«Դալայ Լամա XIII»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Հոգևոր առաջնորդ}}
 
'''Տխուպտեն Գյացո''', ([[Տիբեթերեն|տիբ.]] ཐུབ་བསྟན་རྒྱ་མཚོ , [[Վայլ]]ի` thub bstan rgya mtsho, {{ԱԾ}}[[Մայիսի 27|27 մայիսի]] [[1876]]<ref name="Цепон Шакабпа">''Шакабпа В. Д.'' Тибет: политическая история. — СПб.: Нартанг, 2003. С. 204. — ISBN 5-901941-10-1</ref>, [[Դեկտեմբերի 17|17 դեկտեմբերի]] [[1933]]), տասներեքերորդ [[Դալայ Լամա]], Տիբեթի հոգևոր առաջնորդ [[1895]]-[[1933]] թվականներին: Ներքին քաղաքականության մեջ իրեն դրսևորեց որպես կարկառուն բարենորոգիչ, իսկ արտաքին քաղաքականության մեջ որպես հմուտ [[դիվանագետ]], իր երկրի անկախության համար պայքարող մարտիկ: Նրա կառավարման տարիներին Տիբեթը դարձավ [[Ինքնիշխանություն|ինքնիշխան]] պետություն:
 
Դալայ Լամա 13-րդը հայտնի է նաև, որպես, [[Կենտրոնական Ասիա]]յի մասում [[Մեծ խաղ|«Մեծ խաղի»]] ականավոր ներկայացուցիչ` [[19-րդ դար|19-րդ]] դարի վերջից 20-րդ դարի սկզբին [[Ռուսական կայսրություն|Ռուսական]], [[Բրիտանական կայսրություն|Բրիտանական]] և [[Ցին կայսրություն]]ների դիվանագիտական և զինվորական հակամարտությունում, որում նա երկար ժամանակ պաշտպանում էր ռուսական կողմին<ref>См.: ''Андреев А. И.'' Тибет в политике царской, советской и постсоветской России. — СПб.: СПбГУ, Нартанг, 2006. — ISBN 5-288-03813-9, ISBN 5-901941-16-0; Россия и Тибет: сб. рус. арх. док., 1900—1914. — М.: Вост. лит., 2005. — ISBN 5-02-018440-3</ref>:
Տող 9.
 
== Արտաքին քաղաքականություն ==
[[1904]] թվականին, երբ տեղի ունեցավ [[Բրիտանական արշավ Տիբեթ|բրիտանական արշավը Տիբեթ]], Դալայ Լաման փախավ [[Մոնղոլիա]]յի մայրաքաղաք Ուրգան, որտեղ ռուսական հյուպատոսության միջոցով, [[Աղվան Դորժիև]]ի, հայտնի ճանապարհորդ Պ. Կ. Կոզլովի և ժամանած գիտնականնների`[[Արևելագիտություն|արևելագետների]], միջոցով բանակցությունների մեջ մտավ կայսերական ղեկավարության հետ` [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանում]] բնակվելու հնարավորություն ստանալու համար: Այդ ծրագիրը չընդունվեց Ռուսաստանի կողմից` չցանկանալով վատթարացնել հարաբերությունները Ցին կայսրության հետ, մերձեցումը Մեծ Բրիտանիայի հետ, [[ռուս-ճապոնական պատերազմ]]ում պարտությունը և հետագայում Ռուսաստանը հրաժարվեց մարզում ակտիվ ներկայությունից: Սակայն բանակցությունների փաստը ինքնին Բրիտանիային և Ցին կայսրությանը հասկացնել տվեց, որ Տիբեթը ընդունակ է քաղաքական անկախ քայլերի:
 
Չգտնելով լիակատար փոխըմբռնում աստվածպետական Մոնղոլիայի առաջնորդի շրջապատի հետ (տիբեթ [[Բոգդո-Գեգեն VIII]]) և ստանալով խիստ պահանջ վերադառնալ Լխաս, Դալայ Լաման մեկնեց Կորեա, սկզբում [[Ուտայշան]] լեռան վրա գտնվող վանական համալիր: Այդ ժամանակ քննարկվում էր նաև նրա այցը Ճապոնիա, պաշտոնական հավանություն է ստացել արտգործ նախարար [[Կոմուր Ձյուտար]]ի և նախկին վարչապետ [[Օկումա Սիգենոբ]]ի կողմից: Պատվիրակության հետ գալով Ուտայշան, միացավ Ճապոնիայի խոշորագույն բուդդայական առաջնորդ [[Օտան Սոնձյու]]ին: Բայց [[1908|1908 թվականի]] վերջին այդ ծրագիրը ևս չեղարկվեց: Ճապոնացիները 1904 թվականից սկսած կնքեցին խաղաղության պայմանագիր Մեծ Բրիտանիայի հետ, և նրանց միջոցով բրիտանական դիվանագետները ստացան հնարավորություն հասնելու Դալայ Լամային<ref>''Narangoa L., Cribb R. B.'' [https://books.google.com/books?id=DGQMKex16AsC&pg=PA74 Imperial Japan and National Identities in Asia, 1895—1945.] — Routledge, 2003. P. 74. — ISBN 0-7007-1482-0</ref>:
 
1908 թվականի մայիսին Ուտայշանում Դալայ Լամա 13-րդը հանդիպեց Ցին կայսրությունում ճամփորդած [[Կարլ Մաներհայմ|Կ. Գ. Մաներհայմի]], իսկ դրանից մեկ տարի առաջ`ռուս ճանապարհորդ [[Պյոտր Կոզլով|Պ. Կ. Կոզլովի]] հետ:
 
Պեկինի պահանջով Դալայ Լաման այցելեց չինական արքունիք և չնայած Պեկինի նախորդ հաղորդմանը` «նրան պաշտոնից հեռացնելու» մասին, ազատ արձակվեց Տիբեթ:
Տող 29.
 
== Ժառանգություն ==
Կյանքի վերջին`[[1933 ]]թվականին,Դալայ Լաման կանխագուշակեց, որ Տիբեթում մուգ դարաշրջան է սկսվում.
 
<blockquote>«Շատ շուտով այս երկրում (կրոնի և քաղաքականության ներդաշնակ համադրությամբ) դավաճանություն տեղի կունենա, ինչպես դրսից, այնպես էլ ներսից: Այդ ժամանակ, եթե մենք չպաշտպանենք մեր տարածքը, մեր հոգևոր ինքնությունը, ներառյալ Անպարտելի Հոր և Որդու ([[Դալայ Լամա]] և [[Պանչեն Լամա]]), հնարավոր է անհետ ոչնչանա, մեր Լականգների (լամ նստավայր )սեփականությունն ու իշխանությունը և կուսակրոնները կարող է խլվեն: Բացի այդ, մեր քաղաքական համակարգը, մշակված [[Դհարմա]]յի Երեք Հզորագույն Տերերի կողմից, կանհետանա անմնացորդ: Բոլոր մարդկանց սեփականությունը` վերին և ստորին, կխլվի, իսկ մարդկանց կստիպեն դառնալ ստրուկ: Բոլոր կենդանի արարածները ստիպված կլինեն քարշ տալ անթիվ տառապանքի օրեր և լցված կլինեն վախով: Այդպիսի ժամանակներ կգան»:</blockquote>