«Քրդերեն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1172 բայտ ,  10 ամիս առաջ
Ավելացվել է հավելյալ տեղեկություն գրական քրդերենի և նրա հիմնադրի մասին:
չ (→‎Բնութագիր: մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
(Ավելացվել է հավելյալ տեղեկություն գրական քրդերենի և նրա հիմնադրի մասին:)
 
Ժամանակակից քրդերենը ունի մի շարք բարբառներ, որոնցից հիմնականները երկուսն են՝ հյուսիսարևմտյան և հարավարևելյան։ Ամենատարածված բարբառը, որով խոսում է [[քրդեր]]ի մեծամասնությունը, հանդիսանում է հյուսիսարևմտյանը (քուրմանջի)։ Քուրմանջի բարբառով խոսում են Թուրքիայի, Հայաստանի, Իրանի որոշ շրջանների, հյուսիսային Իրաքի և ԱՊՀ երկրների քրդերը։ Երկրորդ բարբառը՝ հարավարևելյան կամ քուրդի բարբառը, որով խոսում են Իրանի ՝ Մեհաբադի, Սանհենդեջի և Քերմանշահի, նաև Իրաքի՝ Ռևանդուզի, Էրբիլիայի, Քիրքիքի և Սուլեյմանի քրդերը։
 
Գրական քրդերենի հիմնադիր է համարվում քուրդ քաղաքական գործիչ,լրագրող և լեզվաբան '''Ջալադաթ Ալի Բադրխանը''': Բացի քրդերենից տիրապետել է անգլերեն, ֆրանսերեն,գերմաներեն,թուրքերեն,պարսկերեն,արաբերեն,ռուսերեն և հունարեն լեզուներին:
 
Ջալադաթ Բադրխանը 1932թ. Մայիսի 15-ին թողարկում է Հավար ամսագրի առաջին համարը: Նրա հիմնական նպատակներից էր այս ամսագրի միջոցով ողջ Քրդստանի տարածքում ճանաչեցնել տալ լատինատառ քրդերեն այբուբենը: Նույն թվականին նա հրատարակում է իր քերականական գիրքը ՝ “Rêzimana Elfabê ya Kurdî” վերնագրով: Հավար ամսագրի լույսընծայման առաջին օրը՝մայիսի 15-ը, նշվում է որպես քրդերենի օր: Նա է դրել գրական քրդերենի լեզվաբանության հիմնասյունները:
 
== Բնութագիր ==
Անանուն մասնակից