«Հին Թաղերի և Խծաբերդի բռնազավթում»–ի խմբագրումների տարբերություն

չ
չ (→‎Գործողություններ: Ծանոթագրությունը խմբագրվել է ProveIt-ով)
Պիտակ: ProveIt խմբագրում
 
== Նախապատմություն ==
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում վերսկսվել են լայնածավալ ռազմական գործողությունները, որոնց ընթացքում Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել Արցախի Հանրապետության [[Հադրութի շրջան|Հադրութի]] և [[Շուշիի շրջան (Արցախ)|Շուշիի]] շրջանների զգալի և, [[Քաշաթաղի շրջան|Քաշաթաղի]] շրջանի հարավային հատվածի, [[Մարտունու շրջան (Արցախ)|Մարտունու]] և [[Մարտակերտի շրջան|Մարտակերտի]] շրջանների որոշ տարածքների վրա։ Պատերազմի ավարտ հանդիսացող [[Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիր (2020 թվականի նոյեմբերի 10)|եռակողմ համաձայնագրի]] արդյունքում Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առել իրենց զբաղեցրած դիրքերի վրա, ըստ սահմանված ժամանակացույցի Ադրբեջանին են անցել նաև նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի [[Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)|Աղդամի]], [[Քարվաճառի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)|Քարվաճառի]], [[Լաչինի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)|Լաչինի]] շրջաններն ամբողջությամբ։ [[Զանգելանի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)|Զանգելանի]] և [[Կուբաթլուի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)|Կուբաթլուի]] շրջանների մնացյալ հատվածները Ադրբեջանին են անցել, ըստ ՀՀ վարչապեը [[Նիկոլ Փաշինյան]]ի, բանավոր համաձայնությամբ<ref>{{Cite web|url=https://www.aravot.am/2020/11/10/1150439/|title=Նիկոլ Փաշինյան. Անձամբ իմ և բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել|website=www.aravot.am|language=en-US|accessdate=2020-11-10}}</ref>։
 
Պատերազմի ավարտից հետո Հադրութի շրջանից հայկական ուժերի վերահսկողության տակ են մնացել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը<ref>{{Cite web |url=https://armeniasputnik.am/karabah/20201123/25463389/hadrut-shrjan-xarabax.html |title=Հադրութի շրջանի երկու գյուղ Արցախին են մնում. դրանք «կտրված» են մնացած տարածքից}}</ref>։ Տեղեկությունը հաստատել է նաև Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը՝ դեկտեմբերի 13-ի հրապարակած քարտեզում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող քարտեզում նշելով նաև Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը<ref name="1lurer">{{Cite web |url=https://www.1lurer.am/hy/2020/12/13/Rus-khaghaghapahnery-verahskoghutyan-tak-en-vertsrel-Hin-Tagher-yev-Khtsaberd-gyughery-RD-PN-kartez/377367 |title=Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը. ՌԴ ՊՆ քարտեզ}}</ref>։