«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 174.
::: ''«Իմ բերած օրինակում նույնպես կար գրականություն, արտաքին հղումներ, սակայն դրանք չեն կարող փաստել հոդվածում եղած բովանդակության հավաստիությունը:»'' Կներեք, այս միտքն անհեթեթ է։ Նույն սկզբունքով, կարելի է դեն նետել` համարել ոչ հավաստի, ցանկացած թղթային կամ առցանց հանրագիտարանի բովանդակությունը, քանի որ դրանցում էլ բացակայում են կոնկրետ հղումներ և միայն վերջում տրվում է գրականության ցանկ։ --[[Մասնակից:Rob|Rob]] ([[Մասնակցի քննարկում:Rob|քննարկում]]) 14:13, 7 Հունվարի 2021 (UTC)
:::[[Մասնակից:Rob|Rob]] ջան, խնդրում եմ ինձ նշեք, որպեսզի հաղորդագրություն ստանամ: Ադմինիստրատորներին կխնդրեմ զգուշացում տալ խմբագրական պատերազմի համար: Ռուսերեն հոդվածը նույնպես պիտակ ունի, որը պիտակվել է դեռ հեռավոր 2015 թվականին: «որտեղ ամեն նախադասության վրա աղբյուր չի նշված» ավելին ասեմ, ոչ մի նախադասության վրա ծանոթագրություն չկա: Ծանոթ չեմ ռուսերեն վիքիպեդիայում գործող կանոններին, բայց հայերեն վիքիպեդիայում կան հստակ կանոններ սահմանված աղբյուրների վերաբերյալ: Ձեր ասածից դուրս է գալիս, որ եթե ռուսերենում աղբյուր չկա, ապա կարող է հայերենում էլ չլինել: Առանց հիմնավորման ես երբեք չեմ պիտակավորել, հիմնավորումս գրել եմ վերևում, որին դուք դեռ չեք պատասխանել:--[[User:Gevorg Ghazaryan|Գևորգ]]<sup>[[User talk:Gevorg Ghazaryan|💬]]</sup> 14:14, 7 Հունվարի 2021 (UTC)
:::: [[User:Gevorg Ghazaryan|Գևորգ]], ինչ ա նշանակում «աղբյուրներ չկա»։ Հոդվածի ծանոթագրությունները, արտաքին հղումները, գրականության ցանկը աղբյուրներ չե՞ն։ Տեղեկաքարտում առկա ծանոթագրությունները լռիվ բավարար են, որպեսզի տվյալ հոդվածի համար պիտակի կիրառումն անվավեր ճանաչվի։ Ինձ համար դժվար չի մի հատ ձևական աղբյուր–հղում ավելացնել հոդվածում, սակայն խնդիրը սկզբունքն է` հայերեն Վիքիպեդիայում նման դատարկ «ֆորմալիզմը» վերացնելը։ --[[Մասնակից:Rob|Rob]] ([[Մասնակցի քննարկում:Rob|քննարկում]]) 19:33, 7 Հունվարի 2021 (UTC)
 
: Ձեր բերված օրինակում կան կոնկրետ հղումներ Internet Movie Database-ի վրա։ Ինչպե՞ս հոդվածը կարող է պիտակավորվել որպես «անաղբյուր»։ Ի՞նչ այլ աղբյուր է հարկավոր։ Խոսքի, եթե չվիճեի, ինչ–որ աղբյուրից ստից ինչ–որ հղում կպցնեի բովանդակությն մեջ, միանգամից առարկությունները կհանեիք, սակայն դա բովանդակության վրա որևէ ազդեցություն չէր ունենա։ Դա է խնդիրը։ Որ ասում եմ` «ֆորմալիզմ», պոզով–պոչով հենց ֆորմալիզմ ա ։ Ապացուցում եք։ --[[Մասնակից:Rob|Rob]] ([[Մասնակցի քննարկում:Rob|քննարկում]]) 14:18, 7 Հունվարի 2021 (UTC)
::Իմ բերած օրինակի մեջ հոդվածը պիտակել է [[Մասնակից:Beko|Beko]] մասնակիցը, նույն ձև կարող եմ հարյուրավոր օրինակներ բերել այլ մասնակիցների անունից: «բացակայում են կոնկրետ հղումներ և միայն վերջում տրվում է գրականության ցանկ» այս մտքի հետ կապված ունեցել ենք շատ երկար քննարկում, եթե կուզենաք հղումը կարող եմ տալ, եթե այդպես եք ուզում անել, ապա ես այդ դեպքում հոդվածի վերջում կավելացնեի աղբյուրների բաժին և այնտեղ կտեղադրեի այն աղբյուրները, որոնցից օգտվել եմ հոդվածը գրելիս:--[[User:Gevorg Ghazaryan|Գևորգ]]<sup>[[User talk:Gevorg Ghazaryan|💬]]</sup> 14:22, 7 Հունվարի 2021 (UTC)