«Բասկերվիլների շունը»–ի խմբագրումների տարբերություն

== Սյուժեն ==
=== Բասկերվիլների տոհմի անեծքը ===
Շերլոկ Հոլմսին է դիմում Ջեյմս Մորտիմերը՝ անգլիական Դեվոնշիր կոմսության Գրիմպեն թեմի գյուղական բժիշկը։ Նրա հաճախորդ սըր Չարլզ Բասկերվիլը որոշ ժամանակ առաջ մահացել է հանելուկային պայմաններում։ Բասկերվիլների տոհմը վաղ ժամանակներից ապրում է Բասկերվիլ-հոլ կալվածքում, որ տեղակայված է [[ճահիճ|ճահճոտ]] մի վայրում։ Սերնդեսերունդ փոխանցվում է մի [[առասպել]] շան ուրվականի մասին, որը գիշերները ճահիճներում հետապնդում է բոլոր Բասկերվիլներին։ [[Լեգենդ]]ի համաձայն՝ ուրվականը հայտնվել է Բասկերվիլներից մեկին՝ [[XVII դար]]ում ապրած անառակ Հյուգոյին պատժելու համար։ Այդ ժամանակվանից ի վեր [[ուրվական]]ը պարբերաբար դառնում է Բասկերվիլների տեհմիտոհմի անդամների հանելուկային մահվան պատճառ։ Լեգենդում ուրվականը նկարագրվում է որպես ահռելի սև [[շուն]]` փայլող աչքերով ու երախով։
 
Դոկտոր Մարտիմերը պատմում է, որ Չարլզ Բասկերվիլը հավատում էր տոհմական առասպելին ու գիշերները չէր համարձակվում դուրս գալ ճահիճների մոտ։ Նա մահացած է գտնվել իր [[կալվածք]]ի այգում, որտեղ, սովորության համաձայն, զբոսնել էր երեկոյան։ Բոլոր նշանները ցույց են տալիս, որ նա մահացել է սրտի հիվանդությունից, բայց նրա մարմնի վրա հայտնաբերվել են շան կծածի մեծ հետքեր։ Բացի այդ, սըր Չարլզի մահվանից կարճ ժամանակ առաջ Բասկերվիլ-հոլի աշխատողները [[գիշեր]]ները մի քանի անգամ տեսել էին փայլող ահռելի ուրվական, որ հիշեցնում էր Բասկերվիլների լեգենդում նկարագրված շանը։
 
=== Բասկերվիլ-հոլ ===
Հերոսները մեկնում են Բասկերվիլ-հոլ և սկսում հետաքննությունը։ Վերջնական արդյունքում պարզվում է, որ այս ամենի հիմքում ընկած է [[հանցագործություն|հանցագործության]] մի խորամանկ պլան։ Բասկերվիլների հարևաններից մեկը հանդիսանում է սըր Չարլզի ևս մեկ զարմիկը։ Նա այստեղ է եկել ուրիշ անունով՝ նպատակ ունենալով շահել սըր Չարլզի վստահությունը և դառնալ նրա ժառանգորդը։ Սըր Չարլզից իմանալով շան մասին եղած [[առասպել]]ը` Ստեպլտոնը որոշում է այն ծառայեցնել սեփական նպատակներին։ Իմանալով, էրոր սըր Չարլզը հիվանդ է և կարող է մեռնել ուժեղ վախի պատճառով, նա գնում է մի ահռելի շուն, տանում ճահիճների մոտ, ներկում փայլող լուծույթով ու անհրաժեշտ պահին բաց թողնում Բասկերվիլի վրա։ Սըր Չարլզը, վախենալով շնից, վազել է ու մահացել սրտի նոպայից։ Հենրիին նույն ճակատագրից փրկում են Հոլմսն ու Վաթսոնը։
 
== Գործող անձինք ==
Անանուն մասնակից