«Հովհաննես Հակոբյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
== Կենսագրություն ==
1890-ական թթ. սովորել է Էջմիածնի [[Գևորգյան ճեմարան]]ում, [[1904]] թվականին ավարտել է [[Վիսկոնսին]]ի ([[ԱՄՆ]]) համալսարանի պատմագրության ֆակուլտետը, նույն համալսարանի պրոֆեսոր։ 1907 թվականին [[Նյու Յորք]]ում հրատարակել է «Արաքս» ամսագիրը։ 1908 թվականին, որպես «Նյու Յորք իվնինգ փոստի» թղթակից, մեկնել է Թուրքիա։ Հաս-կրթական գործունեություն է ծավալել [[Արևմտյան Հայաստան]]ում և հայաբնակ վայրերում։ 1912 թվականին Կարինի [[Սանասարյան վարժարան]]ի տեսուչն էր։ 1915 թվականին [[Թիֆլիս]]ում աշխատակցել է «[[Մշակ (թերթ, Թիֆլիս)|Մշակին]]», զբաղվել հայ գաղթականների տեղավորման և նյութական օգնության գործով։ 1922-1927 թվականներին՝ «[[Արև» (Կահիրեամսագիր)|Արև]]» օրաթերթի խմբագրապետ։ 1927 թվականից բնակություն է հաստատել Հայաստանում։ 1928 թվականից դասավանդել է [[ԵՊՀ]]-ում, միաժամանակ եղել «Մելքոնյան ֆոնդի» պատասխանատու քարտուղարը ՀԽՍՀ-ում, ֆոնդի միջոցներով կազմակերպել տպարան ու հրատարակչություն։ Հակոբյանի գիտական ուսումնասիրությունները նվիրված են [[Հայաստան]]ի, [[Անդրկովկաս]]ի և [[Մերձավոր Արևելք]]ի մասին եվրոպացի ճանապարհորդների թողած ուղեգրություններին։ Հրապարակախոսական երկերում մերկացրել է գերմանացի իմպերիալիզմի նվաճողական քաղաքականությունը [[Թուրքիա]]յում և [[Անդրկովկաս]]ում («Գերման դավը Կովկասի մեջ», 1917, «Թուրքիա Գերման ճանկերուն մեջ», 1918)։ Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել։
 
== Երկեր ==