«Իսրայելա-իրանյան հարաբերություններ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Իշխանությունների բարեհաճ վերաբերմունքը Պարսկաստանի հրեական համայնքի նկատմամբ պահպանվել է հետագա մի քանի դարերում: Կրոնական հանդուրժողականությունը, որը հաստատվել էր կայսրությունում Կյուրոս Մեծի ժամանակաշրջանից, հանգեցրել է այն բանին, որ [[Աքեմենյաններ]]ի ժամանակ զգալի թվով հպատակներ ընդունել են [[հուդայականություն]] կամ մասամբ յուրացրել են հրեական սովորույթներ, այդ թվում՝ պահպանել են [[Շաբաթ (հուդայականություն)|շաբաթը]] (դրա վկայությունն է Պարսկաստանի ոչ հրեական բնակչության շրջանում ''Շաբթայ'' անվան տարածումը)<ref name="Achaemenides">{{Из|Ираника|http://www.iranicaonline.org/articles/judeo-persian-communities|заглавие=Judeo-Persian communities II. The Achaemenid period}}</ref>: Պարսկաստանի հրեաների շարքից պետական ազդեցիկ գործիչներ են ծնվել, իսկ Երուսաղեմի և Պարսկաստանի հրեաների միջև պահպանվել են սերտ կապեր ինչպես Աքեմենյանների, այնպես էլ [[Սելևկյաններ]]ի և [[Պարթև Արշակունիներ]]ի դինաստիաների միջև<ref name="Achaemenides">{{Из|Ираника|http://www.iranicaonline.org/articles/judeo-persian-communities|заглавие=Judeo-Persian communities II. The Achaemenid period}}</ref>: Չնայած այն բանին, որ այս դինաստիաների օրոք գոյություն ունեցած հրեական մշակութային և հավանաբար նաև իրավաբանական ինքնավարությանը վերջ է դրվել [[Սասանյաններ]]ի օրոք, նրանց իշխանության ժամանակ Պարսկաստանը դարձել է Հռոմեական կայսրությունից հալածված շատ հրեաների ապաստանը<ref name="Achaemenides">{{Из|Ираника|http://www.iranicaonline.org/articles/judeo-persian-communities|заглавие=Judeo-Persian communities II. The Achaemenid period}}</ref><ref name="Sasanides">{{Из|Ираника|http://www.iranicaonline.org/articles/judeo-persian-communities-iii-parthian-and-sasanian-periods|заглавие=Judeo-Persian communities III. The Parthian and Sasanian periods}}</ref>: Հրեական մշակույթն իր վրա է կրել [[Զրադաշտականություն|զրադաշտական]] դուալիզմի ազդեցությունը, ինչն արտացոլվել է մասնավորապես բարի և չար ոգիների մասին ունեցած հավատքում:
 
Պարսկական ազդեցությունը նկատելի է տարբեր ժամանակաշրջանների հրեական կրոնական ու հոգևոր տրակտատներում՝ սկսած Դանիել մարգարեի գրքից մինչև Սասանյանների ժամանակաշրջանի Բաբելոնական [[Թալմուդ]]ը<ref name="Eleven" />: Հրեաները, որոնք տարբեր ժամանակներում տարբեր կերպ են վերաբերվել կայսրության իշաանություններին՝իշխանություններին՝ կախված իրենց նկատմամբ վարվող քաղաքականությունից, առօրյա կյանքում խաղաղ գոյատևել են այլ հավատ ունեցող հարևանների հետ, այդ պատճառով էլ բաբելոնյան ռավինները զգալի ջանքեր են ներդրել «հավատի մաքրությունը» պահպանելու համար: Ոչ մի վկայություն չկա այն մասին, որ զրադաշտական Բաբելոնի թագավորության ժողովրդական զանգվածներում այդ ժամանակներում գոյություն են ունեցել հակահրեական տրամադրություններ (ի տարբերություն, օրինակ, գերազանցապես քրիստոնեական [[Եդեսիա]]յի)<ref name="Sasanides" />:
 
Արաբների կողմից Սասանյան տերության նվաճումից հետո, ինչպես մուսուլմանական մնացած աշխարհում, հրեաների վրա տարածվել են [[զիմմի]] օրենքները: Հողի բարձր հարկը կտրուկ նվազեցրել է հողատեր հրեաների թվաքանակը, և հրեական համայնքի հիմնական զբաղմունքը Պարսկաստանում դարձել են արհեստներն ու առևտուրը: 10-րդ դարից սկսած՝ աճել է հրեական կապիտալի ազդեցությունը (սկզբում առևտրական, ապա նաև բանկային) [[Աբբասյան խալիֆայություն]]ում, որի մեջ է ներգրավված եղել նաև Պարսկաստանը. հրեաները դարձել են խալիֆների ու վեզիրների անձնական բանկիրները: Երբ խալիֆայությունը նվաճվել է մոնղոլների կողմից, և հաստատվել է [[Հուլավուների դինաստիա]]ն, մուսուլմաններն իրենց իրավունքներով հավասարեցվել են այլ կրոն դավանողներին, ինչը դարձյալ հանգեցրել է հրեաների տարածմանը և պարսկա-հրեական մշակույթի զարգացմանը: Սակայն շիա [[Սեֆյաններ]]ի դինաստիայի օրոք հրեաները դարձյալ հայտնվել են հալածվող փոքրամասնությունների կարգավիճակում: Սեֆյանների տերությունում հրեաները պարտավոր էին կրել հատուկ գլխանոցներ, արգելվել է հրեական հոգևոր գրականությունը, փակվել են [[սինագոգ]]ները, իսկ [[Աբբաս II Սեֆի|Շահ Աբաս-ի]] օրոք սկսվել է Իրանի հրեա բնակչության բռնի իսլամացումը: Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում գրված է. «Իրանում ոչ մի այլ դինաստիա չի առանձնացել հրեաների նկատմամբ տածած այդպիսի ատելությամբ» (իմիջիայլոց, [[շիա]] [[Կրոնապետություն|կրոնապետության]] այս ժամանակաշրջանում հալածանքների են ենթարկվել ոչ միայն հրեաները, այլև [[հայեր]]ը, [[զրադաշտ]]ի և [[սուֆիզմ]]ի հետևորդները): Պարսկաստանի հրեաները այս ժամանակաշրջանում օգտվել են արտագաղթելու ամեն հնարավորությունից՝ տեղափոխվելով Կենտրոնական Ասիայի, Կովկասի այլ երկրներ, Եգիպտոս ու Հնդկաստան: Հալածանքները կարճ ժամանակով ընդհատվել են 17-18-րդ դարերի առանձին կառավարիչների շրջանում, սակայն վերսկսվել են [[Ղաջարիների դինաստիա]]յի կառավարման օրոք՝ գագաթնակետին հասնելով 1839 թվականին, երբ բռնի իսլամացման է ենթարկվել [[Մաշհադ]]ի հրեական համայնքը: Այս շրջանում հուդայականությունը իշխող ուժի կողմից դիտարկվել է որպես Աստծո խոսքից շեղվող ուսմունք, ռավինների մեղքով իսկական պատգամների աղավաղում: Սեֆյանների և Ղաջարիների կողմից աստիճանաբար ուժեղացվել է հրեաների մեկուսացումը կայսրության մյուս հպատակներից, և խոշոր շատ քաղաքներում հրեական համայնքները կենտրոնացել են առանձին թաղամասերում կամ [[մահալ]]ներում: Պատմական փաստաթղթերը ցույց են տալիս, որ պարբերաբար կազմակերպվել են հրեական բնակչության սպանդներ, իսկ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի առաջին կեսին՝ [[արյան զրպարտանք]]ներ: Չնայած իշխանությունների և էթնիկ այլ խմբերի վերաբերմունքը հրեաների հանդեպ վատացել է, սակայն այդ փուլում, ինչպես նախորդ փուլերում, նկատվել է իշխող ուժի և հրեական մշակույթի որոշակի փոխազդեցություն: Հայտնի են [[եբրայերեն]]ով ավելի քան տասնյակ ձեռագրեր, որոնք ստեղծվել են Իրանում՝ իրենց վրա կրելով պարսկական ավանդական նկարազարդումների ազդեցությունը: Դրանց մեծ մասը մուսուլման հեղինակների հայտնի գործերի ներկայացումն է եբրայերենով: Դրանցից են «[[Հովսեփ և Զուլեյխա]]» ստեղծագործությունը, ինչպես նաև Շահինի և Իմրանի՝ պարսիկ և հրեա հեղինակների էպոսները: Վերջին դեպքում նկարազարդումների ոճը հիշեցնում է «[[Շահնամե]]ի» ձևավորումը: Մյուս կողմից, հրեաները հավանաբար զգալի ներդրում են ունեցել երկրի երաժշտական մշակույթում: Ժամանակի արհեստավարժ երաժիշտների շրջանում հրեաների մեծ թվաքանակը հավանաբար պայմանավորված է եղել շիա մուսուլմանների համար այս մասնագիտության արգելանքով, ինչի մասին մասնավորապես վկայում են վարչական գրությունները, որոնց համաձայն հրեական համույթներն ապահովել են հրապարակային մահապատիժների երաժշտությունը:
 
Պարսկական իշխանությունների կողմից հրեաների հանդեպ իրականացվող հալածանքները, որոշակի ժամանակից սկսած, առաջացրել են Եվրոպայի հրեաների բողոքը, որոնց քաղաքացիական իրավունքները զգալիորեն բարելավվել էին, սակայն այդ դժգոհությունները չեն հանգեցրել ռեալ արդյունքի: Այս շրջանում դարձյալ բացվել են հրեական դպրոցներ, իսկ 1906 թվականին [[Իրանի սահմանադրական հեղափոխություն|Իրանի սահմանադրական հեղափոխության]] արդյունքում Պարսկաստանում պաշտոնապես երաշխավորվել են հրեաների քաղաքացիական և տնտեսական իրավունքները: Օրենքի համաձայն՝ մեջլիս (Պարսկաստանի խորհրդարան) է անցել հրեական համայնքը ներկայացնող մեկ պատգամավոր, սակայն ընդհանուր առմամբ, հրեական բնակչությունը քիչ է հետաքրքրվել քաղաքականությամբ, իսկ հրեական համայնքի քաղաքապես ակտիվ ներկայացուցիչները տեղափոխվել են [[Պաղեստին]]: Հրեական արտագաղթը ոչ միայն սիոնիստական քարոզիչների գործունեության արդյունքն էր, այլև Իրանի հրեաների ծանր վիճակը, որը շարունակվում էր այդպիսին մնալ՝ չնայած սահմանադրական առաջընթացին: Դրա առավել վառ արտահայտություններից են [[Քերմանշահ]]ի և [[Շիրազ]]ի կոտորածները 20-րդ դարի առաջին տասնամյակին և [[Թեհրան]]ի սպանդը 1922 թվականին:
 
== Շահի կառավարման ժամանակաշրջան: Իրանի և Իսրայելի տնտեսական ու քաղաքական միություն ==
10 523

edits