«Լևոն Տեր-Հովսեփյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Լևոն Տեր-Հովսեփյան Հովսեփի''' ([[1878]], [[Երևան]]-[[1943]]{{ԱԾ}}, Երևան), բանվոր հեղափոխական, [[Անդրկովկաս]]ում հեղափոխական շարժումների մասնակից։ [[ԽՄԿԿ]] անդամ [[1920]] թվականից։ [[1895]] թվականից աշխատել է [[Բաքու|Բաքվի]] մեխանիկական արհեստանոցներում։
 
[[1901]] թվականից ակտիվ մասնակցություն է ունեցել [[Բալախանի]]ում ՌՍԴԲԿ խմբակների կազմակերպման աշխատանքներին։ [[1902]] թվականին ձերբակալվել է և ութ ամսվա կալանքից հետո արտաքսվել Երևան։ Եղել է Երևանի առաջին ս-դ․ խմբակի (ստեղծված [[1901]] թվականի վերջին) անդամ։ Ակտիվ հեղափոխական աշխատանք է կատարել բանվորների շրջանում։ Բազմիցս ձերբակալվել և աքսորվել է, երկու անգամ՝ [[1911]] թվականինև [[1914]] թվականին դատապարտվել է տաժանակիր աշխատանքի։ Ազատվել է [[1917]] թվականի [[Փետրվարյան հեղափոխություն]]ից հետո։ Մասնակցել է [[1920]] թվականի մայիսյան ցույցերին, [[1921]] թվականի դաշնակցական փետրվարյան խռովության ճնշմանը՝ [[Ղամարլու]]ի ([[Արտաշատ]]) ռազմաճակատում։ Ընտրվել է կոմբջջի քարտուղար։ [[1922]] թվականից աշխատել է խորհրդային և արհմիութենական մարմիններում։
243 701

edits