«Արա Նռանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
Արա Նռանյանը ծնվել է 1973 թվականի հոկտեմբերի 15-ին Երևանում: 1995 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում, վերահսկում տնտեսական գործունեության վերլուծություն» բաժինը <ref>{{Cite web|url=http://www.eurasiancommission.org/hy/act/armenia/ANranyan/Pages/biog.aspx|title=Նռանյան Արա Ռուդիկի|website=www.eurasiancommission.org|accessdate=2021-01-07}}</ref>: Ստացել է տնտեսագետի և տնտեսագետի թեկնածուի որակավորումը: 1990 թվականին աշխատել է «Սանտեխնիկ» կոոպերատիվում` որպես հաշվետար, 1993-1994 թվականներին աշխատել է Հայկական հեռուստաընկերությունում` երիտասարդական-երաժշտական հաղորդաշարերի համահեղինակ և հաղորդավար, 1993-1995 թվականներին` «Արա» ՍՊԸ-ում աշխատել է գլխավոր հաշվապահ, իսկ 1997-2000 թվականներին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում` նախ որպես տարիֆիկացիայի և վերլուծության բաժնի 1-ին կարգի մասնագետ, այնուհետև սերտիֆիկացման և լիցենզավորման բաժնի 1-ին կարգի մասնագետ, ապա թռիչքների անվտանգության տեսչության գլխավոր մասնագետ, 2000-2001 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունում` պետական բաժնեմասի տնօրինման բաժնի պետ, իսկ 2001-2004 թվականներին` Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում` վերլուծության և ռազմավարական ծրագրերի մշակման բաժնի պետ:
 
Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան: 2004 թվականից եղել է ՀՅԴ բյուրոյի տնտեսական հարցերով խորհրդականը <ref>{{Cite web|url=https://www.azatutyun.am/a/27602132.html|title=Արա Նռանյանը՝ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ|website=«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան|language=hy|accessdate=2021-01-07}}</ref>: Դասախոսում է [[Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան|Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում]]: Հեղինակ է մի շարք գիտական, հրապարակախոսական և վերլուծական հոդվածների:
 
2007 թվականի մայիսի 12-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է՝ ՀՅԴ կուսակցությունից <ref>{{Cite web|url=http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=917&lang=arm|title=National Assembly of the Republic of Armenia {{!}} Official Web Site {{!}} parliament.am|website=www.parliament.am|accessdate=2021-01-07}}</ref>: