«Նատի Պելուսո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Երաժիշտ}} '''Նատալիա Բեատրիս Դորա Պելուսո''' ({{lang-es| Nathalia Beatriz Dora Peluso}}, {{ԱԾ}}), հայտնի է '''Նա...»:
(Տարբերություն չկա)

14:53, 11 հունվարի 2021-ի տարբերակ

Նատալիա Բեատրիս Դորա Պելուսո (իսպ.՝ Nathalia Beatriz Dora Peluso, հունվարի 12, 1995(1995-01-12)[1], Լուխան, Բուենոս Այրես, Արգենտինա), հայտնի է Նատի Պելուսո բեմական կեղծանվամբ (իսպ.՝ Nathy Peluso), արգենտինացի կատարող, երգերի հեղինակ և պրոդյուսեր, որը բնակվում և աշխատում է Բարսելոնայում[4][5]։

Նատի Պելուսո
Նաև հայտնի է որպեսNathy Peluso
Ծնվել էհունվարի 12, 1995(1995-01-12)[1] (29 տարեկան)
Լուխան, Բուենոս Այրես, Արգենտինա
Երկիր Արգենտինա և  Իսպանիա
Ժանրերփոփ, լատինական փոփ, ռիթմ էնդ բլյուզ, Latin R&B?, հիփ հոփ, ռեփ, նեո սոուլ, լատին ջազ և Սալսա
Մասնագիտություներգչուհի, ստուդիական երաժիշտ և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ
ԼեյբլSony Music Spain?
ԿրթությունKing Juan Carlos University? և University of Murcia?
Պարգևներ
Կայքnathypeluso.com
 Nathy Peluso Վիքիպահեստում

Վաղ տարիներ և կրթություն

Նատի Պելուսոն ծնվել է 1995 թվականին Արգենտինայում։ Մեծացել է Բուենոս Այրեսի Սաավեդրա թաղամասում՝ լսելով 20-րդ դարի կեսերին ամերիկացի այնպիսի ականավոր կատարողների, ինչպիսիք են Էլլա Ֆիցջերալդը և Ռեյ Չարլզը, ինչպես նաև երաժշտական բանահյուսության այնպիսի մեծագույն ներկայացուցիչների, ինչպիսիք են Ժոաո Ժիլբերտը, Ռեյ Բարետտոն, Սերու Հիրանը և Աթաուալպա Յուպանկին։ 2004 թվականին ընտանիքի հետ արտագաղթել է Իսպանիա։ Ի սկզբանե ապրել է Ալիկանտեում, այնուհետև տեղափոխվել Մուրսիա, որտեղ նա սկսել է սովորել տեսալսողական հաղորդակցություն, ինչը շուտով թողել է։ Այնուհետև Նատին որոշել է տեղափոխվել Մադրիդ և ուսումնասիրել «Ֆիզիկական թատրոնը» (Teatro Físico) Խուան Կառլոսի անվան համալսարանում[6]՝ դիտարվեստների և խորեոգրաֆիայի մանկավարժության ոլորտում մասնագիտանալու համար։ Այդ կարիերայից նա հրաժարվել է երկրորդ կուրսից։ Գալով Մադրիդ, աշխատել է հյուրանոցային բիզնեսում և նույնիսկ կոնվեյերային գծի աշխատող է եղել[7]։

Ուսումը լքելուց հետո նա տեղափոխվել է Բարսելոնա, որտեղ էլ բնակվում է ներկա պահին (2020)[8]։ 2017 թվականին ամբողջությամբ նվիրվել է երաժշտությանը՝ թողարկելով իր առաջին «Էսմերալդա» (Esmeralda) ժողովածուն[9]։

Ծանոթագրություններ