«Հեկտոր Ռշտունի»–ի խմբագրումների տարբերություն

չ
չ (→‎Կենսագրություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
 
== Կենսագրություն ==
Հեկտոր Ռշտունին ծնվել է [[1915]] թվականին [[Աշտարակ]]ի շրջանի [[Ոսկեվազ|Ոսկեվազ գյուղ]]ում: [[1930]] թվականին ավարտել է [[Նոր Բայազետ]]ի (այժմ՝ [[Կամո]]) միջնակարգ դպրոցը: [[1930]]-[[1935]] թվականներին աշխատել է Երևանի համար 9 և 7 դպրոցներում որպես հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ: [[1935]] թվականին էքստեռն քննություններ է տվել և ընդունվել [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետի չորրորդ կուրսը, ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ը ([[1937]])։ [[1937]] թվականից դասավանդել է Երևանի տարբեր ինստիտուտներում։ [[1937]]-[[1949]] թվականին աշխատել է [[Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ|Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում]], որպես հայոց լեզվի ավագ դասախոս: [[1950]] թվականին «Գեղամ Սարյանի պոեզիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: [[1972]] թվականին «Սիամանթո» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: [[1961]] թվականից դասախոսումդասախոսել է [[Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ]]ում: Ռշտունու աշխատությունները նվիրված են [[հայ]] դասական, հատկապես արևմտահայ գրական խոշոր դեմքերին, խորհրդային գրականության պատմությանը և պոեզիայի գեղագիտական վերլուծության հարցերին («[[Գեղամ Սարյան]]», [[1958]], «[[Դանիել Վարուժան]]», «[[Սիամանթո]]», [[1970]], մենագրություններ)<ref>{{Cite web|url=https://avproduction.am/?ln=am&page=person&id=4574&name=%D5%80%D5%A5%D5%AF%D5%BF%D5%B8%D6%80_%D5%8C%D5%B7%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB|title=AV Production - Հեկտոր Ռշտունի|website=avproduction.am|accessdate=2019-02-16}}</ref>։
 
«Հայ դասականների գրադարան» մատենաշարի «[[Սիամանթո]]»: «[[Դանիել Վարուժան]]» ([[1979]]) հատորի բնագիրը պատրաստել, առաջաբանները գրել, ծանոթագրություններն ու բառարանները կազմել է Ռշտունին<ref>«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:</ref><ref>{{Cite web|url=http://www.armenianlanguage.am/am/Encyclopedia_rshtuni_hektor|title=Ռշտունի Հեկտոր {{!}} armenianlanguage.am|website=www.armenianlanguage.am|accessdate=2019-02-16}}</ref>։
1851

edits