«Անարխիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 19.
Ժամանակակից անարխիզմը ծագում է լուսավորչության շրջանի աշխարհիկ և կրոնական մտքից, մասնավորապես՝ Ժան֊Ժակ Ռուսոյի փաստարկներից, ըստ որոնց բարոյականությունը ազատության գաղափարում կենտրոնական դեր է զբաղեցնում։
 
1790֊ականներին1790֊ական թվականներին, երբ Ֆրանսիական Հեղափոխությունը վերելք էր ապրում, Վիլիամ Գոդվինը ձևակերպեց ժամանակակից անարխիստական մտքի առաջին արտահայտումները։ Ըստ Պյոտր Կրոպոտկինի, Գոդվինը «առաջինը ձևկերպեց անարխիզմի քաղաքական և տնտեսական կոնցեպտները, չնայած, իր աշխատության մեջ այդ գաղափարները չէին անվանվում անարխիստական»։ Միաժամանակ Գոդվինի անարխիստական գաղափարները բխում են Էդմունդ Բրուկի վաղ շրջանի մտքերից։
 
Ընդհանրապես Գոդվինը համարվում է “փիլիսոփայական անարխիզմի” դպրոցի հիմնադիրը։ “Քաղաքական արդարություն” (1793) աշխատությունում նա պնդում է, որ կառավարությունը իր բնույթից ելնելով վնասակար ազդեցություն ունի հասարակության վրա և հավերժացնում է կախվածությունն ու տգիտությունը։ Նա կարծում էր, որ քննադատական մտածողության զանգվածային տարածումը վերջ ի վերջո կհանգեցնի կառավարության վերացմանը, որովհետև վերջինս կկորցնի իր անհրաժեշտությունը։ Չնայած որ նա չէր օժտում պետությունը բարոյական լեգիտիմությամբ,  կառավարությունը իշխանազրկելու՝ հեղափոխական մարտավարությունների կիրառմանը։ Ավելին, նա խաղաղ էվոլյուցիայի ճանապարհով կառավարության հեռացման կողմնակից էր։
Տող 30.
 
=== Առաջին Ինտերնացիոնալ և Փարիզի Կոմունա ===
1848 թվականին Եվրոպայով անցավ հեղափոխությունների ալիք, որի ընթացքում տաս պետություններում տեղի ունեցան տարբեր տևողության սոցիալական ցնցումներ, հիմնականում ազգային, հակակայսերական գաղափարներով ոգեշնչված։  Համակարգային փոփոխություններ բերելու փորձերի մեծամասնության ձախողումից  հետո, հետադիմական, կոնսերվատիվ ուժերը օգտվեցին սոցիալիստների, անարխիստների, լիբերալների և ազգայնականների պառակտումից՝ կանխելով հետագա ապստամբությունները։
 
Իսպանիայում, Պրուդոնի գաղափարներով ոգևորված, Ռամոն դե լա Սագրաի կողմից 1845֊ին1845 թվականին հիմնվեց անարխիստական “El«El Porvenir in La Coruña”Coruña» հանդեսը։ Կատալոնացի քաղաքական գործիչ Ֆրաչեսկ Պիյ ի Մարգալը նախաձեռնեց Պրուդոնի գործերի իսպաներեն թարգմանությունը։ Ավելի ուշ, 1873 թ․թվականին, լինելով Դաշնային Դեմոկրատական֊Հանրապետական Կուսակցության առաջնորդը, Պիյը, կարճ ժամանակով դարձավ Իսպանիայի նախագահ։ Ըստ անարխիզմի պատմաբան Ջորջ Վուդքոքի․ “Այս«Այս թարգմանությունները խորին և մնայուն ազդեցություն էին ունենալու 1870֊ից1870 թվականից հետո Իսպանիայում անարխիզմի զարգացման վրա, բայց մինչ այդ, Պիյի մեկնաբանությամբ պրուդոնյան գաղափարները ապահովել էին  1860֊ին  ծագած ֆեդերալիստական շարժման ոգևորության մեծ մասը”մասը»: Ըստ Բրիտանիկա հանրագիտարանի․ “1873֊ի«1873 թվականին Իսպանական հեղափոխության ընթացքում Պիյ ի Մարգալը փորձել էր պրուդոնական գաղափարներին համահունչ հիմնել  ապակենտրոնացված կամ  “կանտոնական”«կանտոնական» քաղաքական համակարգ։”համակարգ»։
 
1864 թ.֊ինթվականին Աշխատավորների Միջազգային Միությունը (նույն ինքը Առաջին Ինտերնացիոնալը) միավորեց տարբեր հեղափոխական ուղղությունները, ներառյալ Ֆրանսիայում՝ Պրուդոնի հետևորդներին, բլանկիստներին, ֆիլադելֆյաններին, և Անգլիայում՝ տրեդյունիոնիստներին, սոցիալիստներին և սոցիալ֊դեմոկրատներին։ Ի շնորհիվ աշխատավորական ակտիվ շարժումների հետ կապերի, Ինտերնացիոնալը դարձավ նշանակալից կազմակերպություն։ Կարլ Մարքսը դարձավ Ինտերնացիոնալի կարևոր դեմքերից մեկը և դրա Գլխավոր Խորհրդի անդամ։ Պրուդոնի հետևորդները` մուտուալիստները ընդդիմացան Մարքսի պետական սոցիալիզմին, պաշտպանելով քաղաքական աբստենցիոնիզմը (պարլամենտական ընտրությունների բոյկոտը) և փոքր սեփականությունը։
 
Վուդքոքը նաև նշում է, որ ամերիկյան ինդիվիդուալիստ-անարխիստներ Լիսանդեր Սփուները և Վիլիամ Բ․ Գրինը նույնպես Առաջին Ինտերնացիոնալի անդամներ էին։ 1868 թ.֊ին, Խաղաղության և Ազատության լիգայում անհաջող մասնակցությունից հետո, ռուս հեղափոխական Միխաիլ Բակունինը և իր կոլեկտիվիստ֊անարխիստ համախոhները միացան Առաջին Ինտերնացիոնալին։ Նրանք միացան Ինտերնացիոնալի ֆեդերալիստական֊սոցիալիստների խմբերին, որոնք կողմ էին հեղափոխական ճանապարհով պետության տապալմանը և սեփականության կոլեկտիվիզացմանը։
 
Սկզբից կոլեկտիվիստները համագործակցում էին մարքսիստների հետ, Առաջին Ինտերնացիոնալը դեպի ավելի հեղափոխական սոցիալիզմ տանելու նպատակով։ Հետագայում Ինտերնացիոնալը բաժանվեց երկու ճամբարների, որոնց պայմանական առաջնորդներն էին Մարքսն ու Բակունինը։ Միխաիլ Բակունինը բնութագրում էր Մարքսի գաղափարները, որպես կենտրոնամետական և գուշակում, որ Մարքսի կողմնակիցների ինշխանության գալու դեպքում առաջնորդները պարզապես կզբաղեցնեն այն իշխող դասակարգի տեղը, որի դեմ պայքարում էին։ Ինտերնացիոնալի ամենամյա համաժողովը 1870 թ.֊ինթվականին չկայացավ ֆրանս֊պրուսական պատերազմի, Փարիզում ապստամբության չստացված փորձի և մի շարք այլ պատճառներով, իսկ 1871 թ.֊ինթվականին Գլխավոր Խորհուրդը ընդամենը փոքր կոնֆերանս հրավիրեց Լոնդոնում։ Այդ կոնֆերանսին Իսպանիայից միայն մի պատվիրակ կարողացավ մասնակցել, իսկ Իտալիայից ոչ մեկը, միաժամանակ Բակունինի շվեյցարական աջակիցներին չհրավիրեցին՝ պատճառաբանելով, որ վերջիններս բաժանվել են Ռոմանական Ֆեդերացիայից։
 
Այսպիսով, անարխիստների մի փոքր մասն էր, որ ներկա էին, և Գլխավոր Խորհրդի բանաձևերն անցան համարյա միաձայն։ Դրանց մեծամասնությունը հստակորեն ուղղված էին Բակունինի և նրա համախոհների դեմ։ 1872-ին թվականին հակամարտությունը հասավ իր գագաթնակետին, երբ տեղի ունեցավ Առաջին Ինտերնացիոնալի պառակտումը, որտեղ Բակունինը և Ջեյմս Գիլյոմը հեռացվեցին Ինտերնացիոնալից, իսկ կազմակերպության գլխամասը տեղափոխվեց Նյու Յորք։ Դրան ի պատասխան, ֆեդերալիստական խմբերը ձևավորեցին իրենց Ինտերանցիոնալը Սենտ Իմիերի Համաժողովում, ընդունելով անարխիստական ծրագիրը։
 
Փարիզի Կոմունան ինքնակառավարման վրա հիմնվող կառույց էր, որը կառավարեց Փարիզը 1871 թ.֊իթվականի մարտի 18֊ից (պաշտոնապես 28֊ից) մինչև մայիսի 28-ը։ Կոմունան արդյունք էր Փարիզում տեղի ունեցած ապստամբության, որը հաջորդեց ֆրանս֊պրուսական պատերազմում Ֆրանսիայի պարտությանը։ Փարիզի Կոմունայի ստեղծմանը ակտիվորեն մասնակցում էին անարխիստները․ մասնավորապես՝ Լուի Միշելը, Ռեկլյու եղբայրները և Յուջին Վարլենը (ում սպանեցին հետագա բռնաճնշումների ընթացքում)։ Հաշվի առնելով Կոմունայի նախաձեռնած բարեփոխումները, օրինակ՝ աշխատավայրերի՝ որպես կոպերատիվներ վերաբացումը, անարխիստները կարող էին տեսնել` ինչպես են աշխատանքի մասին իրենց պատկերացումները կյանքի կոչվում․․․ Ավելին, դաշնության մասին Կոմունայի գաղափարները ակնհայտորեն կապված էին Պրուդոնից ազդված արմատական գաղափարների հետ։
 
Իսկապես, համայնական Ֆրանսիայի Կոմունայի տեսլականը հիմնված էր պատվիրակների դաշնության վրա, որտեղ վերջիններս սահմանափակված էին իմպերատիվ մանդատներով` ընտրողների կողմից տրվող և ցանկացած պահի հետ կանչվելու ենթակա։ Դա Բակունինի և Պրուդոնի գաղափարների արձագանքն էր. ինչպես Պրուդոնը, այնպես էլ Բակունինը 1848 թ.-ինթվականին հանդես էին գալիս “սահմանափակ մանդատների իրացման” և համայնքների ֆեդերացիայի գաղափարներով: Այսպիսով, և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես անարխիստական գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել Փարիզի Կոմունայի վրա։
 
Ջորջ Վուդքոքը նշում է․
Տող 52.
=== Աշխատավորական շարժում ===
 
Առաջին Ինտերնացիոնալի հակաավտորիտար խմբերը անարխո-սինդիկալիստների նախորդողներն էին, ովքեր ձգտում էին “փոխարինել«փոխարինել պետության արտոնություններն ու իշխանությունը՝ աշխատանքի ազատ և ինքնաբուխ կազմակերպմամբ”կազմակերպմամբ»: 1886 թ.-ինթվականին ԱՄՆ-ի և Կանադայի Կազմակերպված Արհմիությունների ֆեդերացիան այդ տարվա մայիսի մեկը միաձայն հռչակեց 8-ժամյա աշխատանքային օրվա անցնելու ամսաթիվ։
 
[[Պատկեր:Emma Goldman and Alexander Berkman.jpg|մինի|ձախից|Անարխիստներ Էմմա Գոլդմանն ու Ալեքսանդր Բերկմանը]]
Որպես արձագանք, ամբողջ ԱՄՆ֊ում, արհմիությունները նախաձեռնությանը աջակցելու համար պատրաստվեցին համընդհանուր գործադուլի։ Մայիսի 3֊ին Չիկագոյում, երբ  շտրեյկբրեխերները փորձում էին անցնել գործադուլավորների պատնեշը, տեղի ունեցավ բախում: Արդյունքում, ամբոխի ուղղությամբ ոստիկանության բացած կրակի հետևանքով երկու աշխատողներ զոհվեցին։ Հաջորդ օրը, մայիսի 4֊ին, անարխիստները հանրահավաք անցկացրեցին Չիկագոյի Հեյմարքեթ հրապարակում։ Հանրահավաքի ավարտին անհայտ անձինք ռումբ նետեցին, սպանելով մեկ ոստիկանի։ Ստեղծված խուճապի արդյունքում ոստիկանությունը անկանոն կրակ բացեց։ Ոստիկանության յոթ սպա և առնվազն չորս աշխատավորներ սպանվեցին։ Հանրահավաքի կազմակերպիչների հետ ուղղակի և անուղղակի կապ ունեցող ութ անարխիստներ ձերբակալվեցին ոստիկանության սպայի սպանելու մեղադրանքով։ Նրանցից չորսը մահապատժի ենթարկվեցին 1887 թ․թվականի նոյեմբերի 11-ին։ Մեկը ինքնասպանություն գործեց դրա նախորդ օրը։ Մնացածն  անազատության մեջ գտնվեցին մինչև 1893 թ․թվականը, երբ  Իլինոյսի նահանգապետ Ջոն Պիտեր Ալտգելդը պաշտոնապես հայտարարեց, որ ութ դատապարտյալներն էլ անմեղ են և դարձել են ոստիկանության սադրանքի զոհ։ Այդ իրադարձությունները ստացան Հեյմարքեթի բախում անվանումը։ 1890 թ.֊ինթվականին, ութժամյա աշխատանքային օրվա համար, երկրորդ փորձն արվեց՝ այս անգամ միջազգային մակարդակի։ Միջոցառումը նաև այլ` երկրորդական նպատակ էր հետապնդում. հիշատակել Հեյմարքեթի բախման արդյունքում զոհված աշխատավորներին։ Չնայած ի սկզբանե դա մտածված էր որպես մեկանգամյա միջոցառում, հաջորդ տարիներին Աշխատավորների Միջազգային Օրը մայիսի մեկին նշելը դարձավ ավանդույթ։
 
1907 թվականին Ամստերդամի անարխիստների միջազգային կոնգրեսը 14 տարբեր երկրերից հավաքեց պատվիրակների, որոնց շարքերում էին անարխիստական շարժման այնպիսի կարևոր մասնակիցներ, ինչպիսիք էին Էրիկո Մալատեստան, Պիեր Մոնատը, Լուիջի Ֆաբբրին, Բենոա Բրաուչուին, Էմմա Գոլդմանը, Ռուդոլֆ Ռոքերը և Քրիստիան Քորնելիսսենը: Կոնգրեսի ընթացքում քննարկվեցին տարբեր թեմաներ, մասնավորապես անարխիստական շարժման կազմակերպումը, հանրակրթության խնդիրները, համընդհանուր գործադուլը կամ հակամիլիտարիզմը: Առանցքային բանավեճը վերաբերում էր անարխիզմի և սինդիկալիզմի (արհմիութենականություն) կապին: Մալատեստան ու Մոնատը այս հարցի շուրջ տարակարծիք էին, քանի որ վերջինս սինդիկալիզմը համարում էր հեղափոխական և գտնում էր որ այն կստեղծի նպաստավոր պայմաններ սոցիալական հեղափոխության համար, մինչդեռ Մալատեստան կարծում էր, որ սինդիկալիզմը ինքնին բավարար չէ։ Նա գտնում էր, որ տրեդ֊յունիոնիստական շարժումը րեֆորմիստական է և երբեմն հետադիմական, օրինակ բերելով արհմիությունների բարձր որակավորում ունեցող ներկայացուցիչներին, որոնք երբեմն գործում էին ցածր որոկավորում ունեցող աշխատողների դեմ։
 
Իբերիայի Անարխիստների ֆեդերացիան առաջին խոշոր անարխո-սինդիկալիստական շարժումն էր․ անարխիստական արհմիությունների ֆեդերացիաները հատուկ կարևորություն ունեին Իսպանիայում։ Ամենահաջողվածը Աշխատանքի Ազգային Կոնֆեդերացիան էր(Confederación Nacional del Trabajo. CNT)` հիմնված 1910 թվականին։ Մինչև 20-րդ դարի 40-ականներ, ԱԱԿ֊ն կարևոր տեղ էր զբաղեցնում Իսպանիայի աշխատավոր դասակարգի քաղաքականության մեջ՝ ունենալով 1․58 միլիոն անդամ և մեծ դեր խաղալով Իսպանիայի քաղաքացիական պատերազմում։ ԱԱԿ֊ն փոխկապակցված էր Աշխատավորների Միջազգային Միության հետ։ ԱՄՄ-ը հիմնվել է 1922 թվականին։ Այն անարխո֊սինդիկալիստական արհմիությունների դաշնություն էր, որը միավորում էր Լատինական Ամերիկայի և Եվրոպայի 15 երկրների երկու միլիոն աշխատավորների ներկայացնող պատվիրակների։ Ըստ Վուդքոք-ի “Անարխիստները«Անարխիստները ակտիվ գործունեություն ծավալեցին Հարավային և Կենտրոնական Ամերիկայի արհեստավորների և արդյունաբերական աշխատողների կազմակերպման ոլորտում, և մինչև 1920֊ականների1920֊ական թվականների սկիզբ Մեքսիկայի, Բրազիլիայի, Պերուի, Չիլիի և Արգենտինայի արհմիությունների մեծամասնությունը ընդհանուր առմամբ անարխո֊սինդիկալիստական էին։ Դրա պատճառը մեծապես Իսպանական C.N.T.֊ի՝ որպես հեղափոխական կազմակերպության համբավն էր։ Այդ կազմակերպություններից ամենամեծն ու ռազմականացվածը Արգենտինայի Տարածաշրջանային Աշխատողների Դաշնությունն էր (Federación Obrera Regional Argentina)․․․ այն արագ աճ գրանցեց, ընդգրկելով մոտ քառորդ միլիոն անդամների, ինչը խոչընդոտեց մրցակից սոցիալ֊դեմոկրատական արմիությունների աճը։”աճը»։
 
=== Պրոպագանդա՝ գործողությամբ ===
 
[[Պատկեր:Johannmost.jpg|մինի|ձախից|Յոհան Մոսթ]]
Որոշ անարխիստներ, օրինակ [[Յոհան Մոսթ]]ը, պաշտպանում էին հակահեղափոխականների հանդեպ պատասխան բռնության դեպքերի հանրայնացումը, իր իսկ ասելով «մենք քարոզում ենք գործողությունը ոչ միայն որպես ինքնանպատակ, այլ նաև որպես պրոպագանդա»։ Որոշ պատմաբաններ, ինչպես, օրինակ, [[Բեվերլի Գեյջ]]ը պնդում են, որ սա ոչ թե զանգվածային սպանությունների քարոզ է, այլ իշխող դասակարգի անդամների թիրախային սպանություններ, այն պայմաններում, երբ դա կարող էր գրավել ժողովրդի համակրանքը, օրինակ՝ պետական բռնաճնշումների աճի կամ աշխատանքային կոնֆլիկտների ընթացքում՝ երբ սպանվում էին աշխատողներ։ Ինչևէ, նույն ինքը Մոսթը մի անգամ ասել էր, որ «գոյություն ունեցող համակարգը ամենաարագ և ամենաարմատական ձևով կտապալվի իր իսկ ներկայացուցիչների ոչնչացմամբ։ Ուստի, ժողվրդի թշնամիների սպանդը պետք է գործի դրվի։դրվի»։ Մոսթը մեծապես հայտնի է իր՝ «Հեղափոխական պատերազմի գիտություն» 1885 թ.֊ինթվականին հրատարակված պամֆլետի շնորհիվ, որը պայթուցիք պատրաստելու ուղեցույց էր` հիմնված Նոր Ջերսիում պայթուցիչի գործարանում աշխատելու ընթացքում ձեռքբերած գիտելիքների վրա։
 
1880-ականներիցական թվականներից անարխիստական շարժման մասնակիցները (և ոչ միայն) սկսեցին օգտագործել “պրոպագանդա՝«պրոպագանդա՝ գործողությամբ”գործողությամբ» կարգախոսը՝ նկարագրելու համար ինդիվիդուալ ռմբանետումները, արքաների ու բռնապետերի սպանությունները։ Սկսած 1905 թվականից, հակասինդիկալիստ անարխիստ֊կոմունիստների ռուսաստանյան համախոհները սկսեցին օգտագործել տնտեսական ահաբեկչության և ապորինի “էքսպրոպրիացիաների”«էքսպրոպրիացիաների» մարտավարությունները։
 
Սակայն, 1887 թ.-իցթվականից սկսած, անարխիստական շարժման հեղինակավոր անդամներից որոշները հստակ տարանջատեցին իրենց նման ինդիվիդուալ գործողություններից։ [[Պյոտր Կրոպոտկին]]ը այդ ժամանակ գրել էր Հեղափոխություն (Le Révolté) հանդեսում, որ «կառույցը, որը հիմնվում է դարերի պատմության վրա, չի կարող ոչնչացվել մի քանի կիլոգրամ դինամիտի օգնությամբ»։ Այս կարգի մարտավարություններից հրաժարվելուն կողմ էին տարբեր ուղղությունների անարխիստներ` նախապատվություն տալով կոլեկտիվ հեղափոխական գործողությանը, օրինակ՝ արհմիութենական շարժմանը։ Անարխո֊սինդիկալիստ Ֆերնանդ Պելոտյեն 1895 թ.֊ինթվականին պնդում էր, որ անարխիստական շարժումը պիտի նորից ներգրավվի աշխատավորական շարժման մեջ, հիմք ընդունելով, որ կարելի է հոջողության հասնել առանց ինդիվիդուալ պայթեցումների։
 
Մի քանի հաջողված պայթյուններին և սպանություններին հաջորդած պետական բռնաճնշումները անարխիստական ու աշխատավորական շարժումների հանդեպ, հնարավոր է, նպաստեցին նման մարտավարությունից հրաժվելուն, չնայած, կարելի է ասել, որ պետական բռնաճնշումները նախ և առաջ այդ մարտավարությունն ընտրելու պատճառ էին: [[Ֆրանսիայի սոցիալիստական շարժում|Ֆրանսիայի սոցիալիստական շարժման]] մասնատումը և, [[Փարիզի Կոմունա]]յի ճնշմանը հաջորդած, բազմաթիվ կոմունարների գնդակահարություններն ու աքսորը նպաստեցին անհատական քաղաքական գործողությունների մարտավարության տարածմանը:
 
1881-1914 թվականների ընթացքում անարխիստական շարժման անդամների կողմից  բազմաթիվ պետությունների ղեկավարներ սպանվեցին, այդ թվում, Ռուսաստանի կայսր [[Ալեքսանդր Երկրորդ]]ը, Ֆրանսիայի նախագահ Սադի Կարնոն, Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթ Բավարացին, Իտալիայի արքա Ումբերտո Առաջինը, Միացյալ Նահանգների նախագահ Ուիլիամ Մաք-Քինլին, Պորտուգալիայի արքա Կարլոս Առաջինը և Հունաստանի արքա Գեորգիոս Առաջինը: Մաք-Քինլիինն սպանողը` [[Լեոն Չոլգոշ]]ը պնդում էր, որ ազդված էր անարխիստ և [[Ֆեմինիզմ|ֆեմինիստ]] Էմմա Գոլդմանից: Առաջին Համաշխարհայինից (1914-1918 թթ.) և 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո գործողությամբ պրոպագանդան մերժվեց անարխիստական շարժման մասնակիցների ճնշող մեծամասնության կողմից:
 
=== Ռուսական հեղափոխությունն ու 1910-ականների ապստամբությունները ===
 
[[Պատկեր:Makhno group.jpg|մինի|աջից|Նեստոր Մախնոն Ուկրաինայի Հեղափոխական Ապստամբական բանակի անդամների հետ]]
1917 թ.-ինթվականին [[Ռուսական Կայսրություն]]ում սկսված հեղափոխությանը անարխիստները մասնակցում էին բոլշևիկների հետ միասին, վերջիններիս համարելով դաշնակիցներ․ դրա պատճառներից մեկն էր Լենինի նույն թվին հրատարակված «Պետություն և հեղափոխություն» գիրքը, որը ինչ-որ չափով քննադատում էր ավտորիտարիզմը և մասնակիորեն ընդունում անարխիզմի դրույթները։ Պետրոգրադում հուլիսյան անհաջող ապստամբությունը առաջնորդվում էր անարխիստների կողմից։ Անարխիստների մի մասը սատարեց 1917 թ․թվականի հոկտեմբերին բոլշևիկների կողմից իշխանության յուրացումը՝ ընդունելով այն որպես հեղափոխության նոր փուլ։ Սակայն արդեն 1918 թ.֊ին անարխիստների և [[Բոլշևիզմ|բոլշևիկների]] ուղիները սկսեցին տարանջատվել, երբ Արտակարգ Հանձնաժողովը (ЧК) զինաթափեց անարխիստների կողմից ստեղծվող «Սև գվարդիան» (“Черная«Черная гвардия”гвардия»), կալանավորեց և գնդակահարեց Մոսկվայի անարխիստների մի մասին։
 
Անարխո֊սինդիկալիստական թևը փորձում էր միավորել առանձին հեղափոխական֊ և անարխո֊սինդիկալիստական խմբերը։ Նրանք կազմակերպում և մասնակցում էին արհմիութենական համագումարների։ 1918 թ.֊ինթվականին տեղի ունեցած արհմիութենական պատվիրակների առաջին համառուսաստանյան համագումարին ներկայացված էին 88 հազար [[Սինդիկալիզմ|սինդիկալիստներ]] և [[մաքսիմալիզմ|մաքսիմալիստներ]]։ Սակայն նրանց ազդեցությունը հետզհետե նվազում էր, և 1920֊ին1920 թվականին նրանք ներկայացնում էին ընդամենը 35 հազար աշխատավորի։
 
Առավել նշանակալի էին Ուկրաինայի անարխիստների գործողությունները, որտեղ [[անարխո-կոմունիզմ|անարխո-կոմունիստ]] [[Նեստոր Մախնո]]յի ձևավորած [[Ուկրաինայի հեղափոխական ապստամբական բանակը (մախնոյականներ)]] գործում էր սպիտակների, կարմիրների, ազգայնականների և ինտերվենտների դեմ։ Ռազմական գործողությունների ընթացքում մախնոյականները երեք անգամ դաշինք կնքեցին բոլշևիկների հետ, սակայն բոլոր երեք դեպքերում էլ բոլշևիկները խախտեցին դրանք, այնպես որ վերջիվերջո ՈւՀԱԲ-ը (РПАУ) ջախջախվեց թվով մի քանի անգամ գերազանցող Կարմիր բանակի կողմից, իսկ Մախնոն մի քանի ընկերների հետ թաքնվեց արտասահմանում։
Տող 87.
[[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]] ընթացքում բոլշևիկների հաղթանակը և ռուսաստանյան քաղաքացիական պատերազմը մեծ վնաս հասցրին միջազգային անարխիստական շարժումներին։ Շատ աշխատավորներ և ակտիվիստներ դիտարկում էին բոլշևիկների հաղթանակը որպես անարխիզմի և այլ սոցիալական շարժումների հաշվին կոմունիստական կուսակցությունների աճ։ Օրինակ, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, [[Աշխատանքի Համընդհանուր Կոնֆեդերացիա]]յի (CGT) և Աշխարհի Արդյունաբերական բանվորների խոշոր սինդիկալիստական շարժումների մասնակիցները լքեցին իրենց կազմակերպությունները և միացան [[Կոմունիստական Ինտերնացիոնալ]]ին։
 
1917-1923 թվականների հեղափոխական ալիքին մասնակցում էին բազմաթիվ անարխիստ գործիչներ: Գերմանական հեղափոխության (1918-1919 թթ) ընթացքում հիմնադրված Բավարական Սովետական Հանրապետությունում անարխիստներ [[Գուստավ Լանդաուեր]]ը, Սիլվիո Գեզելը և Էրիխ Մյուզամը առաջնորդ դիրք էին զբաղեցնում հեղափոխական խորհրդային կառույցներում։ Իտալիայում 1919-1920 թթ․թվականների իրադարձությունների ընթացքում, որոնք հայտնի են Կարմիր երկամյակ (Biennio rosso) անունով, Իտալական Սինդիկալիստական Միություն անարխո֊սինդիկալիստական արհմիությունը «աճել էր, հասնելով 800,000 անդամի, իսկ Իտալական Անարխիստական Միության (20,000 անդամ և «Նոր մարդկություն» (Umanita Nova) օրաթերթը) ազդեցությունը աճում էր դրան համապատասխան․․․ Անարխիստներն առաջինն էին, ովքեր առաջարկում էին գրավել աշխատատեղերը»: [[Մեքսիկական հեղափոխություն (1910-1917)|Մեքսիկական հեղափախության]] ընթացքում հիմնվեց Մեքսիկական Լիբերալ Կուսակցությունը, որը անարխո֊կոմունիստ [[Ռիկարդո Ֆլորես Մագոն]]ի գլխավորությամբ 1910֊ականներին նախաձեռնեց լայնածավալ ռազմական գործողություններ` ուղղված կոնկրետ քաղաքների և շրջանների գրավմանը։
 
Փարիզում ռուսալեզու անարխիստ վտարանդիների կողմից հիմնվեց «Աշխատանքի գործ» (Дело труда) խումբը, որի մեջ էր մտնում նաև Նեստոր Մախնոն։ Նրանք եկան այն եզրահանգման, որ ի պատասխան բոլշեվիստական կառույցներին, անհրաժեշտ է ստեղծել կազմակերպվածության նոր ձևեր։ 1926 թ․-ին գրվեց Անարխիստական Համընդհանուր Միության Կազմակերպչական Պլատֆորմ (Ծրագիր) խմբի մանիֆեստը։ Պլատֆորմիստական խմբերը ակտիվ են առ այսօր, օրինակ՝ Աշխատավորների Սոլիդարության Շարժումը Իռլանդիայում և Անարխիստ Կոմունիստների Հյուսիս֊Արևելյան Ֆեդերացիան Հյուսիսային Ամերիկայում։ Առաջ եկավ նաև, այսպես կոչված, «[[սինթետիկ անարխիզմ]]ը», որը հանդիսացավ պլատֆորմիզմի այլընտրանքը։ Այն փորձում էր միավորել տարբեր ուղությունների անարխիստներին «առանց ածականների անարխիզմի» սկզբունքների ներքո։ 1920 թ.֊ինթվականին այս ուղղության հիմնական կողմնակիցներն էին [[Վսեվոլոդ Վոլին]]ը և [[Սեբաստիան Ֆորե]]ն։ Այս սկզբունքներով են առաջնորդվում ժամանակակից Անարխիստական Ֆեդերացիաների Ինտերնացիոնալին անդամակցած ֆեդերացիաներն ու խմբերը աշխարհով մեկ։
 
=== Բախումներ Եվրոպական ֆաշիստական համակարգերի հետ ===
Տող 95.
[[Պատկեր:Bundesarchiv Bild 146-1981-003-08, Erich Mühsam.jpg|մինի|Էրիխ Մյուզամ]]
 
1920-1930-ականներինական թվականներին Եվրոպայում ֆաշիստական գաղափարախոսությունների աճը փոխակերպեց պետության հետ անարխիզմի առճակատման բնույթը։ Ֆաշիստների դեմ անարխիստների պայքարը սկսվեց Իտալիայում։ Իտալացի անարխիստները կենտրոնական դեր էին խաղում ''[[Arditi del Popolo]]'' հակաֆաշիստական կազմակերպությունում, որը տեղի անարխիստական ավանդույթով կազմակերպություններից ամենաուժեղն էր։ Այն որոշակի հաջողությունների էր հասել իր գործողություններում, օրինակ, երբ օգոստոսի 22֊ին [[Պարմա]]յի անարխիստական ամրոցից վտարեց սև բլուզավորներին (իտալական ֆաշիստների հրոսակախմբեր)։ Իտալացի անարխիստ [[Լուիջի Ֆաբրի]]ն, ով [[ֆաշիզմ]]ը քննադատող առաջին տեսաբաններից էր, նկարագրում էր այն, որպես «կանխարգելող կոնտր֊հեղափոխություն»։ Ֆրանսիայում, որտեղ 1934 թ․թվականի փետրվարին «ծայրահեղ աջերի լիգաները» մոտ էին ապստամբությանը, անարխիստները պառակտվեցին «ընդհանուր ճակատի» քաղաքականության շուրջ։
 
Ֆրանսիայում և Իտալիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում անարխիստները ակտիվ մասնակցում էին Դիմադրությունը։ 1933 թ․թվականի փետրվարի 28֊ի վաղ առավոտյան, Ռեյխստագի հրդեհից մի քանի ժամ անց, Գերմանիայում անհայտ մեղադրանքով ձերբակալվեց անարխիստ [[Էրիխ Մյուզամ]]ը։ Նացիստական ռեժիմի քարոզչության նախարար [[Յոզեֆ Գեբելս]]ը պիտակավորեց նրան իբրև «այն հրեա այլասերվածներից» մեկը։ Հաջորդ 17 ամիսների ընթացքում նա կալանված էր համակենտրոնացման ճամբարներում՝ Զոնենբուրգում, Բրանդերբուրգում և, վերջում, Օրանիենբուրգում։ 1934 թ․թվականի փետրվարի 2֊ին Մյուզամը տեղափոխվեց Օրանիենբուրգի համակենտրոնացման ճամբար, որտեղ 1934 թ․թվականի հուլիսի 9֊ի գիշերը պահակախմբի կողմից տանջանքների ենթարկվեց և սպանվեց: Նրա ծեծված մարմինը հայտնաբերեցին հաջորդ առավոտ՝ արտաքնոցում կախված։
 
=== Իսպանական Հեղափոխություն ===
 
Իսպանական ազգային [[Անարխո-սինդիկալիզմ|անարխո-սինդիկալիստական]] արհմիությունը՝ ''Confederación Nacional del Trabajo'' (CNT) սկզբում հրաժարվեց միանալ Ժողովրդական ճակատի նախընտրական դաշինքին, և CNT-ի աջակիցների ձեռնպահությունը բերեց ընտրություններում աջերի հաղթանակին։ Բայց 1936 թ․թվականիբ CNT-ն փոխեց իր քաղաքականությունը, և անարխիստների ձայները օգնեցին Ժողովրդական ճակատին վերադառնալ իշխանության։ Ամիսներ անց, զինված ուժերի պահպանողական մասը, ծայրահեղ աջ կուսակցությունների փոքրամասնության օգնությամբ, ձեռնարկեց հեղաշրջման փորձ, ինչը հանգեցրեց Իսպանական քաղաքացիական պատերազմին և Հեղափոխությանը։ Բանակի ապստամբությանն ի պատասխան, անարխիստներից ոգեշնչված գյուղացիների և աշխատավորների շարժումը, աջակցություն ստանալով զինված աշխարհազորայիններից, կարողացավ վերադարձնել քաղաքների մի մասը, ընդ որում [[Մադրիդ]]ը և [[Բարսելոնա]]ն, սակայն կորցրեց Սարագոսան՝ անարխո֊սինդիկալիստական կենտրոններից մեկը, ինչը լուրջ ազդեցություն ունեցավ CNT֊ի և FAI֊ի հետագա գործունեության վրա։ Անարխո֊սինդիկալիստների վերահսկողության տակ մնացին Իսպանիայի արդյունաբերական կենտրոն Կատալոնիան և գյուղատնտեսական Արագոնը, որտեղ անարխիստները ակտիվորեն փորձարկում էին կոլեկտիվիզմը։ Այդ փորձերը առավելապես ազդեցիկ էին Արագոնի գյուղական կոմունաներում։
 
Բայց նույնսիկ 1939 թ․-ին՝թվականին՝ մինչեւ ֆաշիստների հաղթանակը, անարխիստները զիջում էին դիրքերը ստալինիստների հետ կատաղի պայքարում։ [[Ստալինիզմ|Ստալինիստների]] տրամադրության տակ էր [[Սովետական Միություն]]ից հակաֆաշիստական ճակատին ուղղվող ռազմական օգնության պաշարների մեծ մասը։ Ըստ [[Նոամ Չոմսկի|Նոամ Չոմսկու]]՝ «կոմունիստներն էին կրում իսպանական անարխիստների ոչնչացման հիմնական պատասխանատվությունը։ Կոմունիստական բանակները մեծ մասամբ ոչնչացրեցին կոլեկտիվները Կատալոնիայում և այլ վայրերում։ Կոմունիստները, ըստ էության, գործում էին որպես Հանրապետության անվտանգության համակարգի ոստիկանական ուժ և ուժեղ հակադրության մեջ էին անարխիստների հետ, մասամբ այն պատճառով, որ Ստալինը այդ ժամանակ դեռ հույս ուներ որևէ դաշինք կազմել Արևմտյան երկրների հետ ընդդեմ [[Հիտլեր]]ի։ Դա, իհարկե, խափանվեց և Ստալինը դուրս հանեց Հանրապետությանն ուղված օգնությունը։ Նրանք նույնիսկ դուրս հանեցին իսպանական ոսկու ռեզերվները»։ Իրադարձությունները, որոնք հայտնի են որպես Իսպանական Հեղափոխություն՝ աշխատավորների սոցիալական հեղափոխությունն էր, որը սկսվեց 1936 թ․-իթվականին Իսպանական Քաղաքացիական Պատերազմի բռնկման ժամանակ։ Այն հանգեցրեց երկրի տարբեր մասերում անարխիստական և, ավելի լայն, լիբերտարիանական սոցիալիզմի կազմակերպչական սկզբունքների իրականցմանը, ինչը 2-3 տարի տևեց, մասնավորապես՝ Կատալոնիայում, Արագոնում, Անդալուզիայում և Իսպանական Լեվանտի որոշ մասերում։
 
Իսպանական տնտեսության մեծ մասը աշխատավորների վերահսկողության տակ անցավ։ Կատալոնիայում, որտեղ անարխիստների դիրքերն ամենաուժեղն էին, այդ ցուցանիշը հասել էր 75%-ի, բայց Իսպանիայի կոմունիստական կուսակցության ուժեղ ազդեցության տակ գտնվող տարածքներում ցուցանիշն ավելի ցածր էր, քանի որ Խորհրդային Միության դաշնակից կուսացկությունն ակտիվորեն դիմադրում էր կոլեկտիվացման գործընթացին։ Գործարանները ղեկավարվում էին աշխատավորների կոմիտեներով, ագրարային տարածքները կոլեկտիվացվել և գործում էին որպես լիբերտարիանական կոմունաներ։ Անարխիստ պատմաբան Սեմ Դոլգոֆի գնահատմամբ իսպանական հեղափոխությանը ուղղակի կամ անուղղակի մասնակցել է մոտ ութ միլիոն մարդ, ինչը, ըստ նրա, «մոտեցավ առանց պետության ազատ հասարակության իդեալի իրականացմանը ավելի լայն մասշտաբներով, քան ցանկացած այլ հեղափոխություն պատմության մեջ»։ Իսպանական Կոմունիստական Կուսակցության առաջնորդած զորքերը ճնշեցին կոլեկտիվները և հալածեցին թե՛ այլախոհ [[Մարքսիզմ|մարքսիստներին]], և թե՛ անարխիստներին։ Նշանավոր իտալացի անարխիստ Կամիլո Բերներին, ով կամավորագրվել էր [[Ֆրանցիսկո Ֆրանկո|Ֆրանկո]]յի դեմ պայքարին, սպանվեց Իսպանական կոմունիստական կուսակցության հետ կապ ունեցող զինված անձանց կողմից։ Մադրիդը հանձնվեց ֆրանկոյամետ ուժերին, քաղաքի վերջին ոչ-ֆրանկոյամետ քաղաքապետի՝ անարխիստ Մելխոր Ռոդրիգես Գարսիայի կողմից։
Տող 109.
=== Հետպատերազմական տարիներ ===
 
Անարխիզմը պատերազմից հետո ձգտում էր վերակազմավորվել և, այս կոնտեքստում, սինթետիկ անարխիզմի և պլատֆորմիզմի միջև կազմակերպչական ձևերի մասին բանավեճը կրկին կարևոր դեր խաղաց` հատկապես Իտալիայի և Ֆրանսիայի անարխիստական շարժումներում։ Մեքսիկական անարխիստական ֆեդերացիան հիմնադրվեց 1945 թ.֊ին՝թվականին՝ Կենտրոնի անարխիստական ֆեդերացիայի և Դաշնային շրջանի անարխիստական ֆեդերացիայի միավորման արդյունքում։ 1940-ականներիական թվականների սկզբին Հակաֆաշիստական ինտերնացիոնալ սոլիդարությունն ու Կուբայի անարխիստական խմբերի ֆեդերացիան միավորվեցին Կուբայի լիբերտարիանական միություն (''Asociación Libertaria de Cuba'') մեծ ազգային կազմակերպության մեջ։ 1944-1947 թվականներին Բուլղարական անարխիստական կոմունիստական ֆեդերացիան կրկին դարձավ գործարանային և աշխատանքային կոմիտեների շարժման մաս, բայց ճնշվեց նոր կոմունիստական ռեժիմի կողմից։ 1945 թվականին Ֆրանսիայում հիմնադրվեց Անարխիստական ֆեդերացիան (''Fédération Anarchiste''), [[Իտալիա]]յում՝ Իտալական անարխիստական ֆեդերացիան (''Federazione Anarchica Italiana''), որը սինթետիկ-անարխիստական էր, իսկ հաջորդ տարի [[Ֆրանսիա]]յում հիմնվեց նաև [[Աշխատանքի Ազգային Կոնֆեդերացիա]] (''Confédération nationale du travail'') անարխո-սինդիկալիստական արհմիությունը։
 
1945 թ․թվականի սեպտեմբերին հիմնադրվեց անարխիստական կազմակերպություն Կորեայում, իսկ 1946֊ին՝1946 թվականին՝ Ճապոնիայում։ 1948 թ․թվականին Փարիզում ամբողջ Եվրոպայից պատվիրակների մասնակցությամբ կայացավ Միջազգային Անարխիստական Կոնգրեսը։ Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո ''Fraye Arbeter Shtime'' ամսագրում (Աշխատանքի ազատ ձայնը, Գերմանիայում իդիշով թողարկվող անարխիստական ամսագիր) հրապարակվեց հոդված, որը ներկայացնում էր գերմանական անարխիստների դրությունը և կոչ էր անում ամերիկացիներին օգնել նրանց։ 1946 թ․թվականի փետերվարի դրությամբ գերմանական անարխիստներին օգնության ծանրոցներ ուղարկելը դարձավ լայնածավալ նախաձեռնություն։ 1947 թ․թվականին Գերմանիայում հիմնվեց Լիբերտարիանական Սոցիալիստների Ֆեդերացիան, որի լրագրի (''Die Freie Gesellschaft'', Ազատ հասարակություն) թղթակիցն էր [[Ռուդոլֆ Ռոկեր]]ը: Այդ պարբերականը հրատարակվեց մինչև 1953 թ․։թվականը։ 1956 թ․թվականին հիմնադրվեց Ուրուգվայի Անարխիստական Ֆեդերացիան։ 1955 թվականին Արգենտինայի անարխո֊կոմունիստական Ֆեդերացիան վերանվանվեց և դարձավ Արգենտինայի Լիբերտարիանական Ֆեդերացիա։ Հետպատերազմական Բրիտանիայում ակտիվ էր Սինդիկալիստ Աշխատավորների Ֆեդերացիա սինդիկալիստական խումբը, որը նախորդում էր Սոլիդարության Ֆեդերացիային։ Այն կազմավորվեց 1950 թ.-ինթվականին ինքնալուծարված Բրիտանիայի Անարխիստական Ֆեդերցիայի անդամների կողմից։ Ի տարբերություն ԲԱՖ֊ի, որը ազդված էր անարխո֊սինդիկալիստական գաղափարներից, բայց, վերջին հաշվով, ինքնին սինդիկալիստական չէր, Սինդիկալիստ Աշխատավորների Ֆեդերացիան ի սկզբանե որոշեց ձգտել ավելի հստակ սինդիկալիստական, աշխատավորակենտրոն ռազմավարության։
 
Անարխիզմը շարունակում է ոգեշնչել գրականության և մտավորականության այդ շրջանի այնպիսի ներկայացուցիչների, ինչպիսիք են [[Ալբեր Կամյու]]ն, [[Հերբերտ Ռիդ]]ը, [[Պոլ Գուդման]]ը, [[Դուայթ Մաքդոնալդ]]ը, [[Ալլեն Գինզբերգ]]ը, [[Ջորջ Վուդքոք]]ը, Լեոպոլդ Կորը, Ջուլիան Բեքը, Ջոն Քեյջը և [[Անդրե Բրետոն]]ի գլխավորությամբ Ֆրանսիական [[Սյուրռեալիզմ|սյուրռեալիստական]] խումբը, որը հետո բացեիբաց ընդունեց անարխիզմը և համագործակցում էր Անարխիստական ֆեդերացիայի հետ։
 
Այդ ժամանակի հակամիջուկային և հակապատերազմական շարժումներում ազդեցիկ էին դարձել անարխո֊պացիֆիստական գաղափարները։ Գաղափարախոսության ջատագովներից էին Հանուն միջուկային ռազմաթափման արշավի անգլիացի մասնակից Ալեքս Կոմֆորտը, ինչպես նաև ամերիկացի կաթոլիկ անարխո֊պացիֆիստներ Ամոն Հենեսը և Դորոթի Դեյը։ Անարխո֊պացիֆիզմը դարձավ «հիմք՝ Սառը պատերազմի երկու կողմերում միլիտարիզմի քննադատության համար»։ Այս ժամանակաշրջանում անարխիստական գաղափարների վերածնունդը փաստագրված է [[Ռոբերտ Գրեհամ]]ի «Անարխիզմ․ լիբերտարիանական գաղափարների փաստագրված պատմություն։ Մաս երկրորդ․ Նոր անարխիզմի հայտնությունը (1939-1977 թթ․)» աշխատությունում։
 
== Ուղղություններ ==
Տող 147.
Եղել են նաև մի քանի տղամարդ ֆեմինիստներ, ինչպես օրինակ, անարխո-կոմունիստ [[Ժոզեֆ Դեժաք]]ը, ով դեմ արտահայտվեց [[Պիեռ Ժոզեֆ Պրուդոն|Պրուդոն]]ի հակաֆեմինիստական հայացքներին:
 
Վենդի Մակելրոյը սահմանեց իր դիրքորոշումը որպես “ինֆեմինիզմ”«ինֆեմինիզմ» կամ, այլ կերպ, ինդիվիդուալ ֆեմինիզմ, որը միավորում է ֆեմինիզմը անարխո-կապիտալիզմի և լիբերտարիանիզմի հետ: Նա պնդում է, որ պրոկապիտալիստական, հակապետական քաղաքականությունը ենթադրում է հավասար իրավունքներ և հնարավորություններ կանանց համար: Ինդիվիդուալ անարխիստական ֆեմինիզմը առաջացել է ամերիկյան անարխո-ինդիվիդուալիստական շարժումից:
 
[[Անարխո-պացիֆիզմ]]ը ուղղություն է, որը բացառում է բռնությունը սոցիալական փոփոխությունների համար մղվող պայքարում: Այն «մեծ մասամբ զարգացել է Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհայինի տարիներին»:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անարխիզմ» էջից