«Հանցագործության օբյեկտիվ կողմ»–ի խմբագրումների տարբերություն

Քրեական օրենսդրության հատուկ մասում տեղ գտած նորմերի դիսպոզիցիաներում, որպես կանոն, մատնանշվում են հանցագործության օբյեկտիվ կողմի հատկանիշները, որն էլ հիմք է հանդիսանում հանցագործության հանցակազմի կառուցման պրոցեսում (օրինակ՝ հանցակազմի սուբյեկտիվ կողմն ուսումնասիրվում է բացառապես օբյեկտիվ հատկանիշների բացահայտումից և ամբողջացումից հետո):
 
== Դասակարգում և նշանակություն ==
Հանցագործության օբյեկտիվ կողմի հատկանիշները ըստ նշանակության բաժանվում են երկու խմբի՝ պարտադիր կամ հիմնական և ֆակուլտատիվ կամ լրացուցիչ։ Այս բաժանման վերաբերյալ առկա է երկու հիմնական կարծիքներ։ Դրանցից առաջինի պարագայում հանցագործության օբյեկտիվ կողմից հիմնական հատկանիշներին թվին է պատկանում հանցավոր արարքը, հանրորեն վտանգավոր հետևանքները և արարքի ու հետևանքների միջև առկա պատճառական կապը, իսկ հանցագործության կատարման տեղը, իրադրությունը, ժամանակը, եղանակը, միջոցները և գործիքները գրեթե բոլոր դեպքերում դասվում են ֆակուլտատիվ հատկանիշների թվին։
 
Սակայն առավել տարածում է գտել այն կարծիքը, որ հանցագործության օբյեկտիվ կողմի միակ հիմնական հատկանիշը հանրորեն վտանգավոր արարքն է։ Սա նշանակում է, որ մյուս հատկանիշները կարող են որոշ հանցակազմերի համար հանդիսանալ որպես հատկանիշ, որոշներն էլ՝ չհանդիսանալ, մինչդեռ հանրորեն վտանգավոր արարքը՝ գործողությամբ կամ անգործությամբ արտահայտված, որպես պարտադիր կանոն, բնորոշ է բոլոր հանցակազմերին։
 
Հանցագործության օբյեկտիվ կողմի հատկանիշները ունեն հետևյալ տեսագործնական նշանակությունը՝
== Ծանոթագրություններ ==
 
{{ծանցանկ}}
# ծառայում են ինչպես հանցագործությունները այլ հանցագործություններից, այնպես էլ հանցագործությունները վարչական, կարգապահական և այլ իրավախախտումներից սահմանազատելու նպատակով,
# առանձին դեպքերում կարող են նախատեսել ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքներով հանցակազմի հատկանիշ,
# ազդում են նշանակվող քրեական պատժի բնույթի և չափի վրա, ինչպես նաև հանդիսանում քրեական պատասխանատվությունը ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքներ։,
# ունեն ապացուցողական մեծ նշանակություն կոնկրետ գործերի պարագայում։
 
== Հանրորեն վտանգավոր արարք ==
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդված 3-ը սահմանում է, որ քրեական պատասխանատվության ենթարկվելու միակ հիմքը այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները։
{{քաղվածք|Քրեական պատասխանատվության և պատժի ենթակա է միայն հանցագործություն կատարելու մեջ մեղավոր անձը, այսինքն` նա, ով դիտավորությամբ կամ անզգուշությամբ կատարել է քրեական օրենքով նախատեսված հանրության համար վտանգավոր արարք:|Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք, հոդված 3}}
Քրեական օրենսդրությունը «հանրորեն վտանգավոր արարք» եզրույթի ներքո հասկանում է դրա ակտիվ և պասիվ դրսևորումները՝ գործողությունը և անգործությունը։ Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գագիկ Ղազինյանը «արարք» եզրույթը սահմանում է հետևյալ կերպ․
{{թեորեմ|Հանցավոր արարքը օբյեկտիվ իրականության մեջ մարդու հանրորեն վտանգավոր, հակաիրավական, գիտակցված և կամային վարքագծի ակտիվ (գործողություն) կամ պասիվ (անգործություն) դրսևորումն է, որը վնաս է պատճառում կամ սպառնում վնաս պատճառել գոյություն ունեցող հասարակական հարաբերություններին։}}
 
=== Գործողություն ===
Գործողությունը, ինքնին, օբյեկտիվ իրականության մեջ մարդու հանրորեն վտանգավոր, հակաիրավական, գիտակցված և կամային հատկանիշներով օժտված ակտիվ վարքագիծն է։
 
Քրեական իրավունքում «գործողություն» հասկացությունն ընդգրկում է հանցավոր նպատակին հասնելուն ուղղված բոլոր մարմնաշարժումների համակցությունը, մարմնաշարժումների օգնությամբ որոշակի սարքերի, գործիքների, մեխանիզմների, զենքի և այլ մեխանիզմների օգտագործումը, հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով բնական որոշ օրինաչափությունների օգտագործումը և հանցագործության միջնորդավորված կատարումը։
39 944

edits