 28-ին բացվեց Ղարաքիլիսայի պետական թատրոնը թվով երրորդը հանրապետությունում Երևանի ու Լենինականի թատրոններից հետո։ Թատրոնի բացման համար ընտրվել էր ռուս թատերագիր Ե. Յանովսկու «Ցասումը»՝ Տիգրան Հախումյանի փոխադրությամբ։ Ներկայացումը, որը բեմադրել էր թատրոնի երիտասարդ, բայց արդեն ճանաչում ունեցող թատերական գործիչ Աշ-Մաթը (Աշոտ Բագրատի Մաթևոսյան), տեղի ունեցավ քաղաքային ակումբում։ Թեև ակումբը զարկ էր թատերական, բեմական հարմարություններից, այդուհանդերձ, ներկայացումը, հիրավի, մի նոր նշանակալից երևույթ դարձավ գավառական քաղաքի մշակութային կյանքում։
 
   Ղարաքիլիսայում դեռևս 20-րդ դարասկզբին գործում էին տարբեր թատերախմբեր, որոնք հանդես էին գալիս և ինքնուրույն, և հյուրախաղերի եկած անվանի արտիստների խաղացանկերով (Վահրամ Փափազյան. Սիրանույշ և ուրիշներ), իսկ 1921-ին հայ բեմի երախտավոր Ամո Խարազյանի ջանքերով ու նախաձեռնությամբ քաղաքում գործող թատերախմբերի և հրավիրված դերասանների միավորումով Ղարաքիլիսայում ստեղծվել էր մշտական գործող թատրոն, բայց միայն ԽՀՄՀ Կենտգործկոմի որոշմամբ 1931-ին ստեղծված պետական թատրոնը դարձավ թատերական արվեստի զարգացման՝ ստեղծագործական և ֆինանսական մեծ հնարավորություններով օժտված օջախը տարածաշրջանում։ Թատերախմբում ընդգրկված էին Աշոտ Մաթևոսյանը, Գեղամ Նալբանդյանը. Արտավազդ Փաշայանը. Ո֊ոզա Մինասյանը. Արուս Խուդանյանը. Աշոտ Գևորգյանը, Ադրիկ Սարգսյանը, Մանյա Գյոդակյանր և ուրիշներ, ովքեր թատերարվեստում արդեն ճանաչված անհատականություններ էին և դարձան թատրոնի հենասյուները։ Հաջորդ տարի այդ շարքը լրացրին Անահիտ և Մաթևոս Մանամյանները, Օնիկ Վարդանյանը, Աղավնի Հովհաննիսյանը, Ալեքսանդր Շագաֆյանը, Մարուսյա Խառատյանը, ովքեր նպաստեցին թատրոնի կայացմանն ու հետագա առաջընթացին:
 
   Թատրոնի գործունեության հնարավորություններն էլ ավելի մեծացան թատրոնի շենքի հիմնանորոգումից հետո։ 1933 թ. հունիսի 10-ին նորոգ շենքում տեղի ունեցավ 1933–1934 թթ. թատերաշրջանի բացումը Գ. Սունդուկյանի “Պեպո”-ի բեմադրությամբ: Առաջ անցնելով ասենք, որ այդուհանդերձ, թատրոնն իր տիպային շենքն ունեցավ միայն 1954 թվականին։
 
   Հովհաննես Աբելյանի անվան (1936 թվականից) թատրոնն անցած տարիների ընթացքում իր վրա կրել է ժամանակի գաղափարական ազդեցությունները, բայց մշտապես հավատարիմ է մնացել իր կոչմանը և դարձել ինքնատիպ դիմագիծ ունեցող մշակութային կենտրոն։ Լինելով գավառային թատրոն, նա սակայն, կարողացել է շատ շուտ հաղթահարել նմանատիպ թատրոններին հատուկ կաղապարներն ու սկզբունքները, և արդեն 1960 ականների կեսերից համընթաց քայլել մայրաքաղաքային թատրոնների հետ; Ավելին, 20-րդ դարավերջի  80-ական թվականները դարձան թատրոնի ոսկեդարը:  Այդ տարիներն են, որ հայկական թատերական արվեստը արտերկրում` Թբիլիսի, Մոսկվա, Լիսաբոն, Փարիզ, Ստրասբուրգ, Քիշնև և այլն, ներկայացնում էր հենց կիրովականյան թատրոնը: Այդ աննախադեպ հաջողությունն իրողություն դարձավ Վահե Շահվերդյան բեմադրիչի կողմից թատրոնում արմատավորված նոր մտածողության գեղագիտական նոր սկզբունքների արմատավորման շնորհիվ, բայց դրա նախահիմքերը դրվել էին անցյալում` բեմադրիչներ Աշոտ Մաթևոսյանի,  Բագրատ Մուրադյանի, Օնիկ Վարդանյանի, Ջերջիզ Ժամհարյանի, Սուրեն Բաբայանի, Ադրիկ Սարգսյանի, Խորեն Հարությունյանի, Առնոլդ Մարտիրոսյանի, Հովհաննես Կարապետյանի, Սոկրատ Աքմաքչյանի, Գրիգորի Կոտովի, Մայիս Ռաֆայելյանի, Միքայել Կոտոյանի, Միրոն Չուլակյանի, դերասաններ Արուս Խուդանյանի, Գեղամ Նալբանդյանի, Աղավնի Հովհաննիսյանի, Աշոտ Գևորգյանի, Ալեքսանդր Շագաֆյանի, Մաթևոս և Անահիտ Սանամյանների, Վոլոդյա Գրիգորյանի, Գրիշա Միրզոյանի, Արեգ Հարությունյանի, Սուրեն Հովհաննիսյանի, Լևոն Սարգսյանի, Լենա Փաշինյանի, բեմանկարիչներ` Կարո Մինասյանի, Ռոբերտ Նալբանդյանի, Սարգիս Արուտչյանի, Թագվոր Բերբերյանի, Խաչատուր Ղարաբեկյանի, Եվգենի Սաֆրոնովի և ուրիշների կողմից: Աբելյանական թատրոնի պատմության մեջ իրենց ուրույն ձեռագրով աչքի են ընկել ռեժիսորներ Սոկրատ Աքմաքչյանը, Միքայել Կոտոյանը, Վահե Շահվերդյանը:
 
   Իհարկե, չպետք է մոռանալ նաև Վահրամ Փափազյանին, Հովհաննես Աբելյանին, Արմեն Գուլակյանին, Վարդան Աճեմյանին, Արուս Ոսկանյանին, Հրաչյա Ներսիսյանին, Օլգա Գուլազյանին, Բաբկեն Ներսիսյանին, Մետաքսյա Սիմոնյանին. Ավետ Ավետիսյանին և հայ բեմի ուրիշ մեծերի, ալքեր այս թատրոնում կամ նոր բեմադրություններ են իրականացրել, կամ հյուրախաղերով հանդես եկել աբելյանցիների հետ և վարպետության յուրահատուկ դասեր տվել նրանց։
 
   Բարդ, դժվարին, բայց հաղթական ճանապարհ են անցել աբելյանցիներն անցած տարիներին։ Դրա վառ վկայությունն է թատրոնի խաղացանկը, որը հարուստ է համաշխարհային և ազգային դրամատուրգիայի գլուխգործոցներով. Վ. Շեքսպիր «Օթելլո», «Ձմեռային հեքիաթ», «Մակբեթ», «Ռիչարդ երկրորդ». Ա. Օստրովսկի «Ամպրոպ», «Անմեղ մեղավորները», Չ.Դիքենս «Դավիթ Կոպերֆիլդ», Սուխովո-Կոբիլին «Կրեչինսկու հարսանիքը», Ֆ. Շիլլեր՝ «Ավազակներ», 0.դը Բալզակ «Խորթ մայրը», Լ.դե Վեգա՝ «Սևիլիայի աստղը», ժ. Անույ՝ «Անաիգոնե», Մ. Լերմոնտով «Դիմակահանդես», Ա. Չեխով «Երեք քույր», Ն. Դումբաձե՝ «Մի վշաանա, մայրիկ», Պ. Կոգոուա «Այդպիսի սեր», Բ. Նուշիչ՝ «Փիփսոփայության դոկտորը», Գ. Սունդուկյան՝ «էլի մեկ զոհ», «Պեպո», «Ամուսիններ», «Խաթաբալա», Ալ. Շիրվանզադե՝ «Պաավի համար», «Չար ոգի», «Նամուս», «Քաոս», Հ. Պարոնյան՝ «Պաղտասար աղբար», «Մեծապատիվ մուրացկաններ», Մուրացան՝ «Ռուզան», Պ. Պռոշյան «Սոս և Վարդիթեր» և այլն, և ուրիշներ։
 
   Թատրոնի ներկայիս կոլեկտիվը ևս նոր նշանակալից բեմադրություններով է հարստացնում աբելյանցիների տարեգրությունը. Վ. Շեքսպիր՝ «Ռոմեո և Ջուլիետ», «Լիր արքա», Բ. Բրեխտ՝ «Կուրաժ մայրիկը և...», Ա. Այվազյան՝ «Դիպլիպիտո»,  Ա. Ցագարելի «Խանումի արարքները», Ա. Օստրովսկի՝ «Փոթորիկ» (ըստ «Ամպրոպ»–ի), Հ. Մաթևոսյան՝ «Աշնան արև», Ս. Խալաթյան «40 օր համբառնալուց առաջ», «Սիմոն թագավորը», «Հրադադար», Վ. Քաչա՝ «Գիշատիչների խնջույքը», Ա. Քալանթարյան «Վաճառքի ենթակա չէ», Լորկա «Արյունոտ հարսանիք», Է. Զոհրաբյան «Սմբակներ», «Սե՞ր, թե՞ քուանշ», Բրենդոն «Չարլիի մորաքույրը», Մուրացան «Ռուզան», Շիրվանզադե «Արիստը», ինչպես նաև բազմաթիվ հեքիաթ-ներկայացումներ և այլն։
 
   Իսկ Վ Շեքսպիրի «Լիր արքա», «Ա. Շիրվանզադեի «Չար ոգի» պիեսների նոր մեկնաբանությամբ  Վահե Շահվերդյանը հիրավի նոր խոսք ասաց աբելյանական թատրոնի պատմության մեջ։ Խորհրդանիշների, հոծազանգվածի նպատակային, հմուտ օգտագործումը թատրոնի գեղագիտության մեջ բեմադրիչի նոր մոտեցումների վկայություններն են։ ՀՀ ժող. արտիստ Վահե Շահվերդյանը նոր ձեռագիր բերեց այս թատրոն՝ շարունակելով իր ուսուցիչ Ջրբաշյանի բեմադրական ավնադույթների իրականացումը:  Նրա ներկայացումների մասնակիցները դարձան ՀՀ ժող. արտիստ Հակոբ Ազիզյանը, ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռոզա Սխիթարյանը, ՀՀ վաստ. արտիստուհի Գրետա Մեջլումյանը, Նաիրա Քալաշյանը, Հասմիկ Ալեքսանյանը, Ալլա Հովհաննիսյանը, էլինե Աղամյանը, Սոֆյա Սողոմոնյանը, Հայկ Թորոսյանը, Արամ Սխիթարյանը, Վրույր Հարությունյանը, Արամայիս Սարգսյանը, Գագիկ Դուրմիշյանը, Ռուզան Խաչատրյանը, Գայանե Մեսրոպյանը և ուրիշներ, ովքեր աչքի են ընկնում ինքնատիպությամբ, գեղարվեստական բարձր դժվարին խնդիրների լուծման կարողությամբ, միշտ դեպի նորը ձգտելու պատրաստակամությամբ:
 
   Թատրոնում աճում է գեղագիտության հին ու նոր մտածողությունները, յուրացած ու սինթեզած, ինքնահաստատման ուղին բռնած դերասանական ռեժիսորական նոր սերունդ, որը ձգտում է շարունակել նախորդների փառավոր ավանդույթները։ Արդեն իսկ հանդիսատեսի կողմից ջերմությամբ են ընդունվում դերասաններ էլֆիք Զոհրաբյանի,  Սարգիս Ավետիսյանի, Հերիքնազ Բաղդասարյանի. Արմինե Վերմիշյանի, Ալլա Դարբինյանի և ուրիշների դերակատարումները, որոնք աչքի են ընկնում նորի զգացողությամբ. հերոսների կերպավորման առանձնահատկություններում: Իրենց ուշագրավ բեմւսդրություններով արդեն հանդիսատեսին են ներկայացել Նունե Խեչումյանը, Սարգիս Մանուկյանը, Արամ Սխիթարյանը։ Ավագ և երիտասարդ սերնդի բեմադրիչների կապող օղակ է հանդիսացել ռեժիսոր Ջանիկ Ավետիսյանը, ով մի շւսրք հետաքրքիր բեմադրությունների հեղինակ է («Խանումի արարքները», «Ծառերը կանգնած են մահանում»)։
 
   Այսօր թատրոնը սերտորեն համագործակցում է ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի հետ։ Շնորհալի ուսանողները մշտապես ընդգրկվում են նոր ներկայացումներում, նրանց դիպլոմային լավագույն աշխատանքները ներառվում են թատրոնի խաղացանկ, հաջողությամբ լուծվում է սերնդափոխության հարցը։ Թատրոնը նոր, երիտասարդ կադրերով համալրելու գործում մեծ է նաև ՀԹԳՄ ԼՄ կից գործող թատերական ստուդիայի դերը։ Այն հիմնադրել է ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական նշանավոր գործիչ Վոլոդյա Գրիգորյանը, երկու տասնամյակից ավել այնտեղ դասավանդել է բազմաթիվ մրցնակների դափնեկիր Գրետա Մեջլումյանը և այլք, իսկ 2009-ից ստուդիան հաջողությամբ ղեկավարում է բանասիրական գիտությունների թեկնածու Էլֆիք Զոհրաբյանը: Թատրոնի դերասանական կազմը համալրեց ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղն ավարտած մի շարք շրջանավարտներ. Ժիրայր Գաբրիելյան, Արեն Օսիպյան, Արփինե Հակոբյան, Արման Սաքանյան, Մարիամ Ղևոնդյան, Նոնա Սաֆարյան և այլք:            
 
Վանաձորի  Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնի խաղացանկը բաղկացած է դասական, համաշխարհային ազգային ու արդի դրամատուրգների գործերից: Թատրոնի մի շարք ներկայացումներ, բեմադրիչներ ու դերասաններ արժանացել են մրցանակների, մեդալների ու պատվոգրերի: Վանաձորի դրամատիկական թատրոնը համարվում է ՀՀ լավագույն թատրոններից մեկը:
 
== Արտաքին հղումներ ==