«AMV»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
Ճապոնական համակարգչային խաղերի հիման վրա պատրաստված տեսահոլովակները դասվում են game music videos կամ GMV ենթաբաժնին։
 
== Պատմությունը ==
==== AMV-ի պատմությունը ====
 
AMV-ի Պատմությունը սկիզբ է առել [[անիմե]]ի և [[գիտական ֆանտաստիկա]]յի ամերիկացի սիրահարների շարքերում։ Համարվում է, որ առաջին AMV-ն ստեղծվել է 1982 թ. Ջիմ Կապոստասը ({{lang-en|Jim Kaposztas}})` Gundam անիմեյի և «Mr Roboto» երգի հիման վրա<ref>[http://search.japantimes.co.jp/cgi-bin/fo20071115pm.html japantimes.co.jp]</ref>: Այդ ժամանակ անիմե-տեսահոլովակների հիմնական դերը ֆանսաբով վիդեոկասետների վրա մնացած ազատ տեղը լցնելն էր։ Նախաթվային ժամականաշրջանում տեխնիկական մի շարք սահմանափակումներ չէին թույլատրում, որ AMV-ն վերաճի ինքնուրույն ֆան-ստեղծագործության տեսակի։ Առաջին հերթին 80-ականների ընթացքում և 90-ականների առաջին կեսին AMV-ների ստեղծման համար գործիք էր ծառայում երկու մագնիտոֆոնների օգնությամբ կատարվող գծային մոնտաժը։ Այս մեթոդը շատ ժամանակատար ու անարդյունավետ էր և թույլ չէր տալիս երաժշտությունն ու վիդեոն ճշտգրիտ համադրել կամ հատուկ վիզուալ էֆֆեկներ ստեղծել<ref>[http://www.animenation.net/blog/2003/09/08/ask-john-why-are-anime-music-videos-so-popular animenation.net]</ref>: Երկրորդ հերթին՝ շատ դժվար էր որակյալ նյութ հայթայթել, քանի որ անիմեն այդ ժամանակ տարածվում էր միայն [[VHS]]-կասետների վրա և պարունակում էր ֆան-սուբտիտրեր։ Երրորդ՝ տարբեր քաղաքներով ցրված հեղինակները շփվելու հարմար հնարավորություն չունեին և հանդիպում էին միայն անիմե-փառատոնների ժամանակ։
 
Տող 11 ⟶ 12՝
 
AMV-ներ ստեղծելու հնարավորության հետ միասին մեյքերները ստացան նաև դրանք տարածելու և քննարկելու հնարավորություն՝ Ինտերնետը։ Ամեն ինչ սկսում էր զանգվածային ծանուցման նամակներից և համալսարանների սերվերներից, սակայն արդեն 2000 թվականին ստեղծվեց AnimeMusicVideos.Org [http://www.animemusicvideos.org AnimeMusicVideos.Org] կայքը, որի ստեղծողը իր առջև դրեց երբևիցե ստեղծված բոլոր AMV-ները իր դարանում հավաքելու նպատակը<ref>[http://www.animemusicvideos.org/phpBB/viewtopic.php?t=60255 animemusicvideos.org]</ref>: Այս կայքի շուրջ ստեղծվեց AMV-հեղինակների և պարզապես դիտողների շատ մեծ միջազգային խմբավորում։ Անիմե-փառատոնները նույնպես չեն կորցրել իրենց նշանակությունը։ Այսօր Արևմտյան համարյա բոլոր խոշոր AMV-մրցույթները անցկացվում են անիմե-փառատոների շրջանակներում։
 
== Ժանրերը ==
 
* {{lang-en|'''Action/Adventure'''}}, գործողությունները կատարվում են արագ, սրընթաց և լի են զանազան վիզուալ եֆֆեկտներով: Տվյալ ժանրի տեսահոլովակներում պարտադիր չէ զետեղել որևէ խորիմաստ միտք կամ պատմություն: Բավական է միայն ընտրել արագ, «[[ադրենալին]]ով լի» տեսարաններ և հարմարեցնել դրանք ոչ պակաս ադրենալինային երաժշտւթյան տակ:
 
* {{lang-en|'''Story'''}}, որևէ հետաքրքիր պատմություն պատմող տեսահոլովակներ։
 
* {{lang-en|'''Drama'''}}, դրամատիկ տեսահոլովակներ։ Ժանրի հիմանական հատկանիշներն են [[Շեքպիր]]յան կրքեր, անձնական [[ողբերգություն]] և, շատ հաճախ, տխուր ավարտ:
 
* {{lang-en|'''Horror'''}}, Երբևէ ուշ ժամին դիտել եք որևէ սարսափ ֆիլմ? Հիշու՞մ եք տպավորությունները: Ուրեմն պատրաստվեք, որովհետև հենց դրանք են ձեր մեջ առաջանալու այս ժանրի տեսահոլովակ դիտելուց հետո...
 
* {{lang-en|'''Romance/Sentimental'''}}․ սիրո, զգացմունքների և ռոմանտիկայի ժանր։
 
* {{lang-en|'''Comedy/Fun'''}}, ժանր, որի տեսահոլովակներում առկա են ծիծաղելի տեսարանները, աշխույժ երածշտությունը և, առհասարակ, լավ տրամադրությունը: Տվյալ ժանրը աչքի է ընկնում նաև վիզուալ էֆֆեկտների առատությամբ:
 
* {{lang-en|'''Parody'''}}, ժանր, որի հեղինակները փորձում են անիմե-տեսարանների միջոցով վերարտադրել կամ ծաղրի ենթարկել որևէ հայտնի ֆիլմ, տեսահոլովակ կամ այլ հեղինակի աշխատանք: Որպես հումք օգտագործվում են այդ ֆիլմի/տեսահոլովակի/աշխատանքի երաժշտությունը կամ այլ դետալներ, որոնք հնարավոր չէ չճանաչել:
 
* {{lang-en|'''Trailer'''}}, անիմե-տեսարանների միջոցով հեղինակը ստեղծում է անոնս կամ գովազդ` նվիրված տվյալ տեսահոլովակին։
 
* {{lang-en|'''Dance'''}}, տեսահոլովակներ, որոնք պարունակում են [[պար]]ային տեսարաններ: Հաճախ են շփոթում Comedy/Fun ժանրի հետ: Պատճառը, հիմնականում, այն է, որ հեղինակներն օգտագործում են սովորական «ուրախ» տեսարաններ, ի հակադրություն հենց այնպիսի տեսարաններ, որտեղ հերոսը պարում է:
 
* {{lang-en|'''Psychedelic'''}}, շատ խորը և ոչ միշտ հասկանալի բովանդակության տեսահոլովակներ ընդգրկող ժանր: [[Սյուրռեալիզմ]]ի, [[իմպրեսիոնիզմ]]ի, [[էքսպրեսիոնիզմ]]ի, [[սիմվոլիզմ]]ի, [[փիլիսոփայություն|փիլիսոփայության]] և, պարզապես, գլուխկոտրուկների խառնուրդ։
 
* {{lang-en|'''Cross-over'''}}, շատ հետաքրքիր և բարդ ժանր է: Այստեղ հեղինակը փորձում է միմյանց հետ համատեղել ընդհանրապես տարբեր անիմեներ այնպես, որ դիտողին թվա, թե դա մեկ անիմե է: Պատկերացրեք, օրինակ, որ «[[Բլիչ]]»-ի հերոս Իչիգոն նստած գարեջուր է խմում «[[Հելլսինգ]]»-ի հերոս Ալուկարդի հետ:
 
* {{lang-en|'''Instrumental'''}}, ժանրի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այստեղ օգտագործվում է միայն գործիքային երաժշտություն: Փաստորեն, վերը նշված ցանկացած ժանրի տեսահոլովակ կարելի է կապել այս ժանրի հետ, եթե դրանցում ներկա երաժշտությունը «չի խոսում», այսինքն`բառեր չունի:
 
* {{lang-en|'''Character profile'''}}, հեղինակի նպատակն է ներկայացնել որևէ անիմեի հերոսին և անել դա այնպես, որ այն մարդիկ, որոնք ծանոթ չեն տվյալ անիմեին, հասկանան, թե ինչ է իրենից ներկայացնում այդ հերոսը և ինչ դեր է խաղում անիմեում:
 
* {{lang-en|'''MEP(Multi-Editor Project)/Collaboration'''}}, մի քանի հեղինակների համագործակցությամբ պատրաստված տեսահոլովակներ: Սովորաբար այս տեսակի հոլովակներում միշտ զգացվում է, թե որ մասը որ հեղինակն է պատրաստել։ Սակայն լինում են դեպքեր, երբ դա բացարձակապես չի երևում:
 
=== Այլ ===
 
Ստորև ներկայացված ժանրերը հիմնված են ոչ թե միայն [[անիմե]]ների, այլ նաև՝ [[մանգա]]ների ու [[Ճապոնիա|ճապոնական]] վիդեո֊խաղերի վրա։
 
* {{lang-en|'''M@D/MMV(Manga Music Video)'''}}: Տվյալ ժանրը դասում են տեխնիկապես ամենաբարդ ժանրերի շարքին, որոնց պատկանում է նաև վերը նշված Cross-over-ը: Այս տեսակի հոլովակներում բացի անիմե-տեսարաններից օգտագործվում են նաև ստատիկ, անշարժ նկարներ և մանգայի հատվածներ: Շատ հազվադեպ հանդիպում են տեսահոլովակներ, որոնցում ընդհանրապես չկան անիմե-տեսարաններ, և որոնք ամբողջությամբ կազմված են նկարներից կամ մանգայից:
 
* {{lang-en|'''GMV(Game Music Video)'''}}: ճապոնական վիդեո-խաղերի հիման վրա պատրաստված տեսահոլովակներ: Շատ մեծ և կայուն տեղ են գրավել ֆան֊ստեղծված տեսահոլովակների շարքերում։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/AMV» էջից