«1989 թվականի հեղափոխություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում Android app edit
No edit summary
Տող 19.
1981 թվականին Յարուզելյան ռազմական դրություն հայտարարելուց հետո «Սոլիդարնոստ» արհմիությունն իր գործունեությունն ապօրինի կերպով շարունակել է: Զգալի աջակցություն է ցուցաբերել [[Կաթոլիկ եկեղեցի]]ն։ Լեհաստանի հասարակական կարծիքի համար կարևոր դեր է խաղացել [[Հռոմի Պապ]] և սոցիալիստական պետության քաղաքացի Կարոլ Վոյտիլայի ընտրությունը ([[Հովհաննես Պողոս II]], 1978 թվականի հոկտեմբերի 16)։
 
1988 թվականին «Համերաշխությունը» կարողացավ համազգային գործադուլ նախաձեռնել և ստիպել Վոյցեխ Յարուզելսկուն նստել բանակցությունների սեղանի շուրջ: 1989 թվականի մարտի 9-ին երկու կողմերը պայմանավորվում են խորհրդարանական բարեփոխումների շուրջ. լեհական խորհրդարանը դարձել է երկպալատ։ [[Լեհաստանի սենատՀանրապետության Սեյմ|Սեյմը]] վերածվել է ստորին պալատի, վերին պալատը ([[Լեհաստանի սենատ|Սենատը]]) ձևավորվել է ընտրությունների ընթացքում։
 
1989 թվականի ապրիլին «Համերաշխությունը» կրկին օրինականացվեց և մասնակցեց 1989 թվականի հունիսի 4-ի և 18-ի խորհրդարանական ընտրություններին: «Համերաշխության» թեկնածուները Սեյմում զբաղեցրել են 35 %-ը (65 %-ը եղել են լեհական Միացյալ աշխատավորական կուսակցությունը և մյուս միութենական կուսակցությունները՝ կլոր սեղանի համաձայնագրին-կառավարության և ընդդիմության միջև կնքված պայմանագրին համապատասխան)<ref name="Смоляр">[http://polit.ru/article/2007/02/13/smolyar/ Александр Смоляр. Польские радикалы у власти. «Pro et Contra», Московский центр Карнеги, № 5-6, 2006]</ref><ref>[http://historical-club.org.ua/vsesvitnya-istoriya/istoriya-polshhi/262-vnutrennie-faktory-polskoj-revolyucii-1989-g.html Международный исторический журнал № 7, 2000 г. Н.Бухарин. Внутренние факторы польской революции 1989 г.] {{webarchive|url=https://web.archive.org/web/20141113011546/http://historical-club.org.ua/vsesvitnya-istoriya/istoriya-polshhi/262-vnutrennie-faktory-polskoj-revolyucii-1989-g.html |date=2014-11-13 }}</ref>։ Ընտրությունների արդյունքները հարցականի տակ են դրել կոմունիստական ռեժիմի լեգիտիմությունը։ Կոմունիստական վերջին վարչապետ Չեսլավ Քիշչակն այդպես էլ չկարողացավ կառավարություն ձևավորել և հրաժարական տվեց նշանակումից մեկ ամիս անց։ Արդյունքում 1989 թվականի սեպտեմբերին կազմավորվել է առաջին ոչ կոմունիստական կառավարությունը, որը տարեվերջին ձեռնամուխ է եղել արմատական տնտեսական բարեփոխումների։ Յարուզելսկին նախագահ է մնացել մինչև 1990 թվականի դեկտեմբերը, երբ նրան փոխարինել է [[Լեխ Վալենս]]ը։ Լեհաստանում քաղաքական կարգի տրանսֆորմացիան վերջնականապես ավարտվել է 1991 թվականի հոկտեմբերին, երբ լիովին ազատ ընտրությունների ժամանակ ձևավորվել է նոր խորհրդարան։