«Աստրախանի պետական բժշկական համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
(Տարբերություն չկա)

19:45, 12 հունվարի 2021-ի տարբերակ

Աստրախանի պետական բժշկական համալսարան (Աստրախանի ՊԲՀ), բարձրագույն բժշկական ուսումնական հաստատություն ՌԴ Աստրախան քաղաքում, քաղաքի հնագույն բուհերից մեկը։ (Մինչև 1995՝ ԱՊԲԻ, մինչև 2014՝ ԱՊԲԱ)

Աստրախանի պետական բժշկական համալսարան
ռուս.՝ Астраханская государственная медицинская академия և ռուս.՝ Астраханский медицинский институт
Տեսակհամալսարան և բժշկական կազմակերպություն
Հիմնադրված է1918
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունԱստրախան
Կայքastgmu.ru
Աստրախանի պետական բժշկական համալսարան (Ռուսաստան)##
Աստրախանի պետական բժշկական համալսարան (Ռուսաստան)
Աստրախանի պետական բժշկական համալսարան, Ռուսաստան

Լիցենզիա և հավատարմագրում

  • Պետական հավատարմագրում: Կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության հրաման թիվ 1424՝ 14.08.2015-ից մինչև 14.08.2021[2]։
  • Լիցենզիա: թիվ 1387 15.04.2015-ից՝ անժամկետ:

Պատմություն

 
Հին մասնաշենք, Մեչնիկով փողոց

1918 թվականի վերջին, Վլադիմիր Լենինի ղեկավարությամբ, կազմակերպվեց Աստրախանի պետական ​​համալսարանը՝ բժշկական ֆակուլտետով: ՌՍՖՍՀ Առողջապահության ժողովրդական կոմիսարիատի հրամանով Սեմյոն Զալկինդը հետ կանչվեց բանակից և նշանակվեց բժշկական ֆակուլտետի դեկան: Նա Աստրախանում բարձրագույն բժշկական ուսումնական հաստատության առաջին կազմակերպիչն էր, որը հետագայում կարևոր դեր խաղաց Ստորին Վոլգայի շրջանի, Հյուսիսային Կովկասի և Կալմիկի շրջանի մարզերի բժշկական անձնակազմի պատրաստման գործում: 1922 թվականին համալսարանի բոլոր ֆակուլտետները, բացառությամբ բժշկականի, վերացվեցին, և համալսարանը վերափոխվեց բժշկական ինստիտուտի: 1922 թվականին, իսկ հետո 1970 թվականին՝ ինստիտուտի ուսանողներն ու դասախոսները մասնակցեցին խոլերայի համաճարակի վերացմանը: 1927 թվականին ինստիտուտը օգտագործման համար ստացավ նախկին հայկական հոգևոր ճեմարանի շենքը, որը դարձավ համալսարանի հիմնական վարչական և տեսական շենքը: 1937 թվականին կառուցվեց ուսանողական առաջին հանրակացարանը:

1948 թվականին ձևավորվեց ուսանողական գիտական ընկերություն (ՈՒԳԸ)։ 1963 թվականին կառուցվել է երկրորդ, 1966 -ին՝ երրորդ, 1976-ին՝ չորրորդ և 1980 թվականին՝ հինգերորդ ուսանողական հանրակացարանները։ 1977 թվականին բացվել է Կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիա։

1987 թվականին կառուցվեց նոր (այսօր՝ հիմնական) տեսական շենքը: 1988 թվականին բացվեց համալսարանի պատմության թանգարանը, 1993-ին՝ բժիշկների, ասպիրանտների և օտարերկրյա ուսանողների խորացված ուսուցման ֆակուլտետները: 1995-ին Աստրախանի պետական ​​բժշկական ինստիտուտը վերանվանվեց Աստրախանի պետական ​​բժշկական ակադեմիայի: Վերջին տասնամյակում բացվել և գործում են գործիքավորման, հետազոտությունների և գիտահետազոտական ​​ինստիտուտներ, նարկոլոգիական կենտրոն, դոկտորանտուրա և բազմաթիվ նոր բաժանմունքներ և ծառայություններ:

Ուսումնական հաստատությունը բաղկացած է 11 ֆակուլտետներից, 60 ամբիոններից և դասընթացներից, ասպիրանտուրա՝ 26 մասնագիտությունների գծով և դոկտորանտուրա՝ 3: Ներկայումս սովորում է 3780 ուսանող, 197 ինտերն, 176 օրդինատոր, 73 ասպիրանտ: 1923 թվականից ի վեր ավարտել է ավելի քան 25400 բժիշկ:[3]

2014 թվականի հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի Առողջապահության նախարար Սկվորցովան Վ.Ի.-ն հրաման է ստորագրել Ռուսաստանի առողջապահության նախարարության ԱՊԲԱ Բարձրագույն մասնագիտական ​​կրթության պետական ​​բյուջետային ուսումնական հաստատության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին, համաձայն որի ակադեմիան վերանվանվել է Աստրախանի պետական ​​բժշկական համալսարան:

Նախորդ տարիների ռեկտորներ

1918-1919 — Սերգեյ Ալեքսանդրովիչ Ուսով;1919-1922 — Սերգեյ Վասիլևիչ Պարաշչուկ;1922-1924 — Վասիլի Իլյիչ Բերեզին;1924-1926 — Ալեքսանդր Պավլովիչ Սերգեև;1926-1928 — Իվան Աֆանասևիչ Բելյաև;1928-1929 — Ալեքսանդր Եվլամպիևիչ Մելնիկով;1929-1935 — Յակով Իսահակովիչ Չերնյակ;1935-1937 — Դմիտրի Սերգեևիչ Մարկին;1937-1939 — Ալեքսանդր Իվանովիչ Միրոնով;1939-1942 — Ալեքսանդր Միխայիլովիչ Ամինև;1942-1945 — Լիդիա Եվստաֆևնա Կարշինա;1945-1952 — Սերգեյ Սերգեևիչ Սերեբրեննիկով;1952-1958 — Սեմյոն Վասիլևիչ Զախարով;1958-1966 — Իվան Նիկիտիչ Ալամդարով;1966-1971 — Յուրի Սեմենովիչ Տատարինով;1971-1983 — Վիկտոր Բորիսովիչ Սուչկով;1983-1987 — Վլադիմիր Ֆեոկտիստովիչ Բոգոյավլենսկի;1987-2002 — Իվան Նիկոլաևիչ Պոլունին;2002-2007 — Վալենտին Միխայելովիչ Միրոշնիկով;2007 — այժմ — Խալիլ Մինգալիևիչ Գալիմզյանով։[3]

Ղեկավարություն

2019 թվականի հունվարի 23-ին տեղի ունեցավ Աստրախանի պետական ​​բժշկական համալսարանի ռեկտորի ընտրության վերաբերյալ խորհրդաժողով: Ձայների հաշվարկի արդյունքում Աստրախանի պետական ​​բժշկական համալսարանի նոր ռեկտորը դարձավ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օլգա Ալեքսանդրովնա Բաշկինան:

Նախագահբժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Խալիլ Մինգալիևիչ Գալիմզյանով;Հետբուհական կրթության գծով պրոռեկտոր — բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Տնտեսագիտության և առողջապահության կառավարման ամբիոնի վարիչ Շապովալովա Մարինա Ալեքսանդրովնա;Ոսումնադաստիարակչական աշխատանաքների գծով պրոռեկտոր — բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արտահիվանդանոցային և շտապ բժշկական օգնության ամբիոնի վարիչ Պոպով Եվգենի Անտոնովիչ;Գիտական ու նորարարական աշխատանքների գծով պրոռեկտոր — պրոֆեսոր, դեղագիտության, դեղագործական տեխնոլոգիաների և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Սամոտրուևա Մարինա Ալեքսանդրովնա;Բժշկական աշխատանքի և տարածաշրջանային առողջապահության զարգացման գծով պրոռեկտոր — բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ, կոլոպրոկտոլոգիայի դասընթացով հետբուհական կրթության վիրաբուժական հիվանդությունների ամբիոնի վարիչ Կոստենկո Նիկոլայ Վլադիմիրովիչ;Գույքային համալիրի զարգացման և վարչական աշխատանքների գծով պրոռեկտոր — Բրյակին Նիկոլայ Նիկոլաևիչ

Հասարակական և տեղեկատվական անվտանգության գծով պրոռեկտոր — Ավդեև Սերգեյ Ալեքսանդրովիչ

Կառուցվածք

Ֆակուլտետներ

  • Բուժական։ Մասնագիտությունը՝ «Բուժական գործ» — 060101.65;
  • Մանկաբուժական։ Մասնագիտությունը՝ «Մանկաբուժություն» — 060103.65;
  • Դեղագործական։ Մասնագիտությունը՝ «Դեղագործություն» — 0601008.65;
  • բժշկակենսաբանական ոլորտի ֆակուլտետներ։ Մասնագիտությունը՝ «Բժշկականխարգելիչ գործ» — 060104.65;
  • Կլինիկական հոգեբանության ֆակուլտետ։ Մասնագիտությունը՝ «Կլինիկական հոգեբանություն» — 030302.65;
  • Ստոմատոլոգիական ֆակուլտետ: Մասնագիտությունը՝ «Ստոմատոլոգիա» — 060105.65;
  • Բարձրագույն բուժքույրական և միջին բժշկական կրթության կառավարման ֆակուլտետներ։
Կառավարման և բարձրագույն բուժքույրական կրթության ֆակուլտետ. Մասնագիտություն. «Բուժքույր» — 060109.65;
Միջին բժշկական կրթության ֆակուլտետ (բժշկական քոլեջ): Մասնագիտություններ՝
«Բուժական գործ» — 0401;
«Մանկաբարձական գործ» — 0402;
«Բժշկականխարգելիչ գործ» — 0403;
«Պրոֆիլակտիկ ստոմատոլոգիա» — 0410;
«Ֆարմացիա» — 0405;
«Քույրական գործ» (բազային) — 0406;
«Քույրական գործ» (բարձր մակարդակ) — 0406 «կոսմետոլոգիա», «ընտանեկան բժշկություն», «սոցիալական օգնություն» ծրագրերով:
  • Հետբուհական կրթության ֆակուլտետ;
  • Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ
  • Նախապատրաստական բաժանմունք (Փոքր բժշկական ակադեմիա)։

Ամբիոններ

  • Մանկաբուժական ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն` հետդիպլոմային ուսուցման կուրսով
  • Բուժական ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ֆակուլտետ
  • Անատոմիայի ամբիոն
  • Անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոն
  • Կենսաբանության և բուսաբանության ամբիոն
  • Կենսաբանության ամբիոն
  • Կենսաբանական քիմիայի ամբիոն
  • Մանկաբուժական ֆակուլտետի ներքին հիվանդությունների ամբիոն
  • Բժշկականխարգելիչ ֆակուլտետի հիգիիենայի ամբիոն՝ հետդիպլոմային ուսուցման կուրսով
  • Հյուսվածքաբանության և էմբրիոլոգիայի ամբիոն
  • Հիվանդանոցային մանկաբուժության ամբիոն՝ հետբուհական ուսուցման կուրսով
  • Հիվանդանոցային թերապիայի ամբիոն
  • Հիվանդանոցային վիրաբուժության ամբիոն
  • Մաշկավեներաբանության ամբիոն
  • Մանկական վարակների ամբիոն
  • Մանկական վիրաբուժության ամբիոն
  • Օտար լեզուներիի ամբիոն
  • Վարակիչ հիվանդությունների ամբիոն
  • Ֆիզիկայի, մաթեմատիկայի և բժշկական ինֆորմատիկայի ամբիոն
  • Սրտաբանության ամբիոն
  • Կլինիկական դեղաբանության ամբիոն
  • Լատիներեն և օտար լեզուների ամբիոն
  • Բժշկական վերականգնման ամբիոն
  • Միկրոկենսաբանության և վիրուսաբանության ամբիոն
  • Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոն՝ հետբուհական ուսուցման կուրսով
  • Թմրաբանության և հոգեթերապիայի ամբիոն
  • Նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոն
  • Ընդհանուր հիգիենայի ամբիոն
  • Ընդհանուր վիրաբուժության ամբիոն՝ հետբուհական ուսուցման կուրսով
  • Հանրային առողջության և առողջապահության ամբիոն՝ հետդիպլոմային ուսուցման կուրսով
  • Ուռուցքաբանության ամբիոն՝ ճառագայթային ախտորոշման և ճառագայթային թերապիայի դասընթացով
  • Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոն
  • Օտորինոլարինգոլոգիայի և ակնաբուժության ամբիոն
  • Ախտաբանական անատոմիայի ամբիոն
  • Ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոն
  • Մանկաբուժության և նեոնատոլոգիայի ամբիոն
  • Բուժական ֆակուլտետի մանկաբուժության ամբիոն
  • Պերինատոլոգիայի բաժանմունք բուժքույրական դասընթացով
  • Պոլիկլինիկական գործի և շտապ բուժօգնության ամբիոն՝ ընտանեկան բժշկության կուրսով
  • Պոլիկլինիկական և անհետաձգելի մանկաբուժության մանկական հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոն
  • Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոն
  • Ստոմատոլոգիական հիավանդությունների պրոպեդևտիկայի ամբիոն
  • Հոգեբուժության ամբիոն
  • Հոգեբանության և մանկավարժության ամբիոն
  • Ռուսաց լեզվի ամբիոն
  • Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոն՝ հետդիպլոմային ուսուցման կուրսով
  • Դատական բժշկության ամբիոն
  • Սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոն
  • Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոն
  • Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոն
  • Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոն
  • Ուրոլոգիայի ամբիոն
  • Ֆակուլտետային մանկաբուժության ամբիոն
  • Ֆակուլտետային թերապիայի և մասնագիտական հիվանդությունների ամբիոն՝ հետդիպլոմային ուսուցման կուրսով
  • Ֆակուլտետային վիրաբուժության ամբիոն
  • Դեղաբանության ամբիոն
  • Ֆարմակոգնոզիայի, դեղագործական տեխնոլոգիաների և կենսատեխնոլոգիայի ամբիոն
  • Ֆիզիկայի, մաթեմատիկայի և բժշկական ինֆորմատիկայի ամբիոն
  • Ֆիզիկական դաստիարակության ամբիոն
  • Փիլիսոփայության, բիոէթիկայի, պատմության և սոցիոլոգիայի ամբիոն
  • Ֆթիզիատրիայի ամբիոն
  • Քիմիայի ամբիոն
  • Դեղագործական ֆակուլտետի քիմիայի ամբիոն
  • Մանկաբուժության ֆակուլտետի վիրաբուժական հիվանդությունների ամբիոն
  • Տնտեսագիտության և առողջապահության կառավարման ամբիոն՝ հետդիպլոմային ուսուցման կուրսով
  • Անհետաձգելի բժշկության և կյանքի անվտանգության ամբիոն
  • Էպիդեմիոլոգիայի ամբիոն

Ստորաբաժանումներ և ծառայություններ

  • Տարածաշրջանային ինֆեկցիոն ախտաբանության գիտահետազոտական ​​ինստիտուտ
  • Տեղեկատվության և միջազգային կապերի բաժին;
  • Ուսումնագիտական ախտորոշիչ կենտրոն;
  • Նարկոլոգիական ուսումնագիտաբժշկական կենտրոն ;
  • Մտավոր սեփականության բաժին;
  • Պատմության թանգարան;
  • Գիտական գրադարան։ Գրադարանն ունի ավելի քան 600000 կտոր գիրք, հիմնադրամի հազվագյուտ գրքերը կազմում են ավելի քան 14000 օրինակ։ Առկա է ինտերնետ-դասարան՝ 10 նստատեղով;
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժին;
  • Կադրերի բաժին;
  • Ուսումնամեթոդական բաժին;
  • Ուսանողական առողջարան;
  • Մամլո կենտրոն;
  • Դաստիարակչական աշխատանքների բաժին;
  • Տեխնոլոգիաների փոխանցման բաժին։

Պրոֆեսորադասախոսական կազմ

Ակադեմիայում աշխատում են տարբեր պետական ​​ակադեմիաների 9 իսկական անդամներ և 2 թղթակից անդամներ, բժշկական գիտությունների շուրջ 100 դոկտորներ, պրոֆեսորներ, ավելի քան 300 դոցենտներ և գիտությունների թեկնածուներ:

ԱՊԲՀ Տպագիր հրատարակության

  • «Alma mater» թերթ։

Թերթը լուսաբանում է ԱՊԲՀ-ի նորությունները, համալսարանի ուսանողական կյանքի իրադարձությունները։ Գլխավոր խմբագիր՝ Ա. Խ. Սատրետդինովա: Տպաքանակը՝ 1000 օրինակ։

  • «Աստրախանի բժշկական հանդես»։

Բժշկության, հոգեբանության, կրթության, հանրային առողջության խնդիրների լուսաբանում: Հրատարակվում է 2006 թվականից: Հաճախականությունը՝ եռամսյակային:

Հղումներ

Նշումներ

  1. GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  2. «Приказ Рособрнадзора № 1934 от 20.07.2010» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-06-19-ին. Վերցված է 2011-12-20-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 23 (օգնություն)
  3. 3,0 3,1 Астрахань. Астраханская государственная медицинская академия