«Մնացական Բունիաթյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 62.
}}
 
'''Մնացական Ռուբենի Բունիաթյան'''<ref>{{Cite web|url=http://haymard.am/index.php/persons/p1386835369#sthash.EHRhvT4t.dpbs|title=Մեծանուն հայեր|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>, հայազգի [[մաթեմատիկոս]], տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ԽՄԿԿ անդամ, ԵՊՀ կոմկուս կոմիտեի երրորդ քարտուղար։ Ավարտել է [[ԵՊՀ]]-ի ֆիզմաթ ֆակուլտետը։ 1960-1970 թվականներին աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես լաբորատորիայի վարիչ՝ իր մեծագույն ներդրումն ունենալով հայրենի էլեկտրոնային հաշվողական մեքենաների ծրագրավորման ավտոմատացման և մաթեմատիկական ապահովման ներկառուցված համակարգերի մշակման աշխատանքներին։ 1970-1998 թվականներին դասավանդել է [[Երևանի պետական համալսարան]]ում։ 1993-1997 թվականներին՝ նաև [[Գավառի պետական համալսարան]]ում։ «Նաիրի» ընտանիքի էլեկտրոնային հաշվողական մեքենաների մաթեմատիկական ապահովման աշխատանքների համար 1971 թվականին պարգևատրվել է [[ԽՍՀՄ]] պետական մրցանակով, 1965-1971 թվականներին՝ [[ՀԽՍՀ]] Գերագույն Խորհրդի պատվոգրով և [[ԽՍՀՄ]] ԺՏՆՑ ոսկե և արծաթե մեդալներով։ 1999 թվականին պարգևատրվել է [[ԵՊՀ]] արծաթե մեդալով։
 
== Կենսագրություն ==
Տող 68.
Ծնվել է 1932 թվականի հունվարի 12-ին [[Գավառ (քաղաք)|Նոր Բայազետի]] շրջանի Փաշաքյանդ գյուղում (այժմ Գավառի [[Հացառատ]] թաղամաս)՝ հողագործի ընտանիքում։
 
1949 թվականին ավարտել է Նոր- Բայազետի Հ.Սարուխանյանի անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել [[Երևանի պետական համալսարան]]ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, որն ավարտել է 1954 թվականին գերազանցությամբ և ստացել մաթեմատիկոսի որակավորում։
 
Համալսարանն ավարտելուց հետո, ընտանեկան պայմաններից ելնելով վերադարձել է գյուղ և 1954-1956 թվականներին աշխատել է [[Նոր-Բայազետի Բայազետ]]ի շրջանի ժողկրթբաժնում՝ որպես տեսուչ և մաթեմատիկայի ուսուցիչ Կամո քաղաքի Հ. Սարուխանյանի անվան դպրոցում։
 
1956 թվականին Բունիաթյանն աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող և անմիջապես գործուղվել վերապատրաստման [[Մոսկվա]]՝ ԽՍՀՄ ԳԱ հաշվողական կենտրոն։
Տող 76.
1959 թվականին Բունիաթյանը աշխատանքի է հրավիրվել Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ նա մասնակցել է ինստիտուտում մշակվող էլեկտրոնային հաշվողական մեքենաների մաթեմատիկական ապահովման մշակման աշխատանքներին։
 
1961-1970 թվականներին նա ղեկավարել է «Ծրագրավորման ավտոմատացման լաբարատորիան», որտեղ կատարվում էին «Հրազդան-3», «Նաիրի-1», «Նաիրի-C», «Նաիրի-2», «Նաիրի-3» [[ԷՀՄ]]-երի տրամաբանությունն ու ծրագրային ապահովումը մշակելու աշխատանքները։
 
1971 թվականին «Նաիրի» ընտանիքի [[ԷՀՄ]]-երի մշակման համար Բունիաթյանը արժանացել է [[ԽՍՀՄ]] պետական մրցանակի։
1972 թվականին նա պաշտպանել է «Նաիրի ընտանիքի [[ԷՀՄ]]-երի ծրագրային ապահովումը» թեմայով թեկնածուական թեզը։
 
1965,1969 և 1971 թվականներին Բունիաթյանը պարգևատրվել է ԽՍՀՄ ԺՏՆՑ ոսկե և արծաթե չորս մեդալներով՝ ԽՍՀՄ ազգային տնտեսություններում հաջողությունների համար, իսկ 1965 թվականին՝ [[ՀԽՍՀ]] Գերագույն Խորհրդի պատվոգրով։
Տող 88.
 
1986-1993 թվականներին Բունիաթյանը աշխատել է [[ԵՊՀ]]–ում որպես պրոռեկտոր։
1993-1998 թվականներին Բունիաթյանը դասավանդել է նաև [[Գավառի պետական համալսարանումհամալսարան]]ում, ղեկավարել է «Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների» ամբիոնը։
 
Բունիաթյանի գիտական աշխատանքները հիմնականում նվիրված են էլեկտրոնային հաշվողական մեքենաների տրամաբանությանն ու ծրագրային ապահովման հարցերին։