«Սուրեն Ավչյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
Նրա առաջին բանաստեղծություը տպագրվել է [[1923]] թվականին, «[[Կարմիր ծիլեր]]» մանկական ամսագրում։ 1923-[[1937]] թվականներին աշխատել է Վրաստանի կաշեգործների միության ակումբում որպես գրադարանի աշխատակից, գրադարանապետ, ապա ակումբի վարիչ և նկարիչ։ [[1924]] թվականին նույն ակումբում հայ բանվորներից կազմակերպել է դրամատիկական խմբակ, որը գործել է երկար տարիներ։ [[1941]]-[[1946]] թվականներին [[Ռուբեն Աղաբաբ]]ի հետ, ղեկավարել է [[Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղ]]ը, իսկ [[1950]]-[[1961]] թվականներին եղել է այդ մասնաճյուղի նախագահի տեղակալը։ 1961-[[1964]] թվականներին աշխատել է Վրացական ԽՍՀ ԳԱ Շոթա Ռուսթավելու անվան վրաց գրականության պատմության ինստիտուտում որպես գիտաշխատող։ Ապա կրկին եղել է Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի փոխնախագահը<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 64}}</ref>:
 
Մահացել է Թբիլիսիում, թաղված է [[Խոջիվանք պանթեոն]]ում։
 
== Երկեր ==