«Հանցագործության օբյեկտիվ կողմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Հանցագործության օբյեկտիվ կողմ.png|աջից|frameless|444x444փքս]]
'''Հանցագործության օբյեկտիվ կողմ''', [[Հանցագործության հանցակազմ|հանցակազմի չորս կարևորագույն բաղադրիչներից]] մեկը, որը դիտարկվում է որպես որոշակի պայմաններում, տեղում և ժամանակահատվածում ընթացող և [[Քրեական իրավունք|քրեական իրավունքի]] [[Իրավունքի նորմեր|նորմերով]] պաշտպանված համապատասխան օբյեկտներին վնաս պատճառող հանրորեն վտանգավոր պասիվ կամ ակտիվ արարքի արտաքին դրսևորման ձև<ref name=":0">''Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք, «Ընդհանուր մաս»'' (վեցերորդ հրատարակություն՝ փոփոխություններով և լրացումներով), խմբագրությամբ՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ [[Գագիկ Ղազինյան|Գ․Ս․ Ղազինյան]], Եր․, 2012, գլուխ 7</ref>։ Ինչպես [[Վարք|մարդկային վարքագծի]] ցանկացած դրսևորում, այնպես էլ հանցագործությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ դրսևորման ձև։ Չնայած այն հանգամանքին, որ իրականում դրանք անբաժանելի են միմյանցից, սակայն տեսական վերլուծության շրջանակներում իրականացվում է դրանց պայմանական տարանջատում, ինչը հնարավորություն է տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել հանցակազմի կողմերը առանձնապես: Այսպիսով, հանցագործության օբյեկտիվ դրսևորումն ու օբյեկտիվ կողմն են արտացոլում այն հատկանիշների ամբողջությունը, որոնք արտաքինից բնութագրում են հանցագործությունը։[[Հանցագործություն|հանցագործությունը]]։ Այդպիսի հատկանիշների թվին են պատկանում [[Հանցավոր արարք|հանրորեն վտանգավոր ակտիվ (գործողություն)]] կամ պասիվ (անգործություն) արարքը, հանրորեն վտանգավոր հետևանքները, հանրորեն վտանգավոր արարքի և վրա հասած հետևանքների միջև առկա պատճառական կապը, ինչպես նաև որոշ դեպքերում հանցագործության տեղը, ժամանակը, իրադրությունը, եղանակը, գործիքները և միջոցները։
 
Հանցագործության օբյեկտիվ կողմը ուղիղ կապակցվածություն ունի կոնկրետ հանցակազմի օբյեկտիվ կողմի հետ, մինչդեռ դրանք չի կարելի նույնականացնել։ Կոնկրետ հանցակազմի օբյեկտիվ կողմը խիստ որոշակիորեն սահմանված է օրենսդիրի կողմից։ Այսպիսով, հանցակազմի օբյեկտիվ կողմը քրեական օրենքով սահմանված որոշակի հանցագործության այնպիսի հատկանիշների համակցություն է, որոնք բնութագրում են կոնկրետ հանցագործության կատարման արտաքին գործընթացը։
Տող 20.
Իրավաբանական գրականության մեւջ հանրորեն վտանգավոր վարքագծի արտաքին դրսևորումը բնութագրելու համար օգտագործվում է «արարք» եզրույթը, որը ներառում է վերջինիս պասիվ և ակտիվ դրսևորումները՝ գործողության և անգործության ձևով։ Ընդ որում, օրենսդիրը հանցագործություն է համարում ոչ թե մարդու մտքերը կամ գաղափարները, որոնք կարող են վնաս պատճառել հասարակական հարաբերությունների բնականոնությանը, այլ բացառապես արարքները։
 
Քրեական օրենսդրության հատուկ մասում տեղ գտած նորմերի դիսպոզիցիաներում, որպես կանոն, մատնանշվում են հանցագործության օբյեկտիվ կողմի հատկանիշները, որն էլ հիմք է հանդիսանում [[Հանցագործության հանցակազմ|հանցագործության հանցակազմի]] կառուցման պրոցեսում (օրինակ՝ հանցակազմի սուբյեկտիվ կողմն ուսումնասիրվում է բացառապես օբյեկտիվ հատկանիշների բացահայտումից և ամբողջացումից հետո):
 
== Դասակարգում և նշանակություն ==
Տող 35.
 
== Հանրորեն վտանգավոր արարք ==
[[Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք|Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի]] հոդված 3-ը սահմանում է, որ [[Քրեական պատիժ|քրեական պատասխանատվության]] ենթարկվելու միակ հիմքը այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է [[Քրեական օրենսդրություն|քրեական օրենքով]] նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները։
{{քաղվածք|Քրեական պատասխանատվության և պատժի ենթակա է միայն հանցագործություն կատարելու մեջ մեղավոր անձը, այսինքն` նա, ով դիտավորությամբ կամ անզգուշությամբ կատարել է քրեական օրենքով նախատեսված հանրության համար վտանգավոր արարք:|Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք, հոդված 3}}
Քրեական օրենսդրությունը «հանրորեն վտանգավոր արարք» եզրույթի ներքո հասկանում է դրա ակտիվ և պասիվ դրսևորումները՝ գործողությունը և անգործությունը։ Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գագիկ Ղազինյանը «արարք» եզրույթը սահմանում է հետևյալ կերպ․