«Տաղ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 584 բայտ ,  9 ամիս առաջ
չ (→‎top: կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ)
 
[[Պատկեր:Tagharan1513.jpg|մինի|աջից|220px|«Տաղարան»-ի առաջին հրատարակությունը, [[1513]] թ, Վենետիկ]]
Տաղերը, շարականների պես, երաժշտական և բանաստեղծական արվեստի սինթեզ են<ref>Էդվարդ Ֆոլի «Worship music: a concise dictionary», էջ 20, 2000 թ</ref>։ Տաղը պրոֆեսիոնալ երաժշտության յուրահատուկ ժանր է։ Դրանք համեմատաբար ծավալուն մոնոդիաներ են, որոնք իրենց բովանդակությամբ և մեղեդայնությամբ հիշեցնում են հաջորդող դարաշրջանի վոկալային և գործիքային արիաներ։ Տարբերակվում են հոգևոր և հասարակական տաղեր։ Առաջիններն ավելի ծավալուն են, քան հասարակականները։ Տաղը, որպես երաժշտական ժանր, հիմնականում զարգացել է [[10-րդ դար]]ում՝ գլխավորապես [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]] շնորհիվ։ Հոգևոր տաղերը ի տարբերություն շարականների՝ կանոնավոր երգեր չէին․ տոնախմբություններին և արարողություններին կատարվում էին տվյալ իրադարձությանը ավելի տոնական տեսք տալու համար։ Հասարակական տաղը ավելի ցայտուն կերպով զարգանում է [[Ֆրիկ]]ի ստեղծագործություններում (XIII դար)։ Տաղերի ուշ միջնադարյան հեղինակներից հայտնի են [[Հովհաննես Թլկուրանցի]]ն, [[Մկրտիչ Նաղաշ]]ը, [[Մինաս Թոխատեցի]]ն, [[Պետրոս Կապանցի]]ն, որոնց ստեղծագործություններից մի քանիսը պահպանվել են [[խազ]]երի տեսքով։ Ամենահայտնի հասարակական տաղերից մեկը՝ «Կռունկ»-ը, որը ստեղծվել է ուշ միջնադարում, պահպանվել է [[XVII դար]]ի տեքստերում։ Կրոնական տաղերի և գանձերի ուշ միջնադարյան հեղինակներից առավել հայտնի են [[Առաքել Սյունեցի]]ն, [[Մաթեոս Դվուգաեցի]]ն, [[Գրիգոր Խլաթեցի]]ն, [[Առաքել Բաղիշեցի]]ն և այլք։ Հասարակական տաղերի հնադարյան ժողովածուն տպագրվել է [[Վենետիկ]]ում [[1513]] թվականին։
 
== Համեմատական բնութագիր ==
Տաղը [[Շարական|շարականից]] տարբերվում է։ Տաղն ունի թռիչք ի տարբերություն շարականի, որի նոտաները հերթով աճում են։ Տաղը [[Օրհներգ|հիմնի]] հիմքն է<ref>{{Cite web|url=https://www.youtube.com/watch?v=CNlJOG_6vfg|title=Մեր հիմնը հանցագործություն է պետության հանդեպ․ երաժշտագետ Հասմիկ Բաղրամյան - YouTube|website=www.youtube.com|accessdate=2020-12-20}}</ref>։
 
== Տես նաև ==
22 796

edits