«Մասնակից:Rosa E96/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակներ՝ Դատարկում Ձեռքով հետշրջում
 
Տող 1.
'''Աբհիջնյանաշակունտալամ''' ({{lang-sa|अभिज्ञान शाकुन्तलम्}}, {{IAST|Abhijñānashākuntala}}, «Շակունտալան, որ ճանաչվեց նվերից»)  հնդկական մեծ բանաստեղծ և դրամատուրգ [[Կալիդասա]]<nowiki/>յի [[սանսկրիտ]] պիեսը: Այն իրենից ներկայացնում է հին հնդկական [[Մահաբհարաթա|«Մահաբհարաթա»]] էպոսի դրվագներից մեկի ազատ վերապատմումը։ Պիեսի գլխավոր հերոսը Շակունտալան է՝ ապսարա Մենակայից իմաստուն Վիշվամիտրայի դուստրը:
 
== Բովանդակություն ==
Ծնվելուց անմիջապես հետո ծնողների կողմից լքված Շակունտալան մեծացավ իմաստուն Քանվայի աշրամում՝ դառնալով գեղեցիկ և համեստ աղջիկ։ Մի օր, մինչ Քանվան ուխտագնացության էր գնում, Հաստինապուրայի արքա Դուշյանտան որսորդության ժամանակ պատահաբար գտնում է իմաստունի աշրամը: Հիացած Շակունտալայի արտասովոր գեղեցկությամբ՝ Դուշյանտան ամուսնության առաջարկություն է անում նրան և ամուսնանում նրա հետ։ Սակայն շուտով թագավորական պարտականությունները Դուշյանտայի տանում են Հաստինապուրի։ Կնոջը թողնելուց առաջ նրան տալիս է իր մատանին, որը ներկայացնելով պալատում նրան կճանաչեն որպես արքայազնի կին և կընդունեն համապատասխան ձևով։ Շուտով աշրամ է ժամանում Դուրվասի իմաստունը, որը հայտնի է իր բարկացկոտ բնույթով։ Շակունտալան նրան պատշաճ չի ընդունում, և Դուրվասին անիծում է նրան, որ իր ամուսինը՝ Դուշյանտան, մոռանա Շակունտալայի գոյության մասին: Միակ բանը, որ կարող էր հիշեցնել Դուշյանտային Շակունտալայի մասին, նախկինում նվիրած մատանին էր։
 
Շակունտալան մեկնում է Հաստինապուրա իր ամուսնու հետ հանդիպման, սակայն ճանապարհին անցնելով գետը, մատանին ընկնում է ջրի մեջ։ Պալատ հասնելուց հետո Դուշյանանտան հրաժարվում է ճանաչել նրան որպես իր կին, և Շակունտալան վերադառնում է իրեն որդեգրած հոր աշրամը: Սակայն շուտով մի ձկնորս իր բռնած ձկան որովայնում մատանի է գտնում: Դուշյանտան գիտակցում է իր սխալը, սակայն շատ ուշ էր։ Այնուհետև Դուշյանտան ջախջախում է տիտանների բանակը և, որպես պարգև, Ինդրայից ստանում է երկնային մոլորակներում ճանապարհորդելու հնարավորություն: Երկիր վերադառնալուց հետո Դուշյանտան պատահաբար հանդիպում է Շակունտալային ու նրա որդուն և ճանաչում նրանց:
 
Մահաբհարաթայում նկարագրված պատմության սկզբնական տարբերակում Շակունտալան վերամիավորվում է ամուսնու հետ միայն այն բանից հետո, երբ Դուշյանտան գտնում է իրենց որդուն ՝ Բհարատային, առյուծների հետ խաղալիս: Բհարատան Կաուրավասի և Պանդավասի նախնին է, ովքեր կռվել են Կուրուքսեթրայի արյունալի ճակատամարտում:
 
== Թարգմանություններ ՝ եվրոպական լեզուներով ==
Աբհիջնյանաշակունտալան դարձել էր առաջին հնդկական դրաման, որը թարգմանվել էր եվրոպական լեզուներով: Առավել վաղ անգլերեն թարգմանությունը (''«Sacontalá or the Fatal Ring: an Indian drama»'') կատարվել Էր Ուիլյամ Ջոնսի կողմից՝ 1789 թվականին:
 
Դրաման գրավել էր ընթերցող հանրության, այդ թվում [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե|Գյոթե]]<nowiki/>ի և [[Վիլհելմ Հումբոլդտ]]<nowiki/>ի համընդհանուր ուշադրությունն ու հիացմունքը։ Պիեսի անգլերեն մեկ այլ հայտնի թարգմանությունը Մոնիե Վիլյամսի կողմից արվել էր 1855 թվականին։ 1792 թվականին Նիկոլայ Միխայլովիչ Կարամզինը Մոսկովսկի ամսագրում հրապարակել էր հատվածներ Աբհիջնյանա-Շակունտալայից։ Կարամզինը դրանք թարգմանել էր Ֆորսթերի գերմանական թարգմանությունից, որը կատարվել էր Ու. Ջոնսի անգլերեն թարգմանությունից<ref>{{ВТ-ЭСБЕ|Шакунтала|[[Булич, Сергей Константинович|Булич С. К.]]}}</ref>։ Այդ ժամանակվանից ի վեր հայտնվել են գրեթե բոլոր եվրոպական լեզուներով շուրջ հինգ տասնյակ թարգմանություններ (այդ թվում՝ բնօրինակից ռուսերեն թարգմանությունը, որը հրապարակվել է 1880-ականների սկզբին՝ «Ռուսերեն տեղեկագրում») և սանսկրիտյան բնօրինակ տեքստի հրատարակություններ, որոնք ունեն մի քանի գրական ակնարկներ: Հնդկական լեզուներով «Աբհիջնյանաշակունտալամ» նույնպես բազմիցս թարգմանվել է: Օրինակ, մալայալամերենում կա 25 տարբեր թարգմանություն:
 
== Բեմադրություն ==
1914 թվականին ռեժիսոր [[Ալեքսանդր Թաիրով]]<nowiki/>ը իր հիմնադրած «Կամերային թատրոնի» պրեմիերային ներկայացման համար ընտրել էր [[Կոնստանտին Բալմոնտ]]<nowiki/>ի թարգմանությամբ «Շակունտալա» պիեսը: Պիեսի պրեմիերան կայացել է Մոսկվայում՝ 1914 թվականի դեկտեմբերի 24-ին։ Շակունտալայի դերում հանդես էր եկել դերասանուհի [[Ալիսա Կոոնեն]]<nowiki/>ը, ներկայացման դեկորացիաները ստեղծել է նկարիչ Պավել Կուզնեցովը, իսկ Ինայաթ Հանի կողմից ներկայացված հնդկական ավանդական երաժշտության մշակումը կատարել էր կոմպոզիտոր Վլադիմիր Պոլը<ref>Маковский Сергей Константинович. «На Парнасе Серебряного века» XXI-согласие, 2000</ref>:
 
1921 թվականին իտալացի կոմպոզիտոր Ֆրանկո Ալֆանոն ստեղծեց ''«La leggenda di Sakùntala»'' (Շակունտալայի լեգենդը) օպերան:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Հրատարակություններ ռուսերեն լեզվով ==
* ''[[Ашвагхоша]]''. Жизнь Будды; ''[[Калидаса]]''. Драмы / Пер. [[Бальмонт, Константин Дмитриевич|К. Бальмонта]]. — М.: [[Художественная литература (издательство)|Худож. лит-ра]], 1990. — С. 365—464. — 573 с.
 
== Գրականություն ==
* {{Citation
| last=Figueira
| first=Dorothy M.
| authorlink=
| year=1991
| title=Translating the Orient: The Reception of Śākuntala in Nineteenth Century Europe
| place=New York
| publisher=[[SUNY Press]]
| edition=
| volume=
| url=https://books.google.com/books?id=aN_U4bJvrRMC
| isbn=0791403270
}}
 
== Արտաքին հղումներ ==
{{Навигация}}
* [http://www.sacred-texts.com/hin/sha/ Английский перевод] {{нп5|Райдер, Артур|Артура Райдера||Arthur W. Ryder}} (1914)
* [https://lvivmedievalclub.wordpress.com/2015/11/17/%D0%B2%D0%BE%D1%81%D1%82%D0%BE%D0%BA-%D0%B4%D0%B5%D0%BB%D0%BE-%D1%82%D0%BE%D0%BD%D0%BA%D0%BE%D0%B5-%D0%B0%D0%BD%D0%B0%D0%BB%D1%96%D0%B7-%D1%88%D0%B0%D0%BA%D1%83%D0%BD%D1%82%D0%B0%D0%BB%D1%8B/ Статья о разборе «Шакунталы» на кружке по истории древнего Востока, исторического факультета Одесского Университета им. И. И. Мечникова (на русском языке)]