«Գերմանիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 160.
[[Վիեննայի վեհաժողով]]ում [[Ֆրանսիական հեղափոխություն|Նապոլեոնյան Ֆրանսիայի]] [[կապիտուլյացիա]]յից հետո մասնակից երկրների ջանքերով հիմնվում է [[Գերմանիայի պատմություն|Գերմանական կոնֆեդերացիան (համադաշնությունը)]], որը ներառում էր 39 ինքնիշխան պետական կազմավորումներ։ Համադաշնության «ղեկն» իր ձեռքում է կենտրոնացնում «Ավստրիայի կայսր» տիտղոսը կրող միապետը, թեպետ և անհերքելի էր գերմանական հողերում օրեցօր զորեղացող [[Պրուսիայի թագավորություն|Պրուսիայի թագավորության]] ազդեցության շրջանակների ընդլայնման հանգամանքը։ Այն ուղեկցվում էր [[Հաբսբուրգյան միապետություն|Հաբսբուրգների]] և [[Հոհենցոլերններ|Հոհենցոլերների հարստությունների]] միջև անզիջում պայքարով։ Այնուամենայնիվ, ցանկացած միավորման գերնպատակը համարվում էր պառակտ [[Գերմանիայի միավորում]]ը։ [[Ֆրանսիական հեղափոխություն|Ֆրանսիական հեղափոխության]] ազատատենչ գաղափարներով ոգեշնչված Ազգային և ազատագրական հայացքներ ուներ հատկապես երիտասարդությունը։ 1832 թվականի մայիսին նշված Համբախի ֆեստիվալը [[Գերմանիայի միավորում|Գերմանիայի միավորմանը]], [[Ազատություն|ազատությանը]] և [[Ժողովրդավարություն|ժողովրդավարությանը]] միտված կարևոր միջոցառում էր։
 
Պրուսիայի թագավոր [[Ֆրիդրիխ Վիլհելմ IV|Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի]] կառավարման տարիներին ներքաղաքական քաոսը էլ ավելի է ահագնանուն, որն էլ [[1878|1878 թվականին]] դառնում է [[Գերմանական հեղափոխություն (1848-1849)|հեղափոխական ալիքի]] բռնկման կարևոր դրդապատճառ։ Նույն տարվա մայիսի 18-ին [[Մայնի Ֆրանկֆուրտ]]ում բացվում է համագերմանական ազգային ժողովը, որը պետք է վճռեր երկրի [[Գերմանական հարց|միավորման հիմնահարցը]]։ Այնուամենայնիվ, անպտուղ բանավեճերով հագեցած ժողովը ձգձգում է համագերմանական սահմանադրության մշակումը և ընդդիմադիր ուժերին ամրապնդվելու հնարավորություն տալիս։ 1862 թվականին Վիլյամ I-ի կողմից նախարար-նախագահի պաշտոնում նշանակվում է դիվանագետ [[Օտտո ֆոն Բիսմարկ]]ը, ում վիճակված էր իրագործել [[Գերմանիայի վերամիավորում|Գերմանիայի վերամիավորման]] բաղձալի ծրագիրը։ Բիսմարկը հաջողությամբ 1864 թվականին պատերազմում է [[Դանիա-Նորվեգական ունիա|Դանիայի թագավորության]] դեմ՝ բավարարելով [[Յուտլանդիա|Յուտլանդ թերակղզու]] նկատմամբ Պրուսիայի կառավարության հավակնությունները։ 1866 թվականին Պրուսիան հաղթանակում է [[Ավստրիական կայսրություն|կայսերական Ավստրիայի]] դեմ մղվող պատերազմում և ստեղծում Հյուսիսգերմանական համադաշնությունը («Նորդդոյթչեր բունդ»)։ [[Ֆրանս-պրուսիականպրուսական պատերազմ]]ից հետո Օտտո Բիսմարկի նախագահությամբ Վերսալի հայելապատ դղյակում տեղի է ունենում Գերմանական կայսրության հռչակման հանդիսավոր արարողությունը։ Ընդարձակ տերության կազմի մեջ էին մտնում գերմանական գրեթե բոլոր հողերը՝ բացառությամբ Ավստրիայի և Շվեյցարիայի գերմանախոս երկրամասի։ Նորաստեղծ Գերմանիան փաստացիորեն վերամիավորվում էր «գերմանական հողերի սրտի»՝ Պրուսիայի շուրջ, որտեղ շարունակում էր Հոհենցոլերների ժառանգական իշխանությունը։ Կայսրության քաղաքամայր էր հռչակվում Բեռլինը։
 
=== Առաջին Ռայխ և գաղութային կայսրություն ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գերմանիա» էջից