«Գարուշ Հարյանց»–ի խմբագրումների տարբերություն

Ծնվել է 1947 թվականի մայիսի 7-ին, Ախուրյանի շրջանի (Շիրակի մարզ) Հացիկ գյուղում։ 1977 թվականին գերազանցությամբ ավարտել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ի ռեժիսուրայի ֆակուլտետը։ Նույն թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին՝ «Վարդավառ» գիրքը, 1980 թվականին՝ երկրորդ «Հրդեհի ծաղիկներ»-ը, որը 1992 թվականին արժանացել է [[Հայաստանի գրողների միություն|Հայաստանի գրողների միության]] Հովհաննես Շիրազի անվան առաջին մրցանակին, 1984 թվականին՝ երրորդ «Հայրական ժամանակ»-ը, 1986 թվականին՝ «Եվան ու Աստղինեն» մանկականը։
 
Աշխատել է [[Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն|Լենինականի Մռավյանի անվան պետական դրամատիկ]] և տեկնիկայինտիկնիկային թատրոններում, ուր բեմադրվել են «Երեք խոզուկներ» և «Սատանան ու տոնածառը» մանկական պիեսները։ 1986-1988 թթ. գլխավոր տնօրենի պաշտոնում ղեկավարել է Շիրակի գոտու «Սոյուզպեչատ» միավորումը։ Երկրաշարժից հետո աշխատել է Երևանի հեռուստաթատրոնում իբրև խմբագիր, որտեղ բեմադրել է «Ես եմ փեսան» տրագիկոմեդիան՝ ըստ [[Երուխան]]ի «Մարկոս ախպոր սերը» նորավեպի։ 1993-1994 թթ. դասախոսել է Երևանի թատերական ինստիտուտում և ղեկավարել «Ուսանողական» թատրոնի աշխատանքները որպես գեղարվեստական տնօրեն։
2004 թվականին տեղափոխվել է ԱՄՆ-ի [[Լոս Անջելես]] քաղաք, որտեղ 2000 թվականին հրատարակել է «Անֆիլադա» գիրք-պոեմը, 2007 թվականին՝ «Հազար և մեկ համազարկ» քառյակների հատընտիրը, որը արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» առաջին ամենամյա գրական մրցանակին՝ «Տարվա լավագույն գիրք» անվանակարգում։
 
Հեղինակի բանաստեղծություններից թարգմանվել են [[ռուսերեն]], [[վրացերեն]], [[ուկրաիներեն]], [[սլովակերեն]]։ Իսկ "Fhilantropy" [[անգլերեն]] գրված նրա չափածո գործն արժանացել է The International Library of Poetry կազմակերպության "Editor's Choice Award" ամենամյա մրցանակին։ Բազմաժանր գրողը 2005 թվականից Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության (ԿՀԳՄ) քարտուղարն է։ Հեղինակել է «Պապն ու թոռները» առականին, «Ներկա շարունակական» բանաստեղծական ժողովածուն և «Երկրաշարժի հարսնացուն» վիպակը<ref>[https://avproduction.am/?ln=am&page=person&id=2075 Գարուշ Հարյանցի կենսագրությունը avproduction կայքում]</ref>։
173 370

edits