«Մաշտոց Ա Եղվարդեցի»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 22.
== Կենսագրություն ==
[[Գևորգ Բ Գառնեցի]] կաթողիկոսի մահվան լուրն առնելով՝ [[Սմբատ Ա Նահատակ|Սմբատ Ա]] արքան ու նրա հետ խնամիացած իշխանները, գահամեծար իշխանները եւ պատվական ազատանին ձեռնամուխ եղան նոր կաթողիկոսի ընտրությանը եւ անվերապահորեն կանգ առան Սևանի անապատի առաջնորդ Մաշտոց վարդապետի թեկնածության վրա, որը մեծ հռչակ էր ձեռք բերել իր ճգնակենցաղությամբ, իմաստասիրական պատրաստությամբ եւ գեղեցկահարմար խորհրդական ընթացքով: Աղբյուրները նրան ձեռնադրելու մասին ոչինչ չեն հայտնում, որը, համաձայն [[Մաղաքիա Օրմանյան|Մ. Օրմանյանի]], հավաստում է նրա հովվապետական աստիճան ունենալու մասին: Ի տարբերություն բազմաթիվ կաթողիկոսական թեկնածուների, որոնք իրոք կամ ձևականորեն հրաժարվում էին կաթողիկոսական հովվապետական ծանր բեռի տակ մտնելուց՝ ինչ-ինչ պատճառաբանություններ բերելով, Մաշտոցը սիրով ընդունում է կաթողիկոսական աթոռը՝ նպատակ ունենալով իր գործունեությամբ նպաստել Եկեղեցու բարեկարգությանը:
Եվ ինչպես հավաստում են սկզբնաղբյուրները, նրա կարճատև հովվապետությունը եղավ Հայոց Եկեղեցու բարեկարգման շրջան: [[Հովհաննես Ե Դրասխանակերտցի|Հովաննես
Մաշտոցի հովվապետության յոթ ամիսներն անցան խաղաղության մեջ: Հայոց [[Սմբատ Ա Նահատակ|Սմբատ Ա]] արքան եւ Ափշին ոստիկանը հաշտվել էին, եւ երկրի անդորրը խախտող որեւէ խնդիր չկար: «Յայսմաւուրք»-ի համաձայն՝ նա մահացավ 346 թվի սահմի ամսի 4-ին կամ հոկտեմբերի 13-ին: Ինչպես ճիշտ նկատել է Մ. [[Մաղաքիա Օրմանյան|Օրմանյան]]<nowiki/>ը, համեմատությունը կատարված է անշարժ տոմարով, որն այդ ժամանակ դեռեւս կազմված չէր, իսկ շարժական տոմարով 346 թվի սահմի ամսվա 4-ը համապատասխանել է հունիսի 18-ին: Եվ քանի որ 346 թվի սկիզբն ընկնում էր ապրիլի 16-ին, եւ հնար չկա մինչեւ հունիս ամիսը տեղավորել նրա յոթամսյա աթոռակալությունը, Մաղաքիա Օրմանյանը գտնում է, որ հունիսի 18-ը հավանաբար եղել է նրա ընտրության օրը, իսկ մահն ընկել է 898 թվի հունվարի վերջին: Հաջորդ՝ [[Հովհաննես Ե Դրասխանակերտցի|Հովհաննես Դրասխանակերտցի]] կաթողիկոսը կարող էր ձեռնադրվել 898 թվականի փետրվարին, երբ դեռ հայոց տոմարի 346 թվականը չէր ավարտվել: Մաշտոց հայրապետի մարմինը հողին հանձնվեց Գառնիում՝ Խոսրովիդուխտի հովանոցի մոտակայքում, այլ խոսքով՝ [[Տրդատ Ա]] արքայի կառուցած՝ [[Գառնու հեթանոսական տաճար|Գառնիի հեթանոսական տաճարի]]
Հայոց Եկեղեցու ծիսարանը ստացել է Մաշտոց անունը, սակայն վեճի առարկա է, թե ո՞ւմ անունն է անցել ծիսարանին՝ [[Մեսրոպ Մաշտոց|Մեսրոպ Մաշտոցի]]
== Ծանոթագրություններ ==
|