«Հակոբ Սիրունի»–ի խմբագրումների տարբերություն

չ
չ (→‎top: ջնջվեց: {{Արևմտահայերեն|Յակոբ Սիրունի}})
 
== Կենսագրություն ==
Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] էսայանԷսայան (1901-1904) և Կեդրոնական վարժարաններում։ 1909-1913 թթ. սովորել է Կոստանդնուպոլսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1908 թվականին և [[1913]] թվականին բանտարկվել է որպես քաղաքական անբարեհույս տարր։ Մեծ Եղեռնի տարիներին՝ 1915-1918 թթ. ապրել է Կ․ Պոլսի թաքստոցում, իսկ 1922 թվականից բնակություն է հաստատել [[Ռումինիա]]յում։
 
== Ստեղծագործություններ ==
Սիրունին նախ հանդես է եկել որպես գրող և հրապարակագիր։ Նրա բանաստեղծությունների մեծ մասն ամփոփված է «Մթնշաղ» (1908) և «Դեպի տաճարն հրաշքին» ([[1914]]) ժողովածուներում։ Արձակ գեղարվեստական ստեղծագործությունները տպագրվել են ժամանակի պարբերական մամուլում՝ «Կյանքի մրուրեն» («[[Արևելք]]», «[[Բյուզանդիոն]]», 1907), «Բանտի հուշատետրես» («Ազատամարտ», «Եգիպտահայ տարեցույց», 1914-1915) ևն։ Գրել է նաև դրամատիկ, գործեր, հուշագրություններ, դիմաստվերներ, կատարել թարգմանություններ [[ֆրանսերեն]], [[ռուսերեն]], [[թուրքերեն]] գրականություններից, մասնակցել է Կ․ Պոլսի մշակութային կյանքին։ 1913 թվականին Սիրունին կազմակերպել է [[Գրիգոր Զոհրապ]]ի, [[Դանիել Վարուժան]]ի, [[Սիամանթո]]յի, [[Լևոն Շանթ]]ի և ուրիշների գրական ասուլիսները, որոնք ամփոփվել են «Գրական ասուլիսներ» վերնագրով վեց հատորների մեջ։ 1914-ին [[Դանիել Վարուժան]]ի հետ խմբագրել և հրատարակել է «[[Նավասարդ]]» տարեգիրքը։ Առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918) հետո մասնակցել է [[ՀՄԸՄ]]-ի», «Կոմիտասյան հանձնախումբ»-ի, «Արվեստի տան»,«Հայ տրամաթիք»-ի կազմակերպման աշխատանքներին։
 
Սիրունին աշխատակցել է ավելի քան 100 անուն հայ, ռումին, և ֆրանս․ թերթերի ու հանդեսների, խմբագրել և հրատարակել է «Երազ» (1906), «Առավոտ» ([[1910]]), «Արիամարտ» (1918), «Նոր արշալույս» (1922-1923, 1931), «[[Նավասարդ]]» (1923-1926), «Արի» (1924-1928), «[[Անի]]» (հանդեսը՝ 1935-1938, տարեգիրքը՝ 1941, 1942-1943, ռում․), «Արազ» (թերթը՝ 1932-1944, տարեգիրքը՝ 1933-1934) և այլ պարբերականներ։ Ռումինիա տեղափոխվելուց հետո սերտ կապեր է հաստատել Ն․ Յորգայի հետ, մշակութային, հասարակական գործունեություն ծավալել ռումինահայության մեջ, նպաստել հայագիտության և արևելագիտության տարածմանը [[Ռումինիա]]յում։ Երկար տարիներ գրաբար, ժամանակակից հայերեն և թուրքերեն է դասավանդել Արևելյան Եվրոպայի հետազոտությունների և Բալկանյան ինստուտներում, արխիվային բարձրագույն վարժարանում։ Զբաղվել է հայ ժողովրդի պատմության [«Հայ մշակույթի պատմության ժամանակագրություն», 1935-41, ոում․, «Հայաստանը ըստ թուրք, աշխարհագիրներու», 1965, «Թանզիմաթ և հայերը», 1966, «Հայերի ժամանակագրական պատմություն (հնագույն շրջանից մինչև 859)», 1942-1943, ռում․], հայ հին և նոր գրականության («[[Ռուբեն Զարդարյան]]», 1925, «[[Երվանդ Օտյան]]», 1927, «[[Մկրտիչ Պեշիկթաշլյան]]», 1930, «[[Խրիմյան Հայրիկ]]», 1934, «Ինչպես որ էին․ Դանիել Վարուժան»,1940, «Կոմիտասին հետ», 1965-1969, «[[Միսաք Մեծարենց]]», 1968-1969, «[[Հովհաննես Թումանյան]]», 1969 և այլն), ձեռագրագիտության, աղբյուրագիտության, մատենագիտության, հայ թատրոնի, գաղթավայրերի՝ մասնավորապես Ռումինիայի հայ գաղութի պատմության («Ռումինահայ քրոնիկոն», մաս 1-2, 1933-1934, «Նոթեր։ Արճեշ քաղաքեն», 1942, «Պոլիսը և իր դերը», հ․ 1-5, հրտ․ հ․ 1-2, 1965-70 ևն) ուսումնասիրությամբ։ Սիրունին մեծ դեր է կատարել հայ-ռումինական կապերի ամրապնդման գործում։ Իր հրատարակած «Անի» հանդեսում և տարեգրքերում պրոպագանդել է հայ մշակույթը, միաժամանակ ռում․ գրականության ներկայացուցիչներին ներկայացրել հայ ընթերցողին («Միհայիլ Էմինեսկու», 1939, Նիկոլաե Յորկայի հետ», 1972)։ Սիրունին եղել է Ռումինիայի նշանավոր արևելագետներից։ Վ․ Բնըցյանուի հետ հիմնադրել է արևելագետների ընկերությունը (պատվավոր նախագահ՝ 1971 թվականից), ղեկավարել նրա հայագիտական բաժանմունքը, եղել ընկերության պարբերականի՝ «Ստուդիա էտ ակտա օրիենտալիա»-ի («Studia et Acta Orientalia») խմբագիրներից։ Սիրունիի հայտնաբերած և հրատարակած հայկական և թուրքական աղբյուրները նոր լույս են սփռում Ռումինիայի պատմության վրա։
 
[[Պատկեր:Bucuresti punte 1837.jpg|մինի|Բուխարեստ կամուրջը 1837 թվականին]]
 
1965, «Թանզիմաթ և հայերը», 1966, «Հայերի ժամանակագրական պատմություն (հնագույն շրջանից մինչև 859)», 1942-1943, ռում․], հայ հին և նոր գրականության («[[Ռուբեն Զարդարյան]]», 1925, «[[Երվանդ Օտյան]]», 1927, «[[Մկրտիչ Պեշիկթաշլյան]]», 1930, «[[Խրիմյան Հայրիկ]]», 1934, «Ինչպես որ էին․ Դանիել Վարուժան»,1940, «Կոմիտասին հետ», 1965-1969, «[[Միսաք Մեծարենց]]», 1968-1969, «[[Հովհաննես Թումանյան]]», 1969 և այլն), ձեռագրագիտության, աղբյուրագիտության, մատենագիտության, հայ թատրոնի, գաղթավայրերի՝ մասնավորապես Ռումինիայի հայ գաղութի պատմության («Ռումինահայ քրոնիկոն», մաս 1-2, 1933-1934, «Նոթեր։ Արճեշ քաղաքեն», 1942, «Պոլիսը և իր դերը», հ․ 1-5, հրտ․ հ․ 1-2, 1965-70 ևն) ուսումնասիրությամբ։ Սիրունին մեծ դեր է կատարել հայ-ռումինական կապերի ամրապնդման գործում։ Իր հրատարակած «Անի» հանդեսում և տարեգրքերում պրոպագանդել է հայ մշակույթը, միաժամանակ ռում․ գրականության ներկայացուցիչներին ներկայացրել հայ ընթերցողին («Միհայիլ Էմինեսկու», 1939, Նիկոլաե Յորկայի հետ», 1972)։ Սիրունին եղել է Ռումինիայի նշանավոր արևելագետներից։ Վ․ Բնցյաուի հետ հիմնադրել է արևելագետների ընկերությունը (պատվավոր նախագահ՝ 1971 թվականից), ղեկավարել նրա հայագիտական բաժանմունքը, եղել ընկերության պարբերականի՝ «Ստուդիա էտ ակտա օրիենտալիա»-ի («Studia et Acta Orientalia») խմբագիրներից։ Սիրունիի հայտնաբերած և հրատարակած հայկական և թուրքական աղբյուրները նոր լույս են սփռում Ռումինիայի պատմության վրա։
 
[[Պատկեր:Antoniu - Piaţa sf. Anton.jpg|մինի|Սուրբ Անտոնիոի հրապարակը 1900 թվականին]]
«Թուրքական հրոսակախմբերի անծանոթ մի արշավանք Ռումինիայում 1769 թ․» (1940, [[ռումիներեն]]), «Ռումին իշխանները Բ․ԴռանԲ․ Դռան մոտ» (1941, ռումիներեն), «Թուրքական դրամների շրջանառությունը ռումինական երկրներում» (1944, [[ռումիներեն]]) և այլն։ Ուշագրավ են նաև նրա «Ռումինական բառեր Տրանսիլվանիայի հայերի բարբառում» (1927), «Ռումինիայի վերաբերյալ նոթեր հայ մի հեղինակի մոտ․ Հ․ Ղուկաս Ինճիճյան» (1928), «Քաղվածքներ Կամենիցի հայերի ժամանակագրությունից (1430-1611)» (մաս 1, 1936) և այլ գործեր։ Սիրունին եղել է [[ՀՄԸՄ]]-ի Ռումինիայի շրջանային վարչության նախագահ, «[[Կոմիտաս]]» երաժշտական միության, «[[Ռումինահայ կեդրոնական մատենադարան]]»-ի, «Հայ մշակույթի տան» և հայ մշակութային մի շարք ընկերակցությունների հիմնադիրներից։ 1965-1971 թվականների ընթացքում 5 անգամ այցելել է [[Խորհրդային Հայաստան]]։ Ստորագրել է Հ․ Ճ․ Սիրունի, Շրջիկ և այլն։
 
== Երկեր ==
* Հայ եկեղեցին Ռումեն հողի վրա: Նիկոլայ Յորգա, [[Վաղարշապատ|Էջմիածին]], 1966, 268 էջ:
* [[Ստամբուլ|Պոլիս]] եւ իր դերը, հատ. Բ, Պէյրութ, 1969, 592 էջ:
* Հայկական տեղաշարժեր Արեւելեան ԵւրօպայիԵւրոպայի քարտեզին վրայ, Պէյրութ, 1972, 92 էջ:
* Նիքոլա Եորկային հետ, [[Անթիլիաս]], 1972, 464 էջ:
* Պոլիս եւ իր դերը, հատ. Գ, Պէյրութ, 1987, 688 էջ:
1848

edits