«Դասական մեխանիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Հիմնական հասկացություններ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{անաղբյուր}}
{{Դասական մեխանիկա}}
'''Դասական մեխանիկան''' [[ֆիզիկա]]յում [[մեխանիկա]]յի երկու գլխավոր ենթաբաժիններից մեկն է, որը դիտարկում է ուժային համակարգի ազդեցության տակ [[ֆիզիկական մարմին]]ների շարժումը նկարագրող [[ֆիզիկական օրենքներ]]ի բազմությունը։ Մարմինների շարժման ուսումնասիրությունը հնագույններից է, ինչը և դասական մեխանիկան դարձնում է [[գիտություն|գիտության]], [[ճարտարագիտություն|ինժեներիա]]յի և [[տեխնոլոգիա]]յի հնագույն և ընդարձակ ուղղություններից։
 
'''Մեխանիկան''' ֆիզիկայի այն բաժինն է, որում ուսումնասիրվում են մարմինների մ'''եխանիկական շարժ­ման''' ու '''հավասարակշռության''' օրենքները:
 
'''Շարժումը''' մարմնի կամ համակարգի հետ տեղի ունեցող կամայական փոփոխու­թյունն է: Շարժման օրինակներ են. մարմնի՝ ագրեգատային վիճակի, քիմիական բաղադրության, գույնի, համի, հոտի, ծավալի, երկրաչափական տեսքի փոփոխությունները, բանական էակի՝ գիտելիքների, մտածելակերպի, պատկերացումների, մտահորիզոնի, քաղաքական հայացքների, ճաշակի և այլ հատկանիշների փոփոխությունները: Շարժման պարզագույն տեսակը '''մեխանիկական շարժումն''' է, որի դեպքում տեղի է ունենում մարմնի դիրքի փոփոխություն շրջապատող աշխարհի այլ մարմրնների նկատմամբ կամ մարմնի մասերի՝ միմյանց նկատմամբ դիքերի փոփոխություն:
 
'''Մեխանիկայի խնդիրը''' տարբեր շարժումների փորձնական հետազոտությունն է և այդ հետազոտությունների հիման վրա շարժման օրենքների ձևակերպումը, որոնք այս կամ այն կոնկրետ դեպքում հնարավորություն կտան կանխագուշակելու առաջացող շարժման պատկերը:
 
== Բաժիններ ==
Մեխանիկայի բաժիններն են՝ '''կինեմատիկան''' և '''դինամիկան''': Դինամիկան, որպես մասնավոր դեպք պարունակում է '''ստատիկա''' ենթաբաժինը: Կախված ուսումնասիրվող մարմնի հատկություններից մեխանիկան բաժանվում է '''''նյութական կետի մեխանիկայի''''', '''''պինդ մարմնի մեխանիկայի''''', '''''հոծ միջավայրի մեխանիկայի''''', որն իր մեջ ընդգրկում է նաև '''''հեղուկների և գազերի մեխանիկան''':''
Մեխանիկայի բաժիններն են՝ դինամիկան, կինեմատիկան, ստատիկան և հոծ միջավայրի ֆիզիկան։ Կինեմատիկան ուսումնասիրում է մարմինների շարժումն ու փոխազդեցությունը, առանց դրանց առաջ բերող պատճառները քննարկելու։ Դինամիկան քննարկում է ոչ միայն մարմինների շարժումն ու փոխազդեցությունը, այլ նաև դրանք առաջ բերող պատճառները։ Ստատիկան քննարկում է մարմինների հավասարակշռությունը։
 
ֆիզիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների մեխանիկական շարժումը, կոչվում է մեխանիկա։ Հիմնական խնդիրն է՝ որոշել մարմնի դիրքը տարածության մեջ ժամանակի ցանկացած պահին։
'''Կինեմատիկա բաժնում''' ուսումնասիրվում են մեխանիկական շարժման նկարագրության եղանակները, ներմուծվում են դրա համար անհրաժեշտ գաղափարներն ու տրվում համապատասխան ֆիզիկական մեծությունների սահմանումները: Կինեմատիկայի խնդրո առարկայի համար ուժերը որևէ դերակատարություն չունեն, ուստի ավելորդ է ասել, որ կինեմատիկան ուսունասիրում է շարժումներն առանց հաշվի առնելու նրանց առաջացման պատճառները:
 
'''Դինամիկա բաժնում''' ուսումնասիրվում են մեխանիկական շարժման օրենքներն ու օրինաչափությունները և դրանց կիրառություններն առանձին կոնկրետ խնդիրներում: Հաճախ ասում են, որ դինամիկան ուսումնասիրում է շարժման օրենքները հաշվի առնելով նրանց առաջացման պատճառները: Համոզվենք, որ այստեղ էլ ավելորդ է շեշտել այդ ակնհայտ ճշմարտությունը: Դա հասկանալու համար, պարզենք ի՞նչ է իրենից ներկայացնում օրենքը: Օրենքը տվյալ երևույթի հետևանքի արտահայտումն է պատճառով: Այդ արտահայտումը կարող է տրվել ինչպես մաթեմատիկորեն, այնպես էլ մարդու կողմից ըմբռնելի որևէ լեզվով, այդ թվում նաև ժեստերի լեզվով: Ակնհայտ է, որ օրենքի ուսումնասիրությունը չի կարող կատարվել առանց պատճառների տիրապետման:
 
'''Ստատիկա ենթաբաժնում''' ուսումնասիրվում են անշարժության կամ հավասարակշռության օրենքներն ու օրինաչափությունները: Քանի որ դադարը շարժման մասնավոր դեպք է, ուստի տրամաբանական է ստատիկան համարել դինամիկայի ենթաբաժին, այլ ոչ նրան հավասարազոր բաժին:
 
== Հիմնական հասկացություններ ==