«Գայոս Օկտավիոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Ծագում ==
Օկտավիացիների նախահայրը՝ Գնեոս Օկտավիոս Ռուֆը, [[մ.թ.ա. 230]] թվականին հասավ քվեստորի աստիճանի{{sfn|Octavius 79|1937|loc=s. 1853}}: Ռուֆն ուներ երկու որդի՝ ավագ որդին՝ Գնեոսը{{sfn|Octavius|1937|loc=s. 1801}}, ովորը եղել է Օկտավիացիների տոհմի «[[կոնսուլ]]ական» ճյուղի հիմնադիրը, և կրտսեր որդին՝ Գայոսը, ովորը եղել է տոհմի «հեծյալների» ճյուղի նախահայրը։ Վերջինս որպես զինվորական տրիբունա կռվել է [[Երկրորդ Պունիկյան պատերազմ]]ի ժամանակ և եղել է Օգոստոս Օկտավիանոսի նախանախանախապապը<ref>Broughton R. Magistrates of the Roman Republic. — New York, 1951. — Vol. I. — P. 600.</ref>:
 
Այս ճյուղի բոլոր ներկայացուցիչները կրում էին Գայոս անունը։ Օկտավիանոսի նախանախապապն ու նախապապն ապրում էին [[Վելետրի]]ում և պաշտոններ չէին զբաղեցնում։ Պապը քաղաքային [[Մագիստրատուրա (Հին Հռոմ)|մագիստրատ]] էր։ Նա հասել է պատկառելի տարիքի` կուտակելով բավականաչափ կարողություն։ Նա լքել է որդուն` [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] ապագա հիմնադրի հորը: