«Գուրգեն Մահարի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://grapaharan.org/ +https://grapaharan.org/)
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
| ծննդյան անուն = Գուրգեն Գրիգորի Աճեմյան
|վախճանվել է=[[1969 թվական]]ի [[հուլիսի 16]]| գրական անուն = Գուրգեն Մահարի
}}
 
'''Գուրգեն Գրիգորի Մահարի''' (Աճեմյան, {{ԱԾ}}), աճյունը ամփոփվել է [[Երևան]]ում), հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, [[ՀԽՍՀ]] մշակույթի վաստակավոր գործիչ ([[1965]] թվական), [[1934]] թվականից [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ։
Տող 13 ⟶ 10՝
[[1918]] թվականից բանաստեղծություններ է տպագրել «Աշխատանք», «[[Վան-Տոսպ (թերթ)|Վան-Տոսպ]]» և այլ թերթերում։ Գ. Մահարին որբանոցային կյանքի թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում։ 1935 թվականին Գ. Մահարին ամուսնացել է մի հայուհու հետ: 1936 թվականին ծնվել է նրանց որդին` Գրիգորը: Ցավոք, գրողին վիճակված չէր ընտանեկան երջանկություն: Նրա գրական գործունեությունն ընդհատվում է [[1936]] թվականի oգոստոսի 9-ին, երբ անհիմն մեղադրանքով ստալինյան բռնաճնշումների արդյունքում նա դատապարտվել է 11 տարվա բանտարկության և հայտնվել հեռավոր [[Սիբիր]]ի կալանավայրերում։ Առաջին բանտային աքսորից Գ. Մահարին վերադարձել է [[1947 թվական]]ին, երբ արդեն մահացել էր նրա մայրը, իսկ կինը հրաժարվել էր նրանից։ Բանտային աքսորից վերադառնալուց ուղիղ 444 օր հետո՝ [[1949]] թվականին, Գ. Մահարին կրկին աքսորվել է [[Սիբիր]] որպես անբարեհույս տարր, բայց այս անգամ իբրև ազատ աքսորյալ։ Այս անգամ նրան թույլատրվել է կարդալ ու գրել։ Աշխատել է որպես խոզապահ և միաժամանակ գրել է «Երիտասարդության սեմին» վիպակը։ Այս աքսորի ժամանակ էլ նա ծանոթացել է իր երկրորդ կնոջ՝ լիտվուհի [[Անտոնինա Մահարի|Անտոնինա Պովիլայտիտեի]] հետ։ Նրանք ամուսնացել են [[1952]] թվականին, ունեցել մեկ որդի` Գուրգեն կրտսերը, որը մահացել է պատանի հասակում և մեկ դուստր` Ռութա-Նազիկը, որը հիվանդությունից մահացել է մանուկ հասակում։
 
[[1953|1954]] թվականին Գ. Մահարին կնոջ և ուրիշ հայ գրողների հետ ([[Վահրամ Ալազան]], [[Վաղարշակ Նորենց]]) արդարացվել է և վերադարձել [[Երևան]], որտեղ ապրել ու ստեղծագործել է մինչև մահը։
 
Այդ տարիներին նա գրել է իր ամենահայտնի ստեղծագործությունները՝ «[[Ծաղկած փշալարեր]]» վիպակ-հուշագրությունը (հրատարակվել է [[1986]] թ. [[Բեյ­րութ|Բեյրութում]], այնուհետև՝ 1988 թ. [[Երևան]]ում) և «Այրվող այգեստաններ» վեպը ([[1966]] թ.)։ 1959 թվականինին լույս են տեսնում Մահարու «Հնձաններ» բանաստեղծությունների, [[1962]] թ.՝ «Լռության ձայնը» պատմվածքների ժողովածուները։ Մահարին գրել է նաև «Մարդը՝ մարդուն...», [[Կոմիտաս]]ին նվիրված «Երգ մահու և անմահության» թատերգությունները, «[[Եղիշե Չարենց|Չարենց]] նամե» (1968 թ.), «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին» ([[1971]] թ.), «[[Վիլյամ Սարոյան]]ի հետ» ([[1960]]), «Արծիվ Նաիրի» (1960), «[[Վարդան Աճեմյան]]ի հետ» ([[1966]]), «Ակսելյան քանդակներ» դիմանկարանյին-հուշագրական գրքերը։ Նրա կյանքի վերջին տարիները խաղաղ չեն անցել: «Այրվող այգեստաններ» վեպի լույս տեսնելուց հետո (1966) Մահարին հակադրվում է վեպը կարդացած վանեցիներին, որոնք նրան մեղադրում էին Վանն ու վանեցիներին ծաղրելու մեջ: Նրան սուր քննադատության են ենթարկում նաև գրողները: Հոգեկան ծանր ապրումներն ու աքսորավայրերում քայքայած առողջությունը տեսնում են իրենց գործը: Մահարին ծանր հիվանդանում է և բուժման համար տեղափոխվում [[Լիտվա]]յի Պալանգա առողջարանական քաղաք, որտեղ էլ նա կնքում է իր մահկանացուն [[Լիտվա|1969]] թվականի [[Լիտվա|հուլիսի 17-ի]]ն, 66 տարեկան հասակում։
Տող 116 ⟶ 113՝
 
==Արտաքին հղումներ==
{{վիքիքաղվածք}}
* [https://grapaharan.org/Գուրգեն_Մահարի Գուրգեն Մահարին գրապահարանում]
* [http://culture.azg.am/?lang=AR&num=2007040702 Բռնադատվածությունը Գուրգեն Մահարու նամակներում]
* [http://www.azg.am/AM/2006052617 Գուրգեն Մահարու պահապան հրեշտակը]
* [https://www.youtube.com/watch?v=d3zIA9Lm6eY Պոեզիա. Գուրգեն Մահարի. ասմունք]
{{Հայկական գիր և գրականություն}}
{{Արտաքին հղումներ}}
{{Հայկական գիր և գրականություն}}
 
{{DEFAULTSORT:Մահարի, Գուրգեն}}
 
[[Կատեգորիա:20-րդ դարի արևելահայ արձակագիրներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ]]
Տող 130 ⟶ 127՝
[[Կատեգորիա:Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ]]
[[Կատեգորիա:Ռուսերենից հայերեն թարգմանիչներ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ գրողների միության անդամներ]]
[[Կատեգորիա:Հայերն Օսմանյան կայսրությունում]]
[[Կատեգորիա:20-րդ դարի հայ գրողներ]]
[[Կատեգորիա:Հայ գրողներ]]
[[Կատեգորիա:Վանում ծնված անձինք]]
[[Կատեգորիա:Ռուսական կայսրությունում օսմանյան ներգաղթյալներ]]
[[Կատեգորիա:Հայ տղամարդ գրողներ]]