«Դիմոս Անաստասիադիս»–ի խմբագրումների տարբերություն

հույն երգիչ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Երաժիշտ | անուն = | բնօրինակ_անուն = | լոգո = | լոգոյի_լայնություն = | պատկեր = | ալտերնա...»:
(Տարբերություն չկա)

17:03, 4 հունվարի 2021-ի տարբերակ

Դիմոս Անաստասիադիս (հուն․՝ Δήμος Αναστασιάδης, փետրվարի 13, 1985(1985-02-13), Կատերինի[1]), հույն երգիչ և կոմպոզիտոր։

'
Բնօրինակ անունհուն․՝ Δήμος Αναστασιάδης
Ծնվել էփետրվարի 13, 1985(1985-02-13) (39 տարեկան)
Կատերինի
Երկիր Հունաստան
Ժանրերռոք և փոփ
Մասնագիտություներգիչ և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ

Կենսագրություն

Դիմոս Անաստասիադիսը ծնվել է 1985 թվականի փետրվարի 13-ին Կատերինիում։ 6 տարեկանում սկսել է սովորել նվագել տարբեր երաժշտական ​​գործիքներ՝ դաշնամուր, կիթառ, թմբուկ, բուզուկի: Երիտասարդության տարիներին իր ընկերների հետ ստեղծել է դեռահասների խումբ, որը կոչվում էր «Δύτες του Χρόνου» («Ժամանակի ջրասույզներ»), որը նվագում էր իր ծննդավայրի կայանալիք համերգներին: Խումբը նվագում էր ոչ միայն ռոք երաժշտություն, այլև կատարում էր Անաստասիադիսի հեղինակած երգերը: 2006 թվականին համալսարանում սովորելիս՝ մասնակցել է Alpha TV[2] հեռուստաալիքի «Dream Show» ​​ռեալիթի շոուին, որից հետո սկսել է երգչի պրոֆեսիոնալ կարիերան:

Դրանից հետո նա սկսել է ելույթ ունենալ Աթենքի «Σταυρός του Νότου» բեմում: Նաև սկսում է համագործակցել People Entertainment Group-ի հետ և 2008 թվականի ամռանը թողարկել է իր առաջին «Δήμος Αναστασιάδης» CD-սինգլը: Երեք ամիս անց՝ 2008 թվականի սեպտեմբերին թողարկել է «3 սխալ» ալբոմը (3 λάθη): Ալբոմը ներառում է 13 երգ, որի երաժշտությունը գրել է ինքը՝ Դիմոսը: 15 շաբաթ անընդմեջ ալբոմը զբաղեցրել է առաջին պաշտոնական դիրքը ազգային Airplay Chart-ում։ Մեծ հաջողությամբ ելույթ է ունեցել Աթենքի և Սալոնիկի գիշերային ակումբներում:

2008 թվականի ամռանը կատարել է իր առաջին անհատական շրջագայությունը Հունաստանում և հրավեր ստացել Ջեյմս Բլանտի համերգին մասնակցելու համար։ 2009-2010 թվականների ձմռանն աշխատել է Էլեոնորա Զուգանելիի և Թանասիս Ալևրասի հետ: 60 համերգներից հետո Դիմոսը համերգներ է ունեցել Սալոնիկում և Հունաստանի այլ քաղաքներում: 2010 թվականի մայիսին ներկայացրել է իր նոր CD-սինգլը՝ «Αντίθετη Τροχιά» (երաժշտություն՝ Անաստասիադիս, բառեր՝ Վիկի Գերոտոդորու):

2010 թվականի հունիսի սկզբին նրան հրավիրել են մասնակցելու Աթենքի Պարալիմպիկ խաղերին: Երգիչն անմիջապես դրական արձագանքեց։ 2010 թվականի նոյեմբերին Անաստասիադիսը թողարկել է իր երկրորդ լիամետրաժ ալբոմը՝ «Αντίθετη Τροχιά» (Universal Music) վերնագրով։ Այս կապակցությամբ Անաստասիադիսը սկսեց շրջագայությունը Հունաստանի 40 քաղաքներում՝ նպատակ ունենալով խթանել ալբոմը:

2011 թվականի մայիսին թողարկվել է «Αντίθετη Τροχιά» ալբոմի երկրորդ հրատարակությունը, երկու նոր երգերով` «Τάσεις Καταστροφής» և «Τα Καλοκαίρια Θα 'μαι Εδώ», որոնց պրեմիերան կայացել է Mad Video Music Awards 2011 թվականի մրցանակաբաշխության ժամանակ: Ալբոմը դարձավ ոսկե: Մրցանակների պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի հուլիսի 6-ին «Mojito Bay» ակումբում[3]։

2011 թվականի ամռանը Անաստասիադիսը համերգներ է ունեցել ամբողջ Հունաստանում: Միաժամանակ մասնակցել է հատուկ օլիմպիական խաղերի փակման արարողությանը: 2011 թվականի հոկտեմբերին Universal Music-ը թողարկել է «With you by my side» նոր սինգլը (հուն․՝ Με σένα πλάι μου, երաժշտություն՝ Ստելիոս Ռոկոս, թեստ՝ Վիկի Գերոտոդորու)։ Ստելիոս Ռոկոսը ևԴիմոս Անաստասիադիսը երգը կատարել են զուգերգով[4]։

2011-2012 թվականների ձմռանը նա համագործակցել է Ստելիոս Ռոկոսի հետ Գլիֆադայի «Աստերիա» (հուն․՝ Αστέρια) գիշերային ակումբի բեմում[5]: Ծրագիրն այնքան հաջող էր, որ կարճ դադարից հետո Ստելիոս Ռոկոսը և Դիմաս Անաստասիադիսը 2012 թվականի մայիսի 4-ից շարունակեցին իրենց համագործակցությունը «Աստերիա» ակումբում (Գլիֆադա)[6]։

2012 թվականի մայիսի սկզբին թողարկվել է «Άλλος Εγώ» («Ես ուրիշ եմ») ստուդիական նոր ալբոմը: 2012 թվականի մայիսի 16-ին[7] տեղի է ունեցել «Άλλος εγώ» ալբոմի պաշտոնական շնորհանդեսը։ Այն պարունակում է 11 երգ[8]։ Երգերի երաժշտությունը գրել է ինքը՝ Դիմոս Անաստասիադիսը, իսկ բառերը՝ Վիկի Գերոտոդորուն և Նիկոս Մորայիտիսը: Բացառություն է «Με σένα πλάι μου» զուգերգը, որի երաժշտությունը գրել է Ստելիոս Ռոկոսը: Առաջին սինգլը՝ «Τώρα»-ն («Հիմա») ներկայացվել է մի փոքր շուտ, իսկ մայիսի սկզբին ավարտվել են այդ երգի տեսահոլովակի նկարահանումները։ Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Կոնստանդինոս Ռիգոսը[9]։ 2012 թվականի հուլիսի 6-ին տեղի է ունեցել Դիմոս Անաստասիադիսին «Άλλος εγώ» ալբոմի ոսկե սկավառակի հանձնման հանդիսավոր արարողությունը[3]։ 2012-2013 թվականների ձմեռային սեզոնի ընթացքում Դիմոս Անաստասիադիսը Պեգի Զինայի հետ ելույթ է ունեցել Cosmostage ակումբում: Ծրագրին մասնակցում էին նաև Ամարիլիսը և Լուկաս Յորկասը[10]։

Կոմպոզիտոր

Դիմոս Անաստասիադիսը իր իսկ երգերի մեծ մասի հեղինակն է: Նա նաև երգեր է գրել Նոտիս Սֆակիանակիսի («Εσύ, η θάλασσα»)[11] և Պեգի Զինայի համար[12]։

Սկավառակագրություն

  • 2008 CD single «Δήμος Αναστασιάδης»
  • 2008 «3 λάθη»
  • 2010 «Αντίθετη τροχιά»
  • 2011 «Αντίθετη τροχιά» (Deluxe Edition)[13]
  • 2012 «Χτίσε μια Γέφυρα» (սինգլ)
  • 2012 «Τώρα» (սինգլ)
  • 2012 «Άλλος Εγώ»

Մրցանակներ

  • Mad Video Music Awards 2009՝ Լավագույն նոր արտիստ[14]։

Ծանոթագրություններ

  1. Anastasiadis Dimos
  2. Δήμος Αναστασιάδης: Μιλάει για την συμμετοχή του στο Dream show 2(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 Δήμος Αναστασιάδης: Στην απονομή του χρυσού δίσκου Արխիվացված 2012-08-15 Wayback Machine
  4. Στέλιος Ρόκκος — Δήμος Αναστασιάδης: Με Σένα Πλάι Μου Արխիվացված 2011-12-15 Wayback Machine
  5. Ρόκκος — Αναστασιάδης: Μαζί στην πίστα και σε ντουέτο Արխիվացված 2012-01-06 Wayback Machine
  6. Αστέρια Γλυφάδας on stage
  7. Δήμος Αναστασιάδης — Music + Արխիվացված 2012-09-15 Wayback Machine
  8. Δήμος Αναστασιάδης: Άλλος εγώ — Κυκλοφόρησε το νέο άλμπουμ Արխիվացված 2012-06-25 Wayback Machine
  9. Δήμος Αναστασιάδης: Νέα δισκογραφική δουλειά Արխիվացված 2012-06-10 Wayback Machine
  10. Πέγκυ Ζήνα και Δήμος Αναστασιάδης μαζί στο Cosmostage(չաշխատող հղում)
  11. Νότης Σφακιανάκης: 'Εσύ, η θάλασσα' — Νέο τραγούδι Արխիվացված 2012-07-28 Wayback Machine
  12. Πέγκυ Ζήνα: Μείνε εδώ μαζί μου — Νέο τραγούδι Արխիվացված 2012-10-26 Wayback Machine
  13. Δισκογραφια  Արխիվացված 2012-07-11 Wayback Machine
  14. «Mad Video Music Awards 2009». Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2013-02-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ