«Գրադարան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 4.
'''Գրադարան''', մշակութա-լուսավորական և գիտա-օժանդակ հիմնարկ՝ տպագիր արտադրանքի հասարակական օգտագործումը կազմակերպելու համար։ Գրադարանների դերն է տպագիր արտադրանքի հավաքումը, պահպանումը, գրքի պրոպագանդան, ընթերցողներին [[գիրք]] սպասարկելը, ինչպես նաև ինֆորմացիոն մատենագիտական աշխատանքը։ [[ԽՍՀՄ]]-ում, ըստ նշանակության և գրքային ֆոնդերի կազմի ու աշխատանքի մեթոդի, գրադարանները բաժանվում են երկու հիմնական տեսակի, ա) մասսայական և բ) գիտակաև ու մասնագիտական։ Մասսայական գրադարանների թվին են պատկանում մշակույթի նախարարության կազմում գտնվող քաղաքային ու գյուղական, ինչպես և ձեռնարկությունների, ակումբների, մշակույթի տների գրադարանները։ Գիտական և մասնագիտական գրադարանները հիմնականում սպասարկում են գիտության, ժողտնտեսության և մշակույթի տարբեր ճյուղերի գիտնականներին ու մասնագետներին, ապահովում բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատությունների պահանջները, կատարում տեղեկատու-մասնագիտական և [[Գրադարանագիտություն|գրադարանագիտության]] վերաբերյալ գիտահետազոտական աշխատանք, մեթոդական-մասնագիտական օգնություն են ցույց տալիս մասսայական գրադարաններին, հրատարակում մատենագիտական և գրադարանագիտական գրականություն։ Գիտական գրադարանների թվին են դասվում հանրապետական, ակադեմիաների, համալսարանների, տարբեր ճյուղային մասնագիտացված ձեռնարկությունների, ԳՀԻ-ների, բուհերի գրադարանները։ Ըստ գրականության կազմի գրադարանները լինում են համընդհանուր, բազմաճյուղ և ճյուղային։ Ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում գրադարանների աշխատանքը անընդհատ բարդանում է։ Տպագիր արտադրանքի վիթխարի աճը գրադարանների առաջ դրել է հսկայական թվով հրատարակությունների ընտրության, մշակման, արդյունավետ պահպանման և ընթերցողին արագ ու ճիշտ սպասարկելու պրոբլեմներ։ Գիտնականների ու մասնագետների թվի խիստ ավելացմամբ և ամբողջ բնակչության կրթության մակարդակի բարձրացմամբ մեծանում են ընթերցողների պահանջները գիտական գրականության և մատենագիտական տեղեկատվության նկատմամբ։
Գրադարանը մշակութա-լուսավորական և գիտա-օժանդակ հիմնարկ է, որ նախատեսված է տպագիր արտադրանքի հասարակական օգտագործումը կազմակերպելու համար։ Գրադարանների դերն է տպագիր արտադրանքի հավաքումը, պահպանումը, գրքի պրոպագանդան, ընթերցողներին գիրք սպասարկելը, ինչպես նաև ինֆորմացիոն մատենագիտական աշխատանքը։
* մասսայական,
* գիտական ու մասնագիտական։
|