«Բալիստիկ հրթիռ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7
Տող 107.
Օգտակար ծանրաբեռնվածության զանգվածը բալիստիկ հրթիռի օգտակար ծանրաբեռնվածության արդյունավետ քաշի չափման միավոր է։ Այն չափվում է [[կիլոգրամ]]ով կամ [[տոննա]]յով։ Օգտակար ծանրաբեռնվածության զանգվածը հավասար է հրթիռի [[մարտագլխիկ]]ների, մարտագլխիկային բլոկի, անջատման ավտոնոմ բլոկի, հակահրթիռային պաշտպանության հաղթահարման միջոցների համալիրի և հրթիռի կառավարման համակարգերի ընդհանուր զանգվածին, բացառությամբ հրթիռի արձակման շարժիչի և արձակման վառելիքի։ Օգտակար ծանրաբեռնվածության զանգվածը կարող է վերաբերել ցանկացած տեսակի մարտագլխիկի, սակայն սովորական ժամանակակից կիրառությամբ վերաբերում է գրեթե բացառապես [[միջուկային զենք|միջուկային]] կամ [[Ջերմամիջուկային զենք|ջերմամիջուկային]] օգտակար բեռներին։ Այն նաև ժամանակին հաշվի է առնվել ռազմանավերի կառուցման և դրանց թնդանոթների քանակի ու չափի պատրաստման ընթացքում։
 
[[Ռուսաստան]]ի և [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]-ի միջև ստրատեգիական զենքերի սահմանափակման մասին բանակցությունների ընթացքում օգտակար ծանրաբեռնվածության զանգվածն օգտագործվել է որպես հրթիռների տարբեր տեսակների դասակարգման չափանիշ<ref>James John Tritten, [http://www.airpower.maxwell.af.mil/airchronicles/aureview/1982/nov-dec/tritten.html Throw-Weight and Arms Control<!-- Bot generated title -->] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20071123235939/http://www.airpower.maxwell.af.mil/airchronicles/aureview/1982/nov-dec/tritten.html |date=2007-11-23 }}, ''Air University Review'', Nov-Dec 1982.</ref>։ Այդ եզրը վիճահարույց դարձավ զենքի կառավարման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ժամանակ․ համաձայնագրի քննադատները պնդում էին, որ խորհրդային հրթիռներն ունակ էին կրել ավելի մեծ օգտակար բեռներ, ինչը թույլ էր տալիս [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|ԽՍՀՄ]]-ին ունենալ ավելի բարձր օգտակար ծանրաբեռնվածության զանգված, քան ԱՄՆ-ի ԶՈՒ-ն՝ ավելի փոքր օգտակար ծանրաբեռնվածությամբ հրթիռների մոտավոր թվով<ref>New York Times, [https://www.nytimes.com/1991/07/15/world/what-is-throw-weight.html What Is Throw-Weight?], July 15, 1991.</ref>։
 
[[2017]] թ․ դրությամբ աշխարհում ամենածանր օգտակար ծանրաբեռնվածությամբ հրթիռը ռուսական SS-18 և չինական CSS-4 հրթիռներն են։ Ռուսաստանը մշակում է Սարմատ կոչվող հեղուկային վառելիքով նոր, գերծանր ՄԲՀ<ref name=":0" />։