«Շրջակա միջավայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 45.11.137.32 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել ԱշբոտՏՆՂ մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Պետք չէ նշել որ ԽՍՀՄ է
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 14.
Վերջին հարյուրամյակի ընթացքում աշխարհի անտառների մակերեսը կրճատվել է 1.5 անգամ և շարունակվում է կրճատվել։ Ոչնչացվում են Ամազոնի ավազանի (մոտ 5 միլիոն կմ<sup>2</sup> մակերեսով) անտառները։ Շրջակա միջավայրի պահպանման հարցերը սերտորեն կապված են հասարակության սոցիալական կարգի հետ։ Կապիտալիստական երկրներում բնական միջավայրի աղտոտումը նպաստում է էկոլոգիական ճգնաժամի առաջացմանը, որը սուր կերպով դրսեորվում է հատկապես ԱՄՆ-ի, Ճապոնիայի, ԳՖՀ-ի և այլ զարգացած կապիտալիստական երկրների մի շարք քաղաքներում և արդյունաբերության շրջաններում։ Արտադրամիջոցների նկատմամբ մասնավոր սեփականությունը և բարձր շահույթ ստանալու մրցությունը անհնար է դարձնում բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը և շրջայպտող բնական միջավայրի պահպանման համար առանցքային միջոցառումների ձեռնարկումը։ Սոցիալիստական հասարակարգում ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերի պլանային զարգացումը զուգակցվում է ժողովրդի ներկա և ապագա սերունդների ու բնության պահպանության խնդիրների հետ։ ԽՍՀՄ-ում և միութենական հանրապետություններում ընդունված են օրենքներ՝ հողի, ջրի, անտառային ռեսուրսների, կենդանական աշխարհի պահպանման և ռացիոնալ օգտագործման, խոշոր քաղաքների ու արդյունաբերության կենտրոնների օդի մաքրության պահպանության մասին։
 
== [[Բնության օրինաչափություններ|Բնության]] պահպանության հարցեր ==
Բնության պահպանության հարցերն իրենց դրսևորումն էին գտել ԽՍՀՄ սահմանադրության մեջ։ Կազմակերպված են ազգային պարկեր, արգելոցներ ու արգելավայրեր։ Ոչնչացման եզրին կանգնած բազմաթիվ հազվագյուտ կենդանիներ (սայգակ, սամույր, փոկ և այլն) ձեռնարկված միջոցառումների շնորհիվ այժմ այնքան էին բազմացել, որ թույլատրվում էր նրանց արդյունաբերական որսը։ Կառուցվում են ջրի մաքրման կայաններ, գործարաններում տեղադրվում են օդի մաքրման, գազ ու փոշի կլանող սարքավորումներ, ներդրվում է անթափոն արտադրության տեխնոլոգիան, հսկողություն է սահմանված, որպեսզի բնական միջավայրում առողջության համար վնասակար նյութերի քանակը պահպանվի թույլատրելի սահմաններում։ Բնության և բնական ռեսուրսների պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվում նաև Հայաստանում։
[[Պատկեր:Լճի տերը.JPG|մինի|աջից|[[Սևանա լճի ավազան]]ը]]
Գործարանների մի մասը, որոնք իրենց թափոններով աղտոտում են շրջապատը, փոխարինվել է անթափոն արտադրությամբ, մյուսներում տեղադրվել են մաքրման կայաններ ու սարքավորումներ։ Երևանում և մյուս խոշոր քաղաքներում, արդյունաբերական կենտրոններում ու ձեռնարկություններում կառուցվել ու կառուցվում են աղտոտված ջրերի մաքրման կայաններ, արտադրության մեջ ներդրվում է ջրի օգտագործման փակ (շրջապտույտային) տեխնոլոգիան։ Ոռոգվում ու չորացվում են նոր հողատարածություններ, կառուցվում են ջրամբարներ, հողի էրոզիայի դեմ պայքարի նպատակով անտառապատվում են լեռնալանջերն ու ձորերը, սահմանափակվել է անտառահատումը, որը կատարվում է միայն սանիտարական նպատակներով։ Արգելված է որոշ կենդանիների և թռչունների, ինչպես նաև