«Հանքային ջուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1.
{{Տեղեկաքարտ Խմիչք}}
[[Պատկեր:Jermuk mineral water.jpg|մինի|[[Ջերմուկ (հանքային ջուր)|Ջերմուկ հանքային ջուր]]ը]]
'''Հանքային ջուր''', ստորգետնյա (հազդնկդիգիկդկկգֆկխ գ լֆ) [[ջուր|ջրեր]], ձևավորվում է տարբեր հորիզոնների ստորերկրյա ջրերի խառնման, հանքային [[մթնոլորտ]]ի ու հանքափորվածքներով բացված ապարների հետ նրանց փոխազդեցության միջոցով։ Պարունակում են մեծ քանակությամբ կենսաբանորեն ակտիվ անօրգանական (սակավ՝ օրգանական) նյութեր և օժտված են յուրօրինակ ֆիզիկաքիմիական հատկություններով (բաղադրություն, ջերմաստիճան, ռադիոակտիվություն), որոնց շնորհիվ բուժիչ ազդեցություն են գործում [[մարդ]]ու օրգանիզմի վրա։ Օգտագործվում են որպես արտաքին ու ներքին բուժամիջոցներ։ Հանքային ջրի բաղադրությունը կախված է տարածքի երկրաբանական զարգացումից, տեկտոնական կառուցվածքի բնույթից, երկրաջերմային պայմաններից ևն, իսկ գազային բաղադրությունը՝ փոխակերպային և [[հրաբուխ|հրաբխային]] պրոցեսներից։
 
[[Հայաստան]]ի տարածքը հարուստ է քիմիական տարբեր բաղադրության հանքային ջրերով՝ «Արարատ», «Արզնի», «Բջնի», «Դիլիջան», «Լիճք», «Սևան», [[Ջերմուկ (հանքային ջուր)|«Ջերմուկ»]] (ավելի քան 400 բնական ելքեր)։ Նշված ջրերի զգալի մասն առաջանում է փոքր և միջին խորություններում, երբեմն օժտված են թույլ ռադիոակտիվությամբ, ունեն 3-8 գ/լ միջին հանքայնացում։ Ջերմաստիճանը տատանվում է 4 °C-ից (Գռիձոր), 64 °C (Ջերմուկ) սահմաններում։ Հանքային ջուրն օգտագործվում են խմելու, լոգանքների, բոլոր տեսակի ցնցուղների, ինհալացիաների, ողողումների նպատակով, ստամոքսաղիքային ուղու, [[նյարդային համակարգ]]ի, [[երիկամ]]ների, միզուղիների և մի շարք այլ հիվանդությունների դեպքում։ Որոշ հանքային ջրերը զովացուցիչ, ծարավը հագեցնող և ախորժակը լավացնող միջոց են։