«Մուշեղ Իշխան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://grapaharan.org/ +https://grapaharan.org/)
Տեքստում խմբագրվել են կրկնությունները։
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Մուշեղ Իշխանը ծնվել է [[Թուրքիա]]յի [[Անկարայի նահանգ]]ի Սիվրի-Հիսար գյուղաքաղաքում, [[1914]]-ին։ [[1915]]-ին ՃանտերեճյաններիՃենտերեճյանների ընտանիքը տեղափոխվել է, [[1923]]-ին՝ հաստատվել [[Դամասկոս]]ում։ Մամուլում հաճախ նրա ծննդյան թվական է հիշատակվել [[1913]]-ը (այդ իսկ պատճառով էլ ծննդյան 50-ամյակին նվիրված «Ոսկե աշուն» ժողովածուն լույս է տեսել [[1963]]-ին), սակայն հեղինակը հետագայում ճշտել է այն, երբ 37 տարիների բաժանումից հետո հանդիպել է հարազատ մորը (նրան որդեգրել և խնամել է հորեղբոր կինը)։ [[1915]]-ին ընտանիքով աքսորվել է [[Դեր Զոր|Դեյր էզ Զոր]]։ [[Առաջին համաշխարհային պատերազմ|Պատերազմից]] հետո վերադարձել է։ [[1918]]-ին մահացել է հայրը։ Այնուհետև կրկին աքսորվել է։ [[1928]]-ին ավարտել է [[Դամասկոս]]ի Հայոց ազգային վարժարանը, [[1935]]-ին՝ [[Բեյրութ]]ի Հայ ճեմարանը,ճեմարանը։ Ճեմարանը ավարտելով՝ նա ուսուցիչ է դառնում նույն տեղում։ [[1938]] - [[1940]] թթ. հետևել է [[Բրյուսել]]ի ([[Բելգիա]]) համալսարանի մանկավարժության և գրականության դասընթացներին։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Պատերազմի]] պատճառով կիսատ թողնելով ուսումը՝ վերադառնում է Բեյրութ և ճեմարանում շարունակում դասավանդել [[հայոց լեզու]] և [[գրականություն]], մանկավարժություն և [[հոգեբանություն]]։ [[1941]] - [[1951]]-ին խմբագրել է Բեյրութի [[Ազդակ|«Ազդակը»]] (օրաթերթ և շաբաթաթերթ)։ Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարանում, որտեղ երկար տարիներ կատարել է նաև տնօրենի տեղակալի պարտականությունները։ Ճեմարանում Իշխանն աշխատեցաշխատել է մինչև իր կյանքի վերջին տարին՝ [[1990]] թվականը։
 
Կյանքի մյուս դրվագներին ծանոթանանք՝ հետևելով [[1988]] թվականին գրած նրա ինքնակենսագրությանը. ''«Մանկութեանս վերջին լաւագոյն տարիները անցած են [[Դամասկոս]]։ Վկայական ստացած եմ Հայոց ազգային վարժարանէն [[1928]] թուականին։ Արհեստ սովորելու ձախորդ փորձերէ ետք, յաջողեցայ ինքզինքս նետել [[Կիպրոս]]ի Մելգոնեան վարժարանը, ուր մնացի դպրոցական երկու տարեշրջան՝ աշակերտելով [[Հակոբ Օշական|Յակոբ Օշական]]ին։ Ուսուցիչներէս միայն իր անունը կը յիշատակեմ, որովհետև իր անունին հմայքն էր զիս հոն քաշողը եւ իր գրական ըմբռնումներն ալ հետագային խոր ազդեցութիւն ունեցան իմ կազմաւորմանս մէջ։ Մելգոնեանի ընթացքը առանց աւարտելու, երբ արձակուրդ եկայ Պէյրութ [[1930]] թուականին, դարձայ գիշերօթիկ սան [[Լևոն Շանթ|Շանթ]]ի եւ [[Նիկոլ Աղբալյան|Աղբալեան]]ի նոր բացած Հայ ճեմարանին»:'' Ճեմարանը ավարտելով՝ նա ուսուցիչ է դառնում նույն տեղում։ [[1938]]-1940-ական թվականներին Իշխանը սովորում է Բրյուսելի համալսարանում։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Պատերազմի]] պատճառով կիսատ թողնելով ուսումը՝ վերադառնում է Բեյրութ և ճեմարանում շարունակում դասավանդել [[հայոց լեզու]] և [[գրականություն]], մանկավարժություն և [[հոգեբանություն]]։
[[Պատկեր:Իմ Ուսուցիչներս.JPG|մինի|Իմ Ուսուցիչներս, Բեյրութ, 1984]]
 
== Գրական ժառանգությունը ==
Մուշեղ Իշխանի ստեղծագործության ներքին ազդակը տարագիր հայի պայքարն է ուծացման վտանգի դեմ՝ հանուն սեփական դիմագծի պահպանման, ազգային և համամարդկային իդեալների կենսագործման։ Նրա բանաստեղծությունները տոգորված են նուրբ քնարականությամբ, խոհականությամբ («Տուներու երգը», [[1936]], «Հայաստան», [[1946]], «ԿյանքԿեանք ու երազ», [[1949]], «Ոսկի աշուն», [[1963]], «Տառապանք», [[1968]] և այլ ժողովածուներ)։ Թատերախաղերը կառուցման սկզբունքով և մտածողության որակով նոր են՝ արդիական, արծարծում են ազգային, պատմական, հոգեբանական, սոցիալական և բարոյաբանական հարցեր («[[Մեռնիլը որքան դժվարդժուար է|«Մեռնիլը որքան դժուար է»]]», [[1971]], «[[ՍառնարաևենՍառնարաևէն ելած մարդը|«Սառնարաևէն ելած մարդը»]]», [[1979]], «[[Թատերախաղեր]]», [[1980]])։ Երևանում բեմադրվել են «[[ԿիլիկիոԿիլիկիոյ արքան|«Կիլիկիոյ արքան»]]» ([[1989]], «Նորք» երիտասարդ, թատրոն) և «Մեռնիլը որքան դժվարդժուար Է» ([[1992]], ՊՀԹ) պիեսները։ Արձակ գործերն են «[[Հացի ևեւ լույսիլոյսի համար|«Հացի եւ լոյսի համար»]]», [[1951]], «[[Հացի ևեւ սիրոսիրոյ համար|«Հացի եւ սիրոյ համար»]]», [[1956]], «[[Մնաս բարով, մանկությունմանկութիւն|«Մնաս բարով, մանկութիւն»]]», [[1974]], վեպերը, «[[ԱպասումՍպասում|«Սպասում»]]», [[1977]], վիպակը։ Գրել է «Արդի հայ գրականություն» (հհ. 1-3, [[1973]]-[[1975]]) աշխատությունը։դասագիրքը։
[[Պատկեր:Moushegh Ishkhan.png|մինի|Մուշեղ Իշխանին նվիրված հուշատախտակ]]
[[Պատկեր:Mushegh Ishkhan School N 5 (1).jpg|մինի|Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոց]]