«Ասկլեպիադես Բյութանացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
'''Ասկլեպիադես Բյութանացի''' (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), մ.թ.ա. 2-1-ին դարերում հույն բժիշկ։ Ծնվել է Պրուսա քաղաքում (պատմական Բյութանիա, այժմ՝ [[Թուրքիա]]յի Բուրսա վիլայեթ), ապրել ու գործել է [[Հռոմ]]ում։ Հիմնադիրն է բժշկության մեջ «մեթոդական» անունով հայտնի դպրոցի, որի ներկայացուցիչները պայքար մղեցին [[Հիպոկրատես]]ի տեսությունների դեմ։ Նրա հետևորդները կոչվեցին «մեթոդականներ»։ Ասկլեպիադես Բյութանացու երկերից հունարեն լեզվով մևացել են միայն հատվածներ, որոնք հրատարակել է Ք. Գրումպերտը [[1798]] թվականին։ Գոյություն ունի նաև Ասկլեպիադես Բյութանացու անունը կրող, հայերեն թարգմանությամբ մի համառոտ երկ՝ «Ասկղեպիադսւյ վասն չորից բնութեանց մարդոյ և տարոյ և սւմսոյ» խորագրով՝ բաղկացած 12 գլուխներից ([[Մխիթարյան միաբանություն|Վենետիկի Մխիթարյան մատենադարան]], ձեռ. յտտ 310)։ Ասկլեպիադես Բյութանացիու երկերից հատվածներ կան նաև Որիբաս Պերգամացու բժշկարանի հայերեն հին թարգմանությամբ մեզ հասած մի թերի օրինակում։
 
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=566}}
[[Կատեգորիա:Հին հռոմեացի բժիշկներ]]
[[Կատեգորիա:Հին հույն գրողներ]]