«Ջակոմո Կազանովա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7
No edit summary
Տող 14.
 
Այդ ժամանակ [[Վենետիկի Հանրապետություն]]ը համարվում էր եվրոպական «հաճույքների մայրաքաղաք», քանի որ նրա կառավարողները, լինելով քաղաքական և կրոնական պահպանողականներ, այնուամենայնիվ, հանդուրժող էին հասարակական արատներին և խրախուսում էին զբոսաշրջությունը։ [[Վենետիկ]]ը համարվում էր այցելության պարտադիր վայր ''Գրանդ տուրերի'' ժամանակ, որոնք իրականացվում էին երիտասարդ ազնվականների կողմից, հատկապես՝ անգլիացիների։ Հանրահայտ [[Վենետիկի կառնավալ|դիմակահանդես]]ը, խաղատները և հիասքանչ կուրտիզանուհիները տիրապետում էին ահռելի գրավիչ ուժով։ Այդ միջավայրն էլ դաստիարակում է Կազանովային և նրան դարձնում [[18–րդ դար|18-րդ դարի]] ամենահայտնի վենետիկցիներից մեկը։
[[Պատկեր:Chiesa di S.San Samuele.jpg|225px|մինի|[[Վենետիկ]]ի Սուրբ Սամուիլ եկեղեցին, որտեղ մկրտվել է Կազանովան]]
Մանկական տարիներին Ջակոմոյին դաստիարակել է նրա տատիկը՝ Մարցիա Բալդիսերան, մինչ մայրը թատրոնի հետ հյուրախաղերի էր մեկնում [[Եվրոպա]]: Հայրը մահացել է, երբ Ջակոմոն ութ տարեկան էր։ Երեխա ժամանակ Ջակոմոն տառապում էր [[Քիթ|քթի]] [[արյունահոսություն]]ով, և Մարցիան մի [[կախարդ]]ուհու օգնությանն է դիմում. «Թողնելով [[գոնդոլ]]ը մենք մտանք ցախատուն, որտեղ հայտնաբերեցինք ծեր կնոջ՝ նստած ծղոտե ներքնակին և գրկած սև [[կատու]], նրա շուրջը կային ևս հինգ թե վեց կատու»{{sfn|Casanova|2006|p=29}}: Չնայած նրա օգտագործած քսուկը անօգուտ էր, տղան հիացած էր կախարդության խորհուրդով{{sfn|Childs|1988|p=5}}: Հնարավոր է, արյունահոսության բուժման նպատակով, որի պատճառը, ըստ բժիշկների կարծիքի, հանդիսանում էր Վենետիկի օդի բարձր խտությունը, իր իններորդ տարեդերձին Ջակոմոն ուղարկվում է [[Պանսիոն (այլ կիրառումներ)|պանսիոն]], որը տեղակայված էր [[Պադուա]]յում՝ տեղակայված ափից առավել հեռու։ Այդ իրադարձությունը Կազանովայի համար դառնում է դառը հիշողություն, ով այն ընդունում է որպես ծնողների կողմից արհամարհանք իր նկատմամբ. «Այդպես նրանք ինձանից ազատվեցին» - գանգատվում էր նա{{sfn|Masters|1969|p=13}}: