«Ջոն Բրեմուել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Երաժիշտ | անուն = Ջոն Բրեմուել | բնօրինակ_անուն = John Harold Arnold Bramwell | պատկեր = John Bramwell.jpg | ալ...»:
(Տարբերություն չկա)

10:01, 25 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ


Ջոն Հարոլդ Արնոլդ Բրեմուել, անգլիացի երգիչ, երգահան, որն ավելի հայտնի է որպես ալտերնատիվ ռոք ժանրի I Am Kloot խմբի գլխավոր անդամ[1]: Ծնվել է 1964 թվականի նոյեմբերի 27-ին[2]:

Ջոն Բրեմուել
Ջոն Բրեմուելը 2011 թվականի հուլիսի 3-ին I Am Kloot խմբի հետ Chester Racecourse-ում կատարելիս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունJohn Harold Arnold Bramwell
Ի ծնե անունJohn Harold Arnold Bramwell
Նաև հայտնի է որպեսJohnny Dangerously
Ծնվել է1964 թվականի նոյեմբերի 27
Հայդ, Չեշայր, Անգլիա
ԵրկիրԱնգլիա Անգլիա
Ժանրերռոք, ալտերնատիվ ռոք, ինդի ռոք
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներվոկալ, կիթառ
Գործունեություն1988-այժմ
ԼեյբլVillage Records
Կայքjohnbramwell.com

Նախքան I Am Kloot խումբը ձևավորելը՝ Բրեմուելը թողարկել է սոլո ստեղծագործություններ Johnny Dangerously կեղծանվան տակ[3]:

Նա ձախլիկ է, բայց կիթառ նվագում է աջ ձեռքով:


Կենսագրություն

Բրեմուելը ծնվել է 1964 թվականի նոյեմբերի 27-ին Հայդի Չեշայր քաղաքում: Մեծացել է Հայդում՝ Ջի Քրոս գյուղում[4]: Վաղ տարիքում Ջոնը եղել է չորսհոգանոց The Ignition խմբի հիմնական անդամը: Խումբը շրջագայել է 1980-ական թվականների սկզբին և վերջին: Այնուհետև նա դառնում է մենակատար Granada Television-ի հաղորդավար՝ Johnny Dangerously կեղծանունով[3]: Նա ալիքում ներկայացնում էր Xpress առավոտյան ծրագիրը, որտեղ ներկայացնում էր տեղական շաբաթաթերթը. շաբաթաթերթը իր մեջ ներառում էր KFM Radio ռադիոյի առաջին դեմքերից մեկին՝ Քերոլայն Ահերնին ներկայացնելը միսս Մերթոնի դերում[5]: Նույն կեղծանունով նա նաև թողարկել է You, Me and the Alarm Clock ալբոմը, որը The Guardian թերթում ներկայացվում է որպես մեկը ամենալավ ալբոմներից, որը երբևէ լսել եք[6]: Նա նաև թողարկել է սինգլ The deBuchias խմբի հետ:

1990-ական թվականների սկզբին Բրեմուելը ձևավորում է The Mouth խումբը ընկերոջ և երաժիշտ Բրայն Գլենսիի հետ: Խումբը հետագայում համալրվում է I Am Kloot խմբի անդամներով՝ Էնդի Հարգրիվս և Փիթեր Ջոբսոն: The Mouth խումբն առաջին անգամ կենդանի կատարումով ներկայացել է Լոս Անջելեսում, իսկ Ամերիկայից վերադառնալու ժամանակ՝ 1990-ական թվականների կեսերին, Բրեմուելը աշխատում էր Մանչեստրում՝ Night & Day Café-ում:


1999 թվականին նա ձևավորում է I Am Kloot խումբը: Խումբը թողարկում է իր առաջին սինգլը 1999 թվականին՝ "Titanic/To You" անունով, իսկ առաջին ալբոմը՝ Natural History, 2001 թվականին: Երկուսն էլ արտադրվել են Elbow խմբի և Գայ Գարվեյի կողմից:

Սոլո սկավառակագրություն

Բրեմուելը Johnny Dangerously կեղծանունով թողարկել է մինի ալբոմ՝ You, Me and the Alarm Clock, 1989 թվականին[7]: Դա ներառված էր The Guardian ամսագրի մեջ որպես մեկը ամենահանճարեղ ալբոմներից, որ երբևէ կարող եք լսել[6]:

2013 թվականին Բրեմուելը Ֆելիքս Ուայթի "Measurement of Moving On" երգի մեջ հանդես է գալիս որպես գլխավոր մեներգիչ:


2014 թվականի հունվարի 25-ին Ջին Բրեմուլը թողարկում է Live at The Trades կենդանի կատարումներով ալբոմը, որը հասանելի էր միայն կենդանի կատարումներով շոուների համար[8]: Ձայնագրությունը բաղկացած է նյութից՝ ձայնագրված Բրեմուելի կողմից 2013 թվականի հուլիսին՝ Հեբդենում եղած համերգի ժամանակ[8]:

2016 թվականի նոյեմբերին Times Arrow սինգլը, որը սահմանափակ քանակությամբ էր թողարկվել, վաճառվում է Բրեմուելի մենահամբերի ժամանակ, իսկ ողջ շահույթը փոխանցվում է Մաքմիլանի քաղցկեցի աջակցության հիմնադրամին[9]:

Բրեմուելը 2017 թվականի նոյեմբերի 10-ին վերաթողարկում է իր դեբյուտային երկարամետրաժ ալբոմը՝ վերնագրված Leave Alone the Empty Spaces[10]:

Հաջորդ ալբոմը կոչվում է The Light Fantastic. սրա թողարկումը պլանավորված է 2020 թվականին[11]: 2019 թվականի սեպտեմբերի 27-ին Նյուքասլ ափոն Թայնի պարային խումբ Ballet Lorent-ի և Բեն Գրոմփթոնի աջակցությամբ թողարկվում է I Am The Sky սինգլը[11][12][13]: Թողարկումը կարելի է ասել մրցակցություն առաջացրեց երկրպագուների միջև[11][12][13][14]:

Ծանոթագրություններ

  1. Cooper, Tim (13 April 2008). «The brotherhood of I Am Kloot». The Times. London. Վերցված է 6 May 2010-ին.
  2. Director Details – Mr John Harold Arnold Bramwell. EU & UK Data Ltd
  3. 3,0 3,1 «Preview: I Am Kloot, Carling Academy Liverpool». The Liverpool Echo. Վերցված է 20 August 2009-ին.
  4. Taylor, Paul (18 August 2010). «Interview: John Bramwell (I Am Kloot)». News – News and Reviews – Greater Manchester's CityLife. Արխիվացված է օրիգինալից 31 July 2012-ին.
  5. «I Am Kloot frontman Johnny Bramwell plays Crewe gig». FlintshireChronicle.co.uk. 24 February 2010. Վերցված է 10 March 2010-ին.
  6. 6,0 6,1 «The greatest albums you've never heard». London: The Guardian. 3 November 2006. Վերցված է 20 August 2009-ին.
  7. «You, Me and the Alarm Clock (w/signed print)». John Bramwell Online Store. Townsend Records. Արխիվացված է օրիգինալից 1 April 2012-ին.
  8. 8,0 8,1 «An Evening w/ John Bramwell». iamkloot.com (I Am Kloot). 24 January 2014. Արխիվացված է օրիգինալից 6 February 2014-ին. Վերցված է 6 February 2014-ին.
  9. «John Bramwell». 20 November 2016. Արխիվացված է օրիգինալից 20 November 2016-ին.
  10. «Leave Alone The Empty Spaces CD + Gatefold LP + Live 2016 CD (Signed)». Johnbramwell.tmstor.es.
  11. 11,0 11,1 11,2 «John Bramwell » I Am The Sky – Video and Competition». johnbramwell.com. 27 September 2019.
  12. 12,0 12,1 «Even the Stars: Track of the Day : John Bramwell - I Am The Sky». Even The Stars. 28 September 2019.
  13. 13,0 13,1 «I Am The Sky - John Bramwell - YouTube». John Bramwell's official YouTube channel. 27 September 2019.
  14. «Win John Bramwell - long ben back». Sociali.io. 27 September 2019.

Արտաքին հղումներ