«Հովհան Որոտնեցի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
| known_for = [[Տաթևի համալսարան]]ի ուսուցչապետ
}}
'''Հովհան Որոտնեցի''' կամ '''Հովհաննես Որոտնեցի''' (մականունը՝ Կախիկ. [[1315]], [[Սյունիք]]ի [[Որոտան գավառ]]ի [[ՎաղադնիՎաղադնին]] (Վաղատին) գյուղ - [[1386]], [[Բերդիկ (գյուղ)|Բերդիկ)]], աստվածաբան, փիլիսոփա, մանկավարժ։
 
== Կենսագրություն ==
Հովհան Որոտնեցին հայոց մեծ իշխան Իվանեի որդին էր<ref name="Michael E. Stone">{{книга |автор=Michael E. Stone. |часть=|заглавие= Adam and Eve in the Armenian Traditions, Fifth through Seventeenth Centuries|оригинал= |ссылка=https://books.google.am/books?id=WNUSAgAAQBAJ&printsec=frontcover&hl=hy&source=gbs_ge_summary_r&cad=0#v=onepage&q&f=false |викитека= |ответственный= |издание= |место= |издательство=Society of Biblical Lit|год= 2013|volume= |pages=696|columns= |allpages= |серия=Early Judaism and its literature, 38}}</ref>: Սովորել է Գլաձորի համալսարանում՝ [[Եսայի Նչեցի|Եսայի Նչեցու]] և [[Տիրատուր Կիլիկեցի|Տիրատուր Կիլիկեցու]] մոտ։ Նչեցու մահից հետո ([[1338]]), համալսարանը տեղափոխվել է [[Հերմոնի]] վանքը, ապա՝ 1340-ական թվականների վերջում փոխադրվել է Որոտան գավառը (որից և ծագում է Հովհանի հիմնական մականունը՝ Որոտնեցի)։ Այստեղ ձեռնարկել է մանկավարժական աշխատանքի, այնուհետև գիտական և դասախոսական գործունեություն ծավալել [[Որոտնավանք]]ում։ [[1373]] թվականին հիմնադրել է [[Տաթևի համալսարան]]ը։ Հայ միարարների գաղափարախոսական ոտնձգությունների դեմ պայքարելու նպատակով [[1379]] թվականին համալսարանի հետ տեղափոխվել է [[Երնջակ (գավառ)|Երնջակ]]։ գավառ։
 
===Ընտանիք===
Քույրը՝ [[Թուղթան]]-ը ամուսնացած է եղել Վայոց ձորի տարածքի ներկայիս [[Հերհեր (Վայոց ձորի մարզ)|Հերհեր]] գյուղի ու գյուղամերձ շրջանների կալվածատեր [[Շահուռնեցիք|Վահրամ Շահուռնեցու]] որդու՝ Ամատի հետ։ Վերջինիս ընտանիքի մասին ծավալուն տեղեկություններ են պահպանված 1349 թվականին ընդօրինակված ավետարաններից մեկի ընդարձակ հիշատակարանում։
Զգայարաններից եկող ցուցմունքների շնորհիվ բանականությունը ճանաչում է իրերի էությունը։ Մատերիալիստական այս միտումը շարունակվում է նաև Հովհան Որոտնեցու տրամաբանական հայացքներում։Հետևելով Արիստոտելին՝ նա առաջին գոյացության (եզակի իրերի) կատեգորիան համարում է ամենահիմնականը։ Ունիվերսալիաների (ընդհանուր հասկացությունների) բնույթի հարցը քննում է երեք մոտեցմամբ՝ առաջնայնության, հավասարության և առավելության, ի վերջո այն լուծելով նոմինալիզմի ոգով։ Եզակին անկախ է ընդհանուրից, նրա գոյությամբ է պայմանավորված սեռի և տեսակի (հասկացությունների) առաջացումն ու գոյատևումը։ Հասկացությունները ճանաչողության արդյունք են և ստեղծվելուց հետո կարևոր դեր են խաղում իմացության հետագա պրոցեսում։ Հովհան Որոտնեցու նոմինալիստական դիրքորոշումն ազգային եկեղեցու և հայ ժողովրդի ինքնուրույն պայքարի տեսական հիմնավորումներից է։ Նրա փիլիսոփայությունը միջնադարյան փիլիսոփայական մտքի կարևորագույն նվաճումներից է և մեծապես նպաստել է հայ փիլիսոփայական կրթության վերելքին և փիլիսոփայական ինքնուրույնացմանը։
 
«...Զգայութիւնն»,—ասում է նա,— ընդ մարմնոյն է եղեալ և է մարմնի, որպէս աչքդ, իսկ զգալին նախ է քան զքո մարմինդ։ ...Արդ, ի բառնալ ամենայն զգալեաց բառնի և քո մարմինդ և ընդ մարմնոյն բառնի և զգայութիւնդ. ապա թէպէտ բառնաս զգայութիւնդ՝ դեռևս մարմինդ Է, և թէ զմարմինդ բառնաս՝ զգալիքն ամենայն գոն» («Վերլուծութիւն «Ստորոգութեանց» Արիստոտէլի», [[1956]] թվական, էջ 136)
...Արդ, ի բառնալ ամենայն զգալեաց բառնի և քո մարմինդ և ընդ մարմնոյն բառնի և զգայութիւնդ. ապա թէպէտ բառնաս զգայութիւնդ՝ դեռևս մարմինդ Է, և թէ զմարմինդ բառնաս՝ զգալիքն ամենայն գոն» («Վերլուծութիւն «Ստորոգութեանց» Արիստոտէլի», [[1956]] թվական, էջ 136)
 
Հովհան Որոտնեցու հայացքները վճռական դեր խաղացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր գիտական տեսությունների զարգացման գործում։ Ի դեմս նրա, արիստոտելականությունը միջնադարյան Հայաստանում հասավ զարգացման իր գագաթնակետին և նպաստեց փիլիսոփայական մտքի վերելքին և ինքնուրույնացմանը։
Իր գիտական և մանկավարժական գործունեությամբ Հովհան Որոտնեցին խորը հետք թողեց հայ միջնադարյան մշակույթի մեջ։ Նրա դպրոցի ավանդույթները շարունակեցին [[Գրիգոր Տաթևացի]]ն, [[Մատթեոս Ջուղայեցի]]ն, [[Առաքել Սյունեցի]]ն և մշակույթի ու գիտության այլ նշանավոր ներկայացուցիչներ։
 
== Մահ ==
Թաղված է այժմ [[Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն|Նախիջևանի ինքանավար հանրապետության]] Ջուղայի շրջանում գտնված, լքված Բերդիկ գյուղից ոչ այդքան հեռու ավերված Սուրբ Գէորգ եկեղեցու հարևանությամբ։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Արտաքին հղումներ}}
{{Հայկական գիր և գրականություն}}
{{ՀՀՀ}}
{{Հայկական գիր և գրականություն}}
 
[[Կատեգորիա:Հայ փիլիսոփաներ]]
[[Կատեգորիա:Հայ մանկավարժներ]]
[[Կատեգորիա:Հայ աստվածաբաններ]]
[[Կատեգորիա:Գլաձորի համալսարանի շրջանավարտներ]]
165 724

edits