«Արևելից կողմանք Հայոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''«Արևելից կողմանք հայոց»''' (չշփոթել [[Աղվանք]]ի հետ), [[Արցախ]] և [[Ուտիք]] նահանգների միասնական անվանումը միջնադարում։ [[428]] թվականին, [[Արևելյան Հայաստան]]ում Արշակունյաց հարստության վերացումից հետո, [[Պարսկաստան]]ը [[Մեծ Հայք]]ի ծայրակալ նահանգները միացրեց հարևան մարզպանություններին․ [[Գուգարք]]ը՝ [[Վիրք]]ին, [[Փայտակարան]]ը՝ [[Ատրպատական]]ին, [[Ուտիք]]ն ու [[Արցախ]]ը՝ [[Աղվանք]]ին: Կարճ ժամանակ հետո, հատկապես [[451]] թվականի ապստամբության պատճառով, պարսից արքունիքն ստիպված եղավ հպատակ մարզերին տալ որոշ արտոնություններ։ Այս հանգամանքից օգտվելով՝ Արցախը և Ուտիքը մարզպանության ներսում ձեռք բերեցին ինքնուրույնություն։ Այդ ժամանակվանից հիշյալ երկու նահանգների տարածքը հայկական աղբյուրներում սկսել է կոչվել «Արևելից կողմանք հայոց», «Արևելից կողմանք», «[[Հյուսիս]]-արևելքից կողմանք», «[[Արևելք]]», որովհետև այն [[Հայք]]ի արևելյան (հյուսիսարևելյան) երկրամասն էր, նաև՝ «Աղվանից կողմանք»,«[[Աղվանք]]», քանի որ այն մտնում էր «Աղվանք» մարզպանության մեջ։ Արաբական տիրապետության հաստատումով բուն Աղվանքում ստեղծվեցին [[Շաքի]]ի, [[Շիրվան]]ի,[[Դարբանդ]]ի պետական միավորումները, և [[Անդրկուր]]յան երկրամասը կոչվեց հիշյալանուններով՝հիշյալ անուններով՝ դուրս մղելով դասական «Աղվանք» անունը։ Վերջին անվանումը մնաց միայն աջափնյա հայաբնակ [[մարզ]]երի վրա, և «Արևելից կողմանք հայոց», «Արևելք», «Արևելից կողմանք» անունների փոխարեն առավել գործածական դարձան «Աղվանից կողմանք», «Աղվանք» անվանումները։
 
== Գրականություն ==