«Բավարիայի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 90.
 
===Առաջին համաշխարհային պատերազմ և թագավորության ավարտ===
1914 թվականին Գերմանիայի դաշնակից [[Ավստրո-Հունգարիա]]ն պատրեզմ սկսեց [[Սերբիայի թագավորություն|Սերբիա]]յի դեմ [[Ֆրանց Ֆերդինանդ]]ի սպանությունից հետո բոսնիացի սերբ անջատողականների կողմից։ Գերմանիան անցավ նախկին հակառակորդ, այժմ դաշնակից Ավստրո-Հունգարիայի կողմը և պատերազմ հատարարեց [[Ֆրանսիայի երրորդ հանրապետություն|Ֆրանսիային]] և [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանին]]։ Դրան հետևեց Գերմանիայի ներխուժումը [[Բելգիա]] և [[Միացյալ Թագավորություն]]ը պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Սկզբում Բավարիայից և Գերմանիայի այլ վայրերից զորակոչվեցին բանակ մեծ խանդավառությամբ։ Պատերազմի սկզբին Լյուդվիգ III թագավորը Բեռլին ուղարկեց պատվիրակություն՝ հայտնելով իր համաձայնությունը։ Հետագայում ԼյուդվիհըԼյուդվիգը պահանջեց Բավարիային միացնել Էլզասը, Անվերպեն քաղաքը և մուտք դեպի ծով։ Նա հույս ուներ վերականգնել ուժերի հավասարակշռություն Գերմանիայի ներսում Պորսիայի և Բավարիայի միջև հաղթանակից հետո։ Ժամանակի ընթացքում երկարատև և արյունալի մարտերից հետո արևմտյան ճակատում բավարացիներին, ինչպես շատ գերմանացիների, հոգնեցրեց ձգձվող պատերազմը։
[[Պատկեր:Ludwig in Lemberg.jpg|thumb|right|Լյուդվիգ III թագավորը [[Լվով]]ում (Լեմբերգ), 1915 թվականին, Առաջին համաշարհային պատերազմի ընթացքում։]]
1917 թվականին գերմանացիների վիճակը հիմնականում վատթարացավ պատերազմում և Բավարիայի վարչապետ [[Գեորգ ֆոն Հերթլինգ]]ը դարձավ Գերմանիայի կանցլեր և Պրուսիայի վարչապետ, իսկ [[Օտտո Ռիթեր ֆոն Դանդլ]]ը դարձավ Բավարիայի նոր վարչապետ։ Արտաքուստ ցույց տալով Պրուսիային իր հավատարմությունը՝ Լյուդվիգ III-ը դարձավ չափազանց ոչ ժողովրդական պատերազմի ընթացքում։ 1918 թվականին թագավորությունը փորձեց առանձին հաշտություն կնքել դաշնակիցների հետ, սակայն չհաջողվեց։ 1918 թվականին սկսվեցին ժողովրդական ընդվզումներ Բավարիայում և ամբողջ Գերմանիայում։ Բողոքների գլխավոր պատճառը Բավարիայի ենթարկվելն էր Պրուսիայի և անջատողական տրամադրվածությունները։