«Մասնակից:AnMkrt/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակ՝ հետշրջված
Պիտակ՝ հետշրջված
Տող 3.
 
== Ժողովրդագրական դինամիկա ==
Ըստ [[Իրանի բնակչություն|Իրանի բնակչության]] վերջին երեք մարդահամարների՝ Մալարդի բնակչությունը փոխվել է հետևյալ կերպ. 88.1 հազար մարդ (1996 թվականի հոկտեմբերի 25), 228.7 հազար մարդ (2006 թվականի հոկտեմբերի 25) և 290.8 հազար մարդ (2011 թվականի հոկտեմբերի 24): Նկատելիորեն ավելի շատ են տղամարդիկ, քան կանայք` 148 հազար 142.9 հազարի համեմատ: Թեհրանի նահանգի բնակչության մեջ Մալարդի բաժինը 2006-2011 թվականներին զգալիորեն աճել է` 2-2.4%: 1996-2006 թվականներին Մալարդը Թեհրանի նահանգի մեծությամբ 7-րդ քաղաքից դարձավդարձել է 5-րդ, իսկ 2011 թվականին՝ 3-րդ քաղաքը ([[Թեհրան]]ից և [[Իսլամշեհր]]ից հետո): Այսպիսով, 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին քաղաքի բնակչությունը բացառիկ տեմպերով աճել է (տարեկան 10%), իսկ վերջին տասնամյակում գրեթե եռապատկվել: Նման աճի տեմպերը հնարավոր չէ ապահովել միայն [[Ծնելիության գործակից|ծնելիության]] հաշվին, նույնիսկ եթե ենթադրենք, որ Մալարդում դա առավելագույն ֆիզիոլոգիական մակարդակում է (1000 մարդու համար մոտ 50 ծնունդ): Այս ամենը խոսում է միգրացիայի՝ բնակչության այս քաղաք տեղափոխման շատ բարձր տեմպերի մասին: Հաջորդ հինգ տարիների ընթացքում աճի տեմպը կտրուկ նվազել է՝ տարեկան 4,9%, իսկ ընդհանուր աճը՝ ընդամենը 1,3 անգամ: Այնուամենայնիվ, Մալարդում բնակչության աճի տեմպը դեռ շարունակում է մնալ չափազանց բարձր, ինչն էլ ցույց է տալիս, որ ինտենսիվ բնակեցումն ու քաղաքի զարգացումը շարունակվում են: Բնակչության աճի տեմպերի արագ անկման պատճառով քաղաքում տարեկան ավելացող բնակիչների միջին ցուցանիշը փոքր-ինչ նվազել է. 1996-2006 թվականներին միջինում 14,1 հազար մարդ, 2006-2011 թվականներին մինչև 12,4 հազար: Եթե ​​այս թիվը մնա անփոփոխ, ապա Մալարդը 2028 թվականին կդառնա 500 հազար մարդու կարևոր հանգրվան և ոչ միայն Թեհրանի նահանգի, այլև ամբողջ Իրանի խոշորագույն քաղաքներից մեկը<ref>[https://www.citypopulation.de/php/iran-tehran.php Tehran (Iran): Counties & Cities - Population Statistics, Charts and Map]</ref>:
 
== Մալարդը հին ժամանակներում ==