«Իսրայելա-իրանյան հարաբերություններ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
Պարսկական իշխանությունների կողմից հրեաների հանդեպ իրականացվող հալածանքները, որոշակի ժամանակից սկսած, առաջացրել են Եվրոպայի հրեաների բողոքը, որոնց քաղաքացիական իրավունքները զգալիորեն բարելավվել էին, սակայն այդ դժգոհությունները չեն հանգեցրել ռեալ արդյունքի: Այս շրջանում դարձյալ բացվել են հրեական դպրոցներ, իսկ 1906 թվականին [[Իրանի սահմանադրական հեղափոխություն|Իրանի սահմանադրական հեղափոխության]] արդյունքում Պարսկաստանում պաշտոնապես երաշխավորվել են հրեաների քաղաքացիական և տնտեսական իրավունքները: Օրենքի համաձայն՝ մեջլիս (Պարսկաստանի խորհրդարան) է անցել հրեական համայնքը ներկայացնող մեկ պատգամավոր, սակայն ընդհանուր առմամբ, հրեական բնակչությունը քիչ է հետաքրքրվել քաղաքականությամբ, իսկ հրեական համայնքի քաղաքապես ակտիվ ներկայացուցիչները տեղափոխվել են [[Պաղեստին]]: Հրեական արտագաղթը ոչ միայն սիոնիստական քարոզիչների գործունեության արդյունքն էր, այլև Իրանի հրեաների ծանր վիճակը, որը շարունակվում էր այդպիսին մնալ՝ չնայած սահմանադրական առաջընթացին: Դրա առավել վառ արտահայտություններից են [[Քերմանշահ]]ի և [[Շիրազ]]ի կոտորածները 20-րդ դարի առաջին տասնամյակին և [[Թեհրան]]ի սպանդը 1922 թվականին:
 
Իրանի հրեաների դրությունը դանդաղ բարելավվել է [[Փահլավիներ]]ի դինաստիայի կառավարման շրջանում, որի շահերը հրեաներին բավական բարեհաճությամբ են վերաբերվել: Իրանում փոփոխվել են բոլոր օրենքները, որոնք նախկինում խտրություն էին դնում հրեաների համար, վերջ է դրվել մահալներում հրեական բնակչության կենտրոնացմանը, հրեական դպրոցները ներառվել են կրթության պետական համակարգում: [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ իրանցի դիվանագետները, այդ թվում՝ Փարիզում Իրանի դեսպան Աբդուլ Հուսեյն Սարդարին, ոչնչացումից փրկել են եվրոպաբնակ շատ հրեաների:
 
Դրա հետ մեկտեղ, Փահլավիների հակախտրական քաղաքականությունն ընթացել է հրեական ազգային ինքնագիտակցության զարգացման հետևողական հակազդեցությանը զուգընթաց: Ռեզա Փահլավի շահը, որ ձգտում էր ազգային ու գաղափարական միասնության, իր երկրի տարածքում արգելել է սիոնիստական (ճիշտ այնպես, ինչպես կոմունիստական) գործունեությունը: 1926 թվականին բրիտանացիների օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալվել և հինգ տարի անց գնդակահարվել է հրեական համայնքի ղեկավարներից մեկը՝ մեջլիսի՝ սիոնիստական իր հայացքներով հայտնի պատգամավոր Շմուել Խաիմը: Ազգային քարոզչությունը մասնավորապես հանրահռչակել է [[Արիացիներ|արիական ցեղի]] գերազանցությունը, որը 30-ական թվականներին նացիստական Գերմանիայի հետ համագործակցության հետ հանգեցրել է այն բանին, որ իրանական մտավորական շրջանակներում նորաձև է դարձել [[սեմիտներ]]ի նկատմամբ արհամարհական վերաբերմունքը (այն հավասար կերպով տարածվում էր նաև հրեաների ու արաբների վրա): Հետևողականորեն բացասական է եղել նաև սիոնիզմի նկատմամբ վերաբերմունքը, որի գաղափարներից էր [[Պաղեստին]]ում հրեաների տուն ունենալու միտքը:
 
1947 թվականին Իրանի ներկայացուցիչը մտել է Պաղեստինի իրավիճակի գնահատման ՄԱԿ-ի հանձնաժողովի մեջ: Երբ հանձնաժողովը մշակել է Պաղեստինի բաժանման պլանը, Իրանի ներկայացուցիչը եղել է երեք անդամներից մեկը, որ քվեարկել է նրա բաժանման դեմ և համադաշնության այլընտրանքային ծրագրին կողմ: 1947 թվականի նոյեմբերի 29-ին, երբ ՄԱԿ-ը բանաձև է ընդունել Պաղեստինի բաժանման վերաբերյալ, Իրանը մուսուլմանական այլ երկրների հետ դարձյալ դեմ է քվեարկել, իսկ 1949 թվականի մայիսի 11-ին մուսուլմանական բլոկի կազմում հանդես է եկել Իսրայելի՝ ՄԱԿ-ի կազմում ընդգրկվելուն դեմ: [[Արաբա-իսրայելական պատերազմ (1948-1949)|Արաբա-իսրայելական պատերազմի]] օրերին Իրանը նյութական օգնություն է ցուցաբերել արաբական դաշինքին՝ զերծ մնալով, սակայն, ռազմական գործողությունների ուղղակի մասնակցությունից: Արաբական կողմը իր տրամադրության տակ ունեցել է միայն այաթոլլա Աբոլ Քասեմ Քաշանիի կամավորական ջոկատը:
 
== Շահի կառավարման ժամանակաշրջան: Իրանի և Իսրայելի տնտեսական ու քաղաքական միություն ==
10 523

edits