«Էրզրում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Կարին ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 67.
Կարնո պատմական հուշարձանները գրեթե չեն պահպանվել։ Այն, ինչ մնացել է, համեմատաբար ուշ ժամանակների կառույցներ են։ Դրանցից նշանավորը ս. Աստվածածին եկեղեցին է։ Այն կառուցվել է 1840 թ, 7-րդ դ հին շինության տեղում։ Հնում այս եկեղեցու մոտ էր գտնվում Քառասուն Մարտիրոսվածների վանքը։ Ս. Աստվածածինը Բարձր Հայքի ամենագեղեցիկ ու ամենախոշոր շինություններից է։ Այն կառուցված է, կարմրավուն, սրբատաշ ավազաքարով, որի գմբեթը հենվում է քարե ամբողջական կտորներից տաշված 20 սյուների վրա։ Շենքն ունի երեք մուտք։ Սրա մոտ գտնվում Էր չափերով ավելի փոքր ևս մեկ եկեղեցի՝ ս. Աստվածածին անունով, որտեղ Եզր կաթողիկոսի գլխավորությամբ (629-641 թթ) 629 թ տեղի է ունեցել եկեղեցական ժողով։ Հայոց եկեղեցիներում մինչև 1915 ք պահվում էին 13-18-րդ դդ տասնյակ հայերեն ձեռագրեր ու տպագիր գրականություն։ Կարինը հայոց թեմական առաջնորդի նստավայրն էր։ Քաղաքում գործում էին նաև հայ կաթոլիկների 2 եկեղեցիները, որոնցից մեկը կառուցվել է, 18-րդ դ՝ Աբրահամ ամիրա Ալավերդյանի միջոցներով։ Ս. Աստվածածին եկեղեցիների մոտ էր գտնվում բարեկարգ ու պարսպապատ hայոց գերեզմանատունը, որտեղ պահպանվում էին 11 - 12-րդ դդ տապանաքարեր։ Կարնո ուխտատեղիներից է ս. Նշանը։
 
Ք - ի քիչ թե շատ հետաքրքրություն ներկայացնող մուսուլմանական ճարտարապետական շինություններն են Չինլի մինարեն, ՀաղճապակյաՀախճապակյա մինարեն, Ուլու ջամի մզկիթը և այլն։ Սրանք, որպես կանոն, կամ վերափոխված քրիստոնեական շենքեր են, կամ կառուցված են ավերված ու քանդված հայկական եկեղեցիների տեղում։ Կարինը միջնադարյան հայ գրչության նշանավոր կենտրոն էր։ Մեզ են հասել այստեղ գրված մի քանի ձեռագրեր։ Կարինում են ծնվել աշխարհագիր Հակոբ Կարնեցին (17 - րդ դ), Եղիա Կարնեցին, "Պաշտպան հայրենյաց" խմբակի ղեկավար Խ. Կետեկցյանը, գրող Առանձարը (Մեխակ Գույումջյան, 1876 - 1913 թթ), մշակութային գործիչ Շավարշ Գարագաշը (1893 - 1952 թթ), գրիչ ու մանկավարժ Հովհաննես Կարնեցին (18-19-րդ դդ), սովետահայ նկարիչ Ա. Ալեքսանյանը (1910 - 1942 թթ) և շատ ուրիշներ։
 
Արևմտյան Հայաստանի մյուս վայրերի հայերի նման ողբերգական եղավ նաև կարնեցիների ճակատագիրը։ [[Երիտթուրքեր]]ը հայերի զանգվածային ջարդն այստեղ իրականացրեցին 1915 թ հունիսի 14 - 15-ին և հուլիսի 26-ին։ Կենդանի մնացածների փոքրաթիվ խմբերը խուսափելով կոտորածից, մի կերպ փախան զանազան կողմեր։ Թուրքական տվյալներով 1860 - ական թթ ք-ի շուրջ 90000 ազգաբնակչության մեջ հայերի թիվը կազմում էր 250 - 300 մարդ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էրզրում» էջից