«Առոգանություն»–ի խմբագրումների տարբերություն

չ (հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը)
 
Տրամաբանական շեշտը կարևոր դեր ունի ճիշտ ընկալման համար, օրինակ՝ ''ես տուն գնացի'', ''ես տուն գնացի'' և այլն, ուր նույն շարադասությամբ, բայց տարբեր առոգանությամբ արտահայտվել են երկու տարբեր երանգավորումով մտքեր։ Առոգանությունը թեև շատ դանդաղ բայց ժամանակի ընթացքում փոփոխվում է։ Այդպիսի փոփոխություններ կան նաև հայերենի [[Բարբառ|բարբառներում։]] Դրանք դրսևորվում են և՛ հնչյունական համակարգում (օրինակ՝ «է»-ի քմայնացումը [[Վան]]ի, [[Խոյ]]ի, [[Հաճըն]]ի բարբառներում, «ա»-ի շրթնայնացումը [[Բայազետ]]ի խոսվածքում), և՛ շեշտի վերջընթեր լինելու ու մեծ տևականության, և՛ [[նախադասություն]]ների երանգների յուրահատուկ դրսևորումների մեջ։ Առոգանությունը կարող է ըմբռնվել առավել ընդհանուր իմաստով (ակցենտ), երբ որևէ լեզվով կամ բարբառով խոսող [[անձնավորություն]] իր մայրենի լեզվի կամ բարբառի ընդունված առոգանության համապատասխան խոսում է մի այլ լեզվով կամ [[բարբառ]]ով (օրինակ՝ ֆրանսիացին՝ ռուսերեն, համշենցին՝ [[Լոռու մարզ|Լոռու խոսվածքով]] և այլն)։
 
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=547}}
 
[[Կատեգորիա:Հնչյունաբանություն]]
Անանուն մասնակից