«1989 թվականի հեղափոխություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 22.
 
1989 թվականի ապրիլին «Համերաշխությունը» կրկին օրինականացվեց և մասնակցեց 1989 թվականի հունիսի 4-ի և 18-ի խորհրդարանական ընտրություններին: «Համերաշխության» թեկնածուները Սեյմում զբաղեցրել են 35 %-ը (65 %-ը եղել են լեհական Միացյալ աշխատավորական կուսակցությունը և մյուս միութենական կուսակցությունները՝ կլոր սեղանի համաձայնագրին-կառավարության և ընդդիմության միջև կնքված պայմանագրին համապատասխան)<ref name="Смоляр">[http://polit.ru/article/2007/02/13/smolyar/ Александр Смоляр. Польские радикалы у власти. «Pro et Contra», Московский центр Карнеги, № 5-6, 2006]</ref><ref>[http://historical-club.org.ua/vsesvitnya-istoriya/istoriya-polshhi/262-vnutrennie-faktory-polskoj-revolyucii-1989-g.html Международный исторический журнал № 7, 2000 г. Н.Бухарин. Внутренние факторы польской революции 1989 г.] {{webarchive|url=https://web.archive.org/web/20141113011546/http://historical-club.org.ua/vsesvitnya-istoriya/istoriya-polshhi/262-vnutrennie-faktory-polskoj-revolyucii-1989-g.html |date=2014-11-13 }}</ref>։ Ընտրությունների արդյունքները հարցականի տակ են դրել կոմունիստական ռեժիմի լեգիտիմությունը։ Կոմունիստական վերջին վարչապետ Չեսլավ Քիշչակն այդպես էլ չկարողացավ կառավարություն ձևավորել և հրաժարական տվեց նշանակումից մեկ ամիս անց։ Արդյունքում 1989 թվականի սեպտեմբերին կազմավորվել է առաջին ոչ կոմունիստական կառավարությունը, որը տարեվերջին ձեռնամուխ է եղել արմատական տնտեսական բարեփոխումների։ Յարուզելսկին նախագահ է մնացել մինչև 1990 թվականի դեկտեմբերը, երբ նրան փոխարինել է [[Լեխ Վալենս]]ը։ Լեհաստանում քաղաքական կարգի տրանսֆորմացիան վերջնականապես ավարտվել է 1991 թվականի հոկտեմբերին, երբ լիովին ազատ ընտրությունների ժամանակ ձևավորվել է նոր խորհրդարան։
 
=== Հունգարիա ===
1988 թվականին պաշտոնանկ է արվել Հունգարիայի իշխող Սոցիալիստական աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար Յանոշ Կադարը։ Նույն թվականին խորհրդարանը ընդունել է օրենքների «ժողովրդավարական փաթեթ»․ արհմիությունների բազմակարծությունը, հավաքների, կուսակցությունների և մամուլի ազատությունը, ընտրությունների մասին նոր օրենքը, Սահմանադրության արմատական վերանայումը և այլն։
[[Պատկեր:Proclamation_of_the_Republic_of_Hungary.jpg|մինի|Հունգարիայի Հանրապետության հռչակումը, 1989 թվականի հոկտեմբերի 23]]
1989 թվականի հունգարական «հեղափոխությունը» արմատապես տարբերվում էր Չեխոսլովակիայի, ԳԴՀ-ի և Ռումինիայի իրադարձություններից, որտեղ անցյալի հետ անջրպետը անսպասելի և դրամատիկ էր:Հունգարիայում նոր քաղաքական համակարգին անցնելը խաղաղ բանակցային գործընթացի արդյունք էր, որը երկրում ծավալվեց 1989 թվականի ամռանը, անցման մեխանիկան որոշվում էր իշխող կուսակցության ներսում տեղի ունեցած արմատական փոփոխություններով։ Այսպիսով, վարչապետ Միկլոշ Նեմետի գլխավորությամբ տեխնոկրատների առանցքային դիրքեր զբաղեցնող պրագմատիկները հրաժարվել են կոմունիստական դոգմերից և բացեիբաց գնացել են ժողովրդավարացման<ref>{{книга|автор=Ласло Контлер|заглавие=История Венгрии. Тысячелетие в центре Европы|место=М.|издательство=Весь мир|год=2002|страницы=612}}</ref><ref>{{книга|автор=[[Травин, Дмитрий Яковлевич|Дмитрий Травин]], Отар Маргания|часть=Глава 6. Венгрия: Малые шаги больших перемен|заглавие=Европейская модернизация|издательство=АСТ|год=2004}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==