«Հինգ ինչու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 19.
Օգտագործելով հինգ ինչուների մեթոդը՝ պետք է հիշել մեկ պարզ դիտարկում. «Չեն կոտրվում մարդիկ, կոտրվում են գործընթացները»:
 
== Պատմություն ==
''Հինգ ինչուների'' տեխնիկան մշակել է [[Սակիչի Տոյոդա]]ն: Մեթոդը կիրառվել է «[[Տոյոտա]]» ընկերությունում արտադրության մեթոդաբանության զարգացման ընթացքում: Այս եղանակը խնդիրների լուծման քննարկումներում եղել է հիմնական բաղադրիչը, որն իրականացվել է որպես «Տոյոտայի» արտադրողականության համակարգի մաս: «Տոյոտայի» արտադրական համակարգի ստեղծող Սակիչի Տոյոդան ''հինգ ինչուների'' մեթոդը համարել է «Տոյոտայի գիտական մոտեցման հիմք: Հինգ անգամ տալով ''ինչու՞'' հարցը, տարորոշվում է խնդրի բնույթը, լուծումը դառնում է հասկանալի»<ref>{{книга |заглавие=Производственная система Тойоты. Уходя от массового производства |издательство=Институт комплексных стратегических исследований |год=2008 |isbn=978-5-902677-04-1 |язык=ru |автор=Оно, Тайити}}</ref>: Ուրիշ ընկերություններում մոտեցումն այլ կերպ է դրսևորվում: Ռիկարդո Սիմլերի ղեկավարությամբ «Semco» ընկերությունում կիրառել են ''երեք ինչուների'' տեխնիկան նպատակներն ընտրելու և որոշում կայացնելու նպատակով<ref>{{книга|заглавие=The Seven-Day Weekend|издательство=Penguin|isbn=9781101216200|ref=Semler|язык=und|автор={{Нп3|Ricardo Semler|Semler, Ricardo|en|Ricardo Semler}}|год=2004}}. — «"Ask why. Ask it all the time, ask it any day, and always ask it three times in a row."».</ref>: Հետագայում մեթոդը ճանաչում է ձեռք բերել «Տոյոտա» ընկերության սահմաններից դուրս և ներկայումս կիրառվում է կայձենում, վեց սիգմաներում:
 
== Մեթոդներ ==
Երկու հիմնական մեթոդ է կիրառվում ''հինգ ինչուների'' օգնությամբ վերլուծություն կատարելու համար:
* Իսիկավայի աղյուսակ
* Աղյուսակային ձև:
 
Այս գործիքները թույլ են տալիս, որ վերլուծությունը լինի ճյուղավորված, որպեսզի ի հայտ բերվեն հիմնական մի քանի պատճառներ:
 
== Քննադատություն ==
Չնայած ''հինգ ինչուների'' մեթոդը հզոր գործիք է ինժեներների և տեխնիկապես կոփված մարդկանց ձեռքին, որ օգնում է բացահայտել խնդիրների իրական պատճառները, այն քննադատության է արժանացրել Տերուկի Մինորան (Teruyuki Minoura)՝ «Տոյոտայի» գնումների բաժնի նախկին ղեկավարը: Մեթոդը պարզունակ է սկզբնապատճառի խոր վերլուծության համար<ref>{{cite web|url=http://www.toyotageorgetown.com/tpsoverview.asp|title=The "Thinking" Production System: TPS as a winning strategy for developing people in the global manufacturing environment|accessdate=2014-02-19|archiveurl=https://web.archive.org/web/20140227050644/http://www.toyotageorgetown.com/tpsoverview.asp|archivedate=2014-02-27}}</ref>: Այսպիսի քննադատության պատճառներ են հանդիսացել.
* Հետազոտողների շրջանում խնդիրները մակերեսորեն բացահայտելու միտումը, ոչ թե խնդրի սկզբնապատճառների բացահայտումը:
* Իրենց գիտելիքներից դուրս գալու ունակ չլինելը հետազոտողների ոլորտում. մարդն ուղղակի չի կարող գտնել պատճառը, որոնց մասին գիտելիք չունի:
* Հետազոտողներին սատարումը ավելի ճիշտ ''ինչու՞'' հարցի ձևակերպմամբ:
* Տարբեր մարդիկ, կիրառելով նույն տեխնիկան, ի հայտ են հանում նույն խնդրի տարբեր սկզբնապատճառներ:
* Հակվածություն է առաջանում մեկ պատճառ վերհանելու, մինչդեռ մի հարցը կարող է ունենալ տարբեր պատճառներ:
 
Կարող է առաջանալ լուրջ խնդիր, եթե մեթոդը կիրառվի միայն [[դեդուկցիա]]յի համար: Պետք է խուսափել սրանից մինչև հաջորդ քայլին անցնելը: Բացի այդ, ամեն փուլում ստուգելով [[անհրաժեշտ և բավարար պայմաններ]]ը` հնարավոր է զերծ մնալ պատճառի կեղծ ընտրությունից և նպաստել մի քանի պատճառների դիտարկմանը<ref>{{cite web|last1=Wilson|first1=Bill|title=Five-by-Five Whys|url=http://www.bill-wilson.net/b73|website=http://www.bill-wilson.net|accessdate=2014-10-07}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==