«Իգական սեռական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ Անատոմիա}}
'''Իգական սեռական համակարգի''' [[օրգան (կենսաբանություն)|օրգան]]ներն են ձվարանները, արգանդափողերը, արգանդը[[արգանդ]]ը, հեշտոցը[[հեշտոց]]ը և ամոթույքը։[[ամոթույք]]ը։
 
Ձվարանները զույգ խառը [[գեղձ]]եր են, տեղավորված են որովայնի խոռոչում։ Նրանցում զարգանում են իգական սեռական [[բջիջ]]ներ՝ ձվաբջիջներ և սինթեզվում սեռական հորմոններ։ Վերջիններս ապահովում են իգական օրգանիզմին բնորոշ երկրորդային սեռական հատկանիշները (բարձր ձայն, կաթնագեղձերի մեծացում, մարմնի որոշ մասերում [[ճարպ]]ի կուտակում, մարմնակազմվածքի ձևավորում) և սեռական ֆունկցիաները։ Ձվարանը կազմված է կեղևային և միջուկային շերտից։ Կեղևային շերտում կան ձվարանային բշտեր՝ պարկուճներ (ֆոլիկուլներ), որոնց մեջ զարգանում են ձվաբջիջներ։ Նորածին աղջկա ձվարանում կա 400000 չհասունացած ձվաբջիջ, որոնցից կյանքի ընթացքում հասունանում են 300-500-ը։ Մնացածներն ապաճում են։ Հասունացած ձվաբջիջը կենդանական աշխարհի ամենամեծ