«Մաշտոց Ա Եղվարդեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 28.
Մաշտոցի հովվապետության յոթ ամիսներն անցան խաղաղության մեջ: Հայոց [[Սմբատ Ա Նահատակ|Սմբատ Ա]] արքան եւ Ափշին ոստիկանը հաշտվել էին, եւ երկրի անդորրը խախտող որեւէ խնդիր չկար: «Յայսմաւուրք»-ի համաձայն՝ նա մահացավ 346 թվի սահմի ամսի 4-ին կամ հոկտեմբերի 13-ին: Ինչպես ճիշտ նկատել է [[Մաղաքիա Օրմանյան|Մ. Օրմանյանը]], համեմատությունը կատարված է անշարժ տոմարով, որն այդ ժամանակ դեռեւս կազմված չէր, իսկ շարժական տոմարով 346 թվի սահմի ամսվա 4-ը համապատասխանել է հունիսի 18-ին: Եվ քանի որ 346 թվի սկիզբն ընկնում էր ապրիլի 16-ին, եւ հնար չկա մինչեւ հունիս ամիսը տեղավորել նրա յոթամսյա աթոռակալությունը, Մաղաքիա Օրմանյանը գտնում է, որ հունիսի 18-ը հավանաբար եղել է նրա ընտրության օրը, իսկ մահն ընկել է 898 թվի հունվարի վերջին: Հաջորդ՝ [[Հովհաննես Ե Դրասխանակերտցի|Հովհաննես Դրասխանակերտցի]] կաթողիկոսը կարող էր ձեռնադրվել 898 թվականի փետրվարին, երբ դեռ հայոց տոմարի 346 թվականը չէր ավարտվել: Մաշտոց հայրապետի մարմինը հողին հանձնվեց Գառնիում՝ Խոսրովիդուխտի հովանոցի մոտակայքում, այլ խոսքով՝ [[Տրդատ Ա]] արքայի կառուցած՝ [[Գառնու հեթանոսական տաճար|Գառնիի հեթանոսական տաճարի]] հարևանությամբ: Գառնիում թաղվելու պատճառը, թերեւս, այնտեղ նրա մահանալն էր: Հետագայում նրա գերեզմանի վրա կառուցեցին մի վայելուչ եկեղեցի:
 
Հայոց Եկեղեցու ծիսարանը ստացել է Մաշտոց անունը, սակայն վեճի առարկա է, թե ո՞ւմ անունն է անցել ծիսարանին՝ [[Մեսրոպ Մաշտոց|Մեսրոպ Մաշտոցի]]՞, թե՞ Մաշտոց կաթողիկոսի: Ուսումնասիրողներն այդ պատիվը վերագրում են կամ առաջինին եւ կամ երկրորդին, սակայն հավանականն այն է, որ ծիսարանն իր անունը ստացել էր Մաշտոց կաթողիկոսից, որը կազմել էր ծիսարանը դեռևս [[Սևանավանք|Սևանի անապատում]] ճգնելու ժամանակ: Ինչպես հավաստում է [[Կիրակոս Գանձակեցի|Կիրակոս Գանձակեցին]], «Սա (իմա՛ Մաշտոց կաթողիկոսը - Բ. Հ.), կարգեաց զգիրսն որ ըստ իւր անուան Մաշտոց կոչի, ժողովեալ զամենայն կարգեալ աղօթս եւ ընթերցմունս ի միասին յարմարեալ յաւելուածով իւրմէ»<ref>[https://www.qahana.am/am/leaders/show/161627974/0 ՄԱՇՏՈՑ Ա ԵՂԻՎԱՐԴԵՑԻ | Qahana.am]</ref>:
 
== Ծանոթագրություններ ==