«Գեորգ Կանտոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
1874 թվականին Կանտորը ամուսնացել է Վալլե Գութմանի հետ։ Նրանք ունեցել են վեց երեխա, վերջինը (Ռուդոլֆ) ծնվել է 1886 թվականին։ Չնայած ակադեմիական համեստ աշխատավարձին՝ Կանտորը կարողացել է բավարարել ընտանիքի պահանջները հոր ժառանգության միջոցով։ [[Հարց|Հարցի լեռներում]] իրենց մեղրամսի ընթացքում Կանտորը ժամանակի մեծ մասն անցկացրել է [[Ռիխարդ Դեդեկինդ]]ի հետ մաթեմատիկական քննարկումերի վրա, որի հետ նա ծանոթացել էր երկու տարի առաջ։ Կանտորը 1872 թվականին դարձել է լրացուցիչ պրոֆեսոր ({{Lang-de|außerordentlicher Professor, ao. Prof.}}) իսկ 1879 թվականին՝ լրիվ պրոֆեսոր<ref name=":0" /><ref name=":1" />: 34 տարեկանում նման բարձր աստիճանի հասնելը նշանավոր նվաճում էր, բայց Կանտորը ցանկանում էր կոչում ստանալ ավելի հեղինակավոր համալսարանից, մասնավորապես՝ Բեռլինից, որը այդ ժամանակ Գերմանիայի առաջատար համալսարանն էր։ Այնուամենայնիվ, նրա աշխատությունները շատ քննադատություններ ունեցան, որոնք խոչընդոտել են Կանտորի ցանկությանը<ref name="daub163">[[#Dauben1979|Դուբեն 1979]], էջ 163։</ref>։ Կրոնեկերը, որն այդ ժամանակ Բեռլինի համալսարանի մաթեմատիկայի բաժնի ղեկավարն էր, չէր ցանկանում Կանտորին որպես կոլեգա տեսնել<ref name="daub34">[[#Dauben1979|Դուբեն 1979]], էջ 34։</ref>՝ նրան ընկալելով որպես «երիտասարդության շփոթեցնող»<ref>[[#Dauben1977|Դուբեն 1977]], էջ 89 ''15n։''</ref>։ Ավելին, Կրոնեկերը, լինելով Կանտորի նախկին դասախոսը և մաթեմատիկական հասարակության մեջ հարգված անձ, հիմնովին մերժում էր Կանտորի աշխատանքները, նույնիսկ դիտավորյալ հետաձգում էր Կանտորի առաջին խոշոր աշխատանքի հրատարակումը 1874 թվականին<ref name=":1" />։ Կրոնեկերը, որն այժմ համարվում է [[կոնստրուկտիվ մաթեմատիկա]]յի հիմնադիրներից մեկը, չէր ընդունում բազմությունների տեսության վերաբերյալ Կանտորի աշխատանքների մեծ մասը, քանի որ դրանք ենթադրում էին որոշակի հատկությունների բավարարող բազմությունների գոյությունը՝ առանց մասնավոր օրինակներ տալու։ Բեռլինի համալսարանի դիմումները միշտ մերժվել են, հիմնականում Կրոնեկերի ազդեցությամբ<ref name=":1" />, ինչի պատճառով Կանտորը սկսեց մտածել, որ Կրոնեկերի դիրքորոշումը անհնար կդարձնի Հալլեից հեռանալը։ Էդուարդ Հեյնի մահվանից հետո 1881 թվականին Հալեի համալսարանում նրա զբաղեցրած պաշտոնը մնացել է թափուր։ Հալլեի համալսարանը ընդունել է Կանտորի առաջարկը, ըստ որի՝ պաշտոնը պետք է առաջարկվեր Դեդեկինդին, Հենրիխ Մ․ Վաբերին և Ֆրանս Մերթենսին համապատասխան հերթականությամբ, սակայն բոլորը մերժել են աշխատանքի հրավերը։ Ի վերջո, թափուր պաշտոնում նշանակվել է Ֆրիդրիխ Վանգերինը, որը երբեք Կանտորի հետ մոտ չի եղել։
 
1882 թվականին ավարտվել է ԿանոտրիԿանտորի և Դեդեկինդի նամակագրությունը, ըստ էության՝ Դեդեկինդի պաշտոնազրկման պատճառով<ref>[[#Dauben1979|Դուբեն 1979]], էջեր 2–3; [[#Guinness1971|Գրատան-Գինես 1971]], էջեր 354–355։</ref>։ Կանտորը նոր կարևոր նամակագրություն է սկսել շվեդ մաթեմատիկոս [[Մագնուս Միտտագ-Լեֆլեր]]ի հետ և շուտով սկսել է տպագրվել Միտտագ-Լեֆլերի ամսագրում՝ ''«Acta Mathematica»''-ում։ Սակայն 1885 թվականին Միտտագ-Լեֆլերը անհանգստացած էր Կանտորի ուղարկած հոդվածի փիլիսոփայական բնույթի և նոր տերմինաբանության պատճառով<ref name="daub138">[[#Dauben1979|Դուբեն 1979]], էջ 138։</ref>։ Նա Կանտորին խնդրել է հետ վերցնել հոդվածը՝ ասելով, որ այն «․․․մոտավորապես 100 տարի առաջ է»։ Կանտորը համաձայնվել է, սակայն հետագայում խզել է Միտտագ-Լեֆլերի հետ հարաբերությունները և նամակագրությունը։ Երրորդ կողմի հետ նամակագրություններից մեկում Կանտորը գրել է. «․․․Ես պետք է սպասեմ մինչև 1984 թվականը, ինչը ինձ համար մեծ պահանջ է թվում... Բայց իհարկե ես այլևս չեմ ցանկանում լսել ''«Acta Mathematica»''-ի մասին որևէ բան»<ref name="daub139">[[#Dauben1979|Դուբեն 1979]], էջ 139.</ref>։
 
Կանտորի առաջին տևական դեպրեսիան եղել է 1884 թվականի մայիսին<ref name=":0" /><ref name = "daub282"/>։ Իր աշխատանքների քննադատությունը մեծ ազդեցություն է ունեցել Կանտորի վրա․ 1884 թվականի ընթացքում Միտտագ-Լեֆլերին գրած 52 նամակներից բոլորում նա հիշատակել է Կրոնեկերին։ Նամակներից մեկում Կանտորը գրել է.